Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետաձգել, թե՞ չեղարկել սահմանադրական փոփոխությունները. Արցախի նախագահի հայտարարությունները հակասական են

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հանրությանը ներքին պառակտման չտանելու պատրվակով հետ է կանչել երկրի Սահմանդրությունը փոփոխելու մասին նախաձեռնությունը: Օրերս Արցախի Ազգային ժողովում պատգամավորներին ներկայացնելով, թե ինչու է անհրաժեշտ հետ կանչել այս տարվա հունվարից շրջանառության  մեջ դրված նախագիծը, Արցախի նախագահը նշել էր, թե «նման որոշման պատճառն Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականներն են, ինչպես նաեւ նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»:

Արցախի Սահամանդրությունը փոփոխելու, այնուհետ այդ մտքից հետ կանգնելու իրական պատճառները, սակայն, բոլորովին այլ տեղ են թաքնված: «Ազգ»-ի տեղեկություններով՝ Հարությանյանն առաջիկայում մտադիր է առհասարակ չեզոքացնել երկրի մայր օրենքը փոփոխելու գաղափարն ու այն մոռացության տալ:

Բանն այն է, որ սահմանադրական փոփոխությունները, որ երկրի կառավարման մոդելի փոփոխություն են ենթադրում, թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական նոր ընտրություններ են ենթադրելու, ինչից էլ հենց խուսափում է Արայիկ Հարությունյանը:

Մեր տեղեկություններով՝ Սահամանդրությունը փոփոխելու գաղափար Արցախի քաղաքական ուժերից շատերի մոտ անմիջապես 44-օրյա պատերազմից հետո է առաջացել: Այդ մասին, ի դեպ, Արցախի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ուժերը բազմիցս են խոսել՝ բաց ու հրապարակավ: Պատերազմող երկիրը, շեշտել են, ամեն վայրկյան ծանր ու լուրջ որոշումներ ընդունելու խնդրի առաջ կարող է կանգնել, հետեւաբար՝ կառավարման կոլեկտիվ, ու ոչ թե ուղղաձիգ մոդել պետք է ունենա: Մյուս կողմից՝ 2025-ին ավարտվում է իշխող թիմի՝ Արայիկ Հարությանյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության պաշտոնավարումը, նույն թվականին նաեւ Արցախում խաղարար առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբերի ժամկետն է ավարտվում: Եվ քանի որ հստակ չէ, որ խաղաղարար զորքերը 2025-ից կմնան Արցախում (դրա համար միայն հայկական կողմի ցանկությունը բավարար չէ), հետեւաբար անհրաժեշտ է, որ մինչեւ այդ արդեն իսկ ընտրված, ռազմավարություն եւ հատուկ պլան մշակած իշխանություն ունենալ: Եթե 2025-ի, ենթադրենք, ամռանը նոր իշխանություն ընտրվի, ապա պարզից էլ պարզ է, որ այն կարճ ժամկետում՝ մինչեւ նոյեմեբեր, փորձություններին դիամդրող ռազմավարություն չի կարող մշակել: Եվ դա է հիմնական պատճառը, որ Արցախի քաղաքական ուժերը պնդում էին՝ սահմանադրության փոփոխությունը չձգձգել, ժամանակը բավական քիչ է:

Արայիկ Հարությունյանն, ի սկզբանե, կարծես թե դեմ չէր գաղափարին, ընդունում էր մտահոգությունը, ավելին՝ 2022-ի հունվարին սահամանդրական փոփոխությունների համար հանաձնախումբ ձեւավորելու հրաման էր տվել: Բայց ժամանակը ցույց տվեց՝  հայտարարություններից կոնկերտ գործողությունների անցնել կարծես թե, չի ուզում: Այսպես՝ հանձնախումբ ձեւավորելուց կարճ ժամանակ անց հղում անելով «դրսից եկող ճնշումներին»՝ որոշեց հարցը ոչ թե հանրաքվեի, այլ Ազգային ժողովի մակարդակով լուծել: Արցախի խորհրդարանում ներկայացված խմբակցությունները, թեեւ վերապահումներով, բայց չառարկեցին այդ տարբերակը: Այսօր էլ, իբրեւ թե, հասարակական ինչ-ինչ կազմակերպությունների բարձրաձայնած մտահոգություներին տեղի տալով, Արցախի նախագահը հարցի քննարկումն որոշել է առժամանակ հետաձգել: Իսկ ՀԿ ներկայացուցիչների մտահոգությունները, հիմնականում, հետեւյալին են վերաբերում, թե առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, եւ ոչ թե հանրաքվեի միջոցով, այլ ԱԺ քվերակությամբ, ինչպե՞ս կարելի է երկրի կառավարման մոդել փոխել:

Սահմանադրական փոփոխությունները հետաձգելը, փաստացի, հարցի չեղարկում  ու մինչեւ 2025-ը սեփական իշխանության պահպանում է նշանակում: Վերջին ենթադրությունը հավաստի է այնքանով, որ Հարությունյանը թե՛ քաղաքական տարբեր շրջանակների, թե՛ անհատ քաղաքացիների հետ զրույցներում շեշտում է, որ Արցախում նոր ընտրություններ լինել չեն կարող, քանի որ «որեւէ մեկը դա թույլ չի տա»: Թե որտեղի՞ց է Արցախում նման համոզում թեւածում, իրականում որեւէ մեկին հայտնի չէ:

«Ազգ»ի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը, որ աղետալի ու ավերիչ պատերազմից հետո որեւէ կերպ չի ուզում լքել պաշտոնն, արցախցիների մոտ փորձում է տրամադրություններ ստեղծել, որ այս պահին հատկապես իր հրաժարականի անհրաժեշտությունը չկա, քանի որ այժմ Արցախի կառավարությունը նոր ղեկավար ունի: «Դժգոհ էիք, չէ՞, երկրի կառավարումից, դրա համար էլ Ռուբեն Վարդանյանին եմ բերել, նրան լայն լիզորություներ տվել, որ հարցերը տեղը գցի». մոտավորապես նման տրամադրություններ է փորձում գեներացնել Հարությունյանը: Իսկ թե ինչքանով կհաջողի Ռուբեն Վարդանյանը, դա բոլորովին այլ հարց է: Համենայնդեպս, մեզ փոխանցեցին, որ արցախցիները «դրսից բերած» մարդուն ոչ միանշանակ են վերաբերվում, ավելին՝ զգուշանում են: Չնայած մարդկանց դուր է գալիս նրա՝ «Արցախում այլեւս զանգով հարց չի լուծվելու», «բոլորս հավասար ենք լինելու» ու նմանատիպ շոյիչ բնույթի այլ հայտարարություններ, բայցեւ փոքրիշատե գիտակից մարդիկ հիշում են, որ նման գեղեցիկ տեքսետր 2018-ին նաեւ Հայաստանում էին հնչում՝ Փաշինյանի շուրթերով:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը

Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Չերյոմին. Հայաստանին չի կարելի համաձայնել Ադրբեջանի հետ «պայմանագրին»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Ալեքսանդր Չերյոմին. Հայաստանին չի կարելի համաձայնել Ադրբեջանի հետ «պայմանագրին»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025

Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան...

ԿարդալDetails

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական