Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
OLYMPUS DIGITAL CAMERA

OLYMPUS DIGITAL CAMERA

Հեղափոխականից բոնապարտիստ. Հայաստանը շրջադարձային փուլում

ԱԶԳ
27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
196
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հեղափոխությունը նման է Սատուրնի՝ այն կուլ է տալիս իր սեփական երեխաներին»:
Վերնյոյի (1793) մեջբերումը , որը հետագայում խորհրդանշական դարձավ Գոյայի (1819) շնորհիվ:

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում, արժանի է սթափ, քաղաքական վերլուծության՝ առանց ցասումնալից հռետորաբանության, առանց գաղափարախոսական երանգների, որոնց մենք հաճախ դիմում ենք նման իրավիճակներում: Հարցը լուրջ է. Փաշինյանի կառավարությունը, որը մի ժամանակ հույս ներշնչող թավշյա հեղափոխության խորհրդանիշ էր, այսօր ցուցադրում է բոնապարտիստական համակարգի հստակ գծեր՝ ավտորիտար իշխանության կառուցվածք, որը ի հայտ է գալիս հեղափոխական ակունքներից՝ քանդելու այն ինստիտուտները, որոնք մի ժամանակ ստեղծեցին իրեն:

Բոնապարտիզմը քաղաքական համախտանիշ է: Այն սկսվում է ժողովրդի անունից խոսող խարիզմատիկ առաջնորդից, շարունակվում է ընդդիմության ապալեգիտիմացմամբ եւ ավարտվում սեփական մեկնաբանական հեղինակության բացարձակացմամբ:

Հայաստանում այս ախտանիշներն ակնհայտ են մի քանի մակարդակներում.

– Դատական իշխանությունը, որը ձեւականորեն անկախ է, ավելի ու ավելի է գործում որպես գործադիր իշխանության շարունակություն: Վերջին ամիսներին քաղաքացիներ են ձերբակալվել վարչապետի կամ նրա շրջապատի մասին ֆեյսբուքում արված մեկնաբանության համար: Կարծիք հայտնելու եւ հանցագործություն կատարելու միջեւ ընկած շեմը դարձել է կամայական:

– Ընդդիմադիր գործարարները, որոնց թվում հաճախ քաղաքացիական հասարակության եւ եկեղեցու բարերարներն ու կողմնակիցներն են, ազգային անվտանգության պատրվակով իրենց ընկերությունները ազգայնացնելու փորձերի են ենթարկվում:

– Սոցիալական ցանցերում եւ նույնիսկ խորհրդարանում միտումնավոր բռնության մթնոլորտ է տիրում. քննադատները ռմբակոծվում են գռեհիկ վիրավորանքներով, սեքսիստական եւ սադրիչ արտահայտություններով՝ ոչ թե լուսանցքներից, այլ իշխանության կենտրոնից՝ վարչապետի եւ նրա կողակցի ու թիմակիցների կողմից:

Իշխանության ղեկավարի կարծիքը ներկայացվում է որպես միակ ընդունելի ու անհերքելի ճշմարտություն, իսկ այլընտրանքային ձայները դիտվում են որպես «դավաճանություն», «պետության թշնամիների ձայներ» կամ «օտարերկրյա տերությունների գործակալների ձայներ»:

Այս զարգացումը որեւէ նոր տրամաբանության չի հետեւում: Այն սարսափելի ճշգրտությամբ համապատասխանում է հեղափոխությունից հետո իշխանության կոնսոլիդացիայի դասական մոդելին, ինչպես հաճախ է դիտարկվել պատմության ընթացքում՝ Ֆրանսիան Նապոլեոնի օրոք, Ռուսաստանը Լենինի եւ Ստալինի օրոք, Գերմանիան Հիտլերի օրոք, Եգիպտոսը Նասերի օրոք եւ այլն:

Եկեղեցու հետ հակամարտությունը՝ բարդ ձախողում

 Այս իմաստով, Հայ առաքելական եկեղեցու հետ աճող հակամարտությունը պարզապես քաղաքական միջադեպ չէ: Այն բացահայտում է ավելի խորը կառուցվածքային խնդիր՝ ցավոք, երկու կողմերում էլ:

Փաշինյանի կառավարությունը սովորություն է դարձրել եկեղեցուն վերաբերվել որպես հակառակորդի՝ որպես անցյալի մասունքի կամ որպես առաջընթացը խոչընդոտող «պահպանողական ցանցի» մաս: Բագրատ Սրբազանի ձերբակալությունը, շինծու հեղաշրջման մեղադրանքներով, պետություն-եկեղէցի հարաբերություններից մեկուսացված դեպք չէ, այլ՝ համակարգային խզման արտահայտություն:

Սակայն եկեղեցին էլ պարտականություն ունի ինքնաքննության: Նրա զարգացած, հիերարխիկ կառուցվածքը, որը հաճախ իրավացիորեն անվանում ենք «կանոնական կարգ», որոշ դեպքերում խթանել է բռնապետական մի մշակույթ, որը խոցելի է չարաշահումների համար: Ցավոք, եկեղեցին ո՛չ բոլոր բողոքներն է լրջորեն քննարկել, ո՛չ բոլոր ձայներն է լսել իր շարքերում: Սա առիթ է տվել մեղադրանքների, որոնք՝ արդարացի կամ ռազմավարական առումով չարաշահված՝ կարող են հեշտությամբ շահագործվել ներկայիս քաղաքական դինամիկայում: Սա չի նշանակում, որ եկեղեցին է մեղավորը: Սակայն այն դարձել է խոցելի՝ կառուցվածքային իներցիայի եւ երկխոսության, հաղորդակցության թույլ զարգացած մշակույթի պատճառով:

Հենց այս պատճառով է, որ այժմ եկեղեցու համար հրամայական է ակտիվորեն եւ թափանցիկ կերպով ստանձնել իր պատասխանատվությունը՝ ոչ թե խորհրդանշական ժեստերի, այլ կոնկրետ միջոցառումների միջոցով: 2026 թվականին Ազգային եկեղեցական ժողովի նախատեսված գումարումը ոչ թե որպես հասարակայնության հետ կապերի հնարք, այլ որպես ինքնազննման եւ մասնակցային վերականգնման իրական հարթակ, արդեն իսկ ժողովրդավարական ուժի նշան է: Սակայն այս ամենը հանրությանը պատշաճ կերպով չի հաղորդվում: Նույնիսկ թեմերի ներսում Ազգային եկեղեցական այս ժողովի լուրջ նախապատրաստությունը դեռեւս տեսանելի չէ:
Նախատեսված ժողովն ունի ներուժ վերացնելու եկեղեցական կյանքում առկա թյուրըմբռնումները, դժգոհությունները՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Իր բոլոր թույլ կողմերով հանդերձ՝ Հայ առաքելական եկեղեցին ազգային ինքնության, պատմական դիմադրողականության եւ բարոյական կողմնորոշման հիմնական տարր է եւ մնալու է այդպիսին:

Ներքին փլուզման աշխարհաքաղաքական ռիսկերը

Հայաստանի ներքաղաքական քայքայումը զուտ ազգային խնդիր չէ: Նրանք, որ հանդուրժում են քաղաքական կամայականությունը «ինքնիշխանության» անվան տակ, դարպասներ են բացում արտաքին անկայունության համար:

Ադրբեջանն ու Թուրքիան գոհունակությամբ հետեւում են, թե ինչպես է Հայաստանը թուլանում: Ներքին կաթվածահար վիճակում գտնվող, արտաքինից ապակողմնորոշված Հայաստանը դաշնակից չէ, այլ խաղաքար: Իսկ ավտորիտար Հայաստանը՝ բոլոր կարճատես հույսերին հակառակ, կայունության երաշխիք չէ, այլ՝ անվտանգության ռիսկ:

Արեւմուտքը պետք է գիտակցի սա. Հայաստանի՝ որպես ժողովրդավարական կամրջի կորուստը նշանակում է նաեւ հրաժարվել Ռուսաստանի, Իրանի եւ Սեւծովյան տարածաշրջանի միջեւ աշխարհառազմավարական տարածքից,  հետեւաբար՝ Եվրասիայի ամենազգայուն տարածաշրջաններից մեկում ազդեցության երկարաժամկետ հնարավորությունից:

Հիմա անհրաժեշտ են ոչ թե տեսլականներ, այլ հստակ քայլեր

«Ով տեսիլքներ ունի, պետք է բժշկի դիմի»: Գերմանիայի պետական գործիչ, հինգերորդ կանցլեր Հելմուտ Շմիդտի ձեւակերպումն է: Այժմ անհրաժեշտ են ոչ թե պատրանքներ, այլ վճռական քայլեր:

1. Իրական ընդդիմությունը պետք է ավելի պրոֆեսիոնալ գործի: Միայն հուզական կոչերը բավարար չեն: Անհրաժեշտ են իրավաբանորեն պատրաստված, հստակ ծրագրով, հավաստի այլընտրանքներ եւ համբերություն, ոչ թե՝ պարզապես վրդովմունք:

2. Եկեղեցին պետք է լրջորեն գնահատի իրավիճակը: Պետք է պատասխանատվություն ստանձնի բաց երկխոսության համար՝ պոպուլիստական հարձակումներից չվախենալով: Ինքնաքննադատությունն ու թափանցիկությունը թուլության նշան չեն, այլ եկեղեցու իրական ուժի ապացույց:

3. Սփյուռքը պետք է ավելի ակտիվ լինի: Նրա լոբբիինգը եւ ներդրումները պետք է լինեն մտածված եւ համակարգված, ներդրումներ կատարելով տնտեսական եւ գիտական ոլորտներում (որն իհարկե անհնար է մի երկրում, ուր վարչապետի ֆեյսբուքյան գրառումով հիմնարկներ են «ազգայնացվում»), ինչպես նաեւ ավելի անկախ լրատվամիջոցներում, կրթական նախագծերում, մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնություններում:

4. Հայաստանին տրամադրվող ֆինանսական եւ քաղաքական աջակցությունը չպետք է լինի անվերապահ: Մարդու իրավունքները, ինստիտուցիոնալ ամբողջականությունը եւ օրենքի գերակայությունը լոկ արեւմտյան զարդեր չեն. դրանք վստահության գինն են:

5. Հայ քրիստոնյաները Հայաստանում եւ սփյուռքում պետք է ավելի ակտիվորեն ներգրավվեն քաղաքացիական հասարակության գործընթացներում՝ իրենց ձայնը բարձրացնելու եւ դիրքորոշումը լսելի դարձնելու համար: Պետք է զգալի դառնա հայ քրիստոնյաների ձայնը ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդկային արժանապատվության եւ ազատության պաշտպանության գործում:

Ներկայի եւ ապագայի համար պատասխանատվություն ստանձնել

Նիկոլ Փաշինյանն իր խոստացած «ժողովրդավարացման» նախագծից, որին այդպես էլ ականատես չդարձանք, անցում է իշխանության կուտակման, դիկտատուրայի համակարգի: Հետեւաբար, իրական հարցը այն չէ, թե ինչ է պատահել նրա եւ իր թիմակիցների հետ, այլ այն, թե ինչ է պատահելու մեզ հետ՝ որպես քաղաքացիների, որպես հայ քրիստոնյաների, որպես հայերի:

Անվերջ սպասել, որ «մի օր ամեն ինչ լավ կլինի», սխալ է: Այդ «լավ օրվա» համար պետք է աշխատել բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով: Հիմա կարեւորը ոչ թե մեղքի զգացումն է, այլ ժողովրդավարական մտածված գործողությունները: Ոչ միայն հայացքը դեպի անցյալ, այլ ներկայի եւ ապագայի համար պատասխանատվություն ստանձնելը:

ՏԻՐԱՏՈՒՐ քհն. ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոգեւոր հովիվ՝ Բադեն Վյուրթեմբերգի երկրամասում

Հայ առաքելական եկեղեցու

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ում ի շահ Ադրբեջանի քարոզչությունը օրինախախտումներով է իրականացվում

Հաջորդ գրառումը

12-օրյա պատերազմի ավարտն ազդարարող հրադադար

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

12-օրյա պատերազմի ավարտն ազդարարող հրադադար

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական