Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ ճարտարապետության մասին՝ խորվաթերեն

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Խորվաթերեն լույս է տեսել Միլյենկո Դոմիյանի «Armenia sacra. Ուխտագնացություն դեպի սրբազան ճարտարապետություն» պատկերազարդ հատորը: Ըստ դոկտոր Կատարին Հորվաթ-Լեւայի՝ «Միլյենկո Դոմիյանը հայկական սրբազան ճարտարապետությանը մոտեցել է մի քանի մասնագիտական եւ գիտական առումներով: Հայաստանի ողբերգական պատմությանը, որը երբեմնի հզոր պետություն էր, բայց այսօր, դժվարությամբ ձեռք բերված անկախությունից հետո, մնացորդների վերածված, նա վերաբերվում է գերազանց պատմաբանի ճշգրտությամբ: Ճարտարապետական առանձնահատկությունները մեկնաբանվում են նույնքան հմտորեն՝ հատուկ ուշադրություն դարձնելով եկեղեցիների տիպաբանությանը եւ շինարարությանը:

Բացի բազմակողմանի արվեստի պատմաբանից՝ այս գրքի տողերից խոսում է նաեւ Խորվաթիայի Հանրապետության հուշարձանների երկարամյա գլխավոր պահպանողը: Գրքի առանձնահատուկ հարստությունն են հեղինակի հոյակապ լուսանկարները՝ իսկական արվեստի գործեր: Արհեստավարժությունը, նվիրումը եւ ներգրավվածությունը, որ ճառագում են այս գրքի յուրաքանչյուր էջից, արտացոլում են Դոմիյանի հիացմունքը հայկական սրբազան ճարտարապետության նկատմամբ իր հետազոտական աշխատանքի հենց սկզբից Հայաստանում, որտեղ նա այցելել է ընդամենը տասը տարի առաջ: Հետեւաբար, ներածությունը, եւ կարելի է ասել, փոխաբերական իմաստով ամբողջ գիրքը վերնագրված է «Երազանք, որն իրականանում է»:

Ինքը՝ Դոմիյանը, գրքի առաջաբանում գրում է. «Հայկական եկեղեցիներն ու հայկական սրբազան ճարտարապետությունն ավելին են, քան ճարտարապետությունը: Այն անապատում գտնվող անջնջելի մի հետք է, որ տարածվում է Արարատից (որը պատկերված է ազգային զինանշանում, իսկ սարկազմն է՛լ ավելի մեծացնելու համար՝ այսօր գտնվում է Թուրքիայում, Երեւանի քթի տակ) մինչեւ Կովկասի լանջերը. հազարամյա քարացած քրիստոնեություն կամ ինչպես Ռաֆայել Արամյանն է ասել՝ «Մեր հոգին բացատրող բանալին՝ մեր ճարտարապետության մեջ»:

Միլենկո Դոմիյանը (ծնված 1946-ին) ուսանել է արվեստի պատմություն եւ փիլիսոփայություն, մասնագիտացել է ճարտարապետական ժառանգության պահպանման մեջ: 1968-ից աշխատում է Զադարի Մշակույթի հուշարձանների պահպանության ինստիտուտում, 1976-ին դարձել է դրա տնօրենը: 1990-ականների սկզբին նշանակվել է մշակույթի նախարարության գլխավոր արխիվարիուս, ապա՝ փոխնախարար: Ներկայումս Դոմիյանը Խորվաթիայի մշակութային ժառանգության խորհրդի նախագահն է եւ մշակույթի նախարարի խորհրդականը մշակութային ժառանգության պահպանման ոլորտում: Դոմիյանը ղեկավարել է ճարտարապետական ժառանգության եւ անշարժ հուշարձանների գույքագրման բազմաթիվ հետազոտական, վերանորոգման եւ պաշտպանական ծրագրեր Խորվաթիայում եւ այլուր: Հրատարակել է մեծ թվով մասնագիտական աշխատություններ Խորվաթիայի գեղարվեստական ժառանգության վերաբերյալ: Դասավանդել է Զադարի մշակույթի եւ զբոսաշրջության դպրոցում եւ այլուր: Որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Սլովենիայում: Դոմիյանը ստեղծել է նաեւ պատմական հուշարձանների հարուստ լուսանկարչական ժառանգություն, որոնք ներկայացվել են ութ մեծ ցուցահանդեսներում: Բազմիցս պարգեւատրվել է իր գիտական եւ կազմակերպչական գործունեության համար:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանը գնաց իր ճանապարհով Ղարաբաղի հարցում․ Պուտին

Հաջորդ գրառումը

Գիտնականները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Գործ ունենք ուրացման հետ. որեւէ պաշտոնյա որեւէ սփոփանքի, հիշատակի խոսք չասաց․ Գեղամ Մանուկյան

28/09/2025

Գեղամ Մանուկյանը գրում է․ Հերոսներին, իր նահատակներին ուրացող բանակը այլեւս հայկակա՞ն է Ողջ օրը լուռ էի, անհանգիստ։ Ցավս, հիշողությունս խառնվում...

ԿարդալDetails

Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

28/09/2025

Կիևը սադրանքներ սարքելու ցանկացած փորձի դեպքում խորապես կզղջա. Լավրով

28/09/2025

Բացահայտվել է Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքը. ՀՀ Քննչական կոմիտե

28/09/2025

Պատերազմը սկիզբն էր այն արհավիրքների, որին ստիպված էր դիմակայել հայ ժողովուրդը. հայտարարություն

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական