Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-իրանական դարավոր հարաբերությունների նորօրյա հանգրվանը

11/02/2022
- 11 Փետրվարի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ու Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հռչակագիրն ստորագրվել է 1992 թ. փետրվարի 9-ին Թեհրանի «Էսթեղլալ» հյուրանոցում՝ ՀՀ եւ ԻԻՀ արտգործնախարարներ Րաֆֆի Հովհաննիսյանի ու Ալիաքբար Վելայաթիի կողմից: 

Այդ առիթով Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանը   շնորհավորական ուղերձ է հղել իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, եւ արտահայտելով Հայաստանի հետ երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունների զարգացման մասին իրանական կողմի կամքը,     հիշեցրել, որ Իրանը Հայաստանի անկախությունը պաշտոնապես ճանաչած առաջին պետություններից էր:

30-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի  ԳԱԱ  Արեւելագիտության ինստիտուտի, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի եւ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնի, ինչպես նաեւ Ազգային արխիվի համատեղ ջանքերով, կազմակերպվել է  «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով: 

Ստորեւ ներկայացվում է  2009-2015 թթ. Իրանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանի՝ վերոգրյալ գիտաժողովին հնչած ելույթը: 

Հայաստանի ու Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա տարեդարձը

Երբ  երկկողմ  հարաբերությունների մասին տեսակետ ենք արտահայտում, սովորաբար  օգտագործում ենք հաճոյաբանական խոսքեր ու ձեւակերպումներ: Բայց   Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին մեր օգտագործած ձեւակերպումները   դիվանագիտական հաճայախոսությունների հետ որեւէ կապ չունեն: Քանի որ հայ-իրանական  հարաբերությունների հեռանկարը պայմանավորված չէ տվյալ պահին կառավարման ղեկին  տիրապետող   անձերով եւ  նրանց  կամայականություններով, կամ էլ երկու երկրներում  իշխող պետական կառավարման համակարգերի առանձնահատկություններով: Այս օրինաչափությունը եղել է նախկինում, եւ արդիական է նաեւ այսօր: Քանի որ մեր ավանդական հարաբերությունների  զարգացումը  թե՛ Հայաստանի, եւ  թե՛ Իրանի համար պայմանավորված է էական նշանակություն ունեցող աշխարհաքաղաքական գործոններով, պատմամշակութային կապերով, փոխադարձ տնտեսական շահերով եւ բազմաթիվ այլ ազդակներով: 

Եվ երբ Խորհրդային Միության փլուզման հետեւանքով  90-ականի սկզբներին Հայաստանը ձեռք բերեց իր  անկախությունը, եւ մենք հնարավորություն ունեցանք չմիջնորդավորված ու մեր սեփական  աչքերով նայել դեպի արտաքին աշխարհ, մեր տեսադաշտում հայտնաբերեցինք  առեղծվածային նկարագրով ու անհասանելի թվացող Իրանը: 

Մենք շատ շուտով  մեզ համար պարզեցինք, որ Իրանը թե՛ տարածքով,  եւ  թե՛ բնակչությամբ  Հայաստանի ամենամեծ հարեւանն է: Իրանը մեզ շրջապատող հարեւան երկրների մեջ միակն է, որտեղ բնակվող հայերն ունեն իրենց ինքնությունը պահպանելու բացառիկ հնարավորություն: Հայաստանն Իրանի միակ քրիստոնեաբնակ եւ միեւնույն ժամանակ իր տարածքով եւ ազգաբնակչության թվաքանակով ամենափոքր հարեւանն է: Հայաստանի եւ Իրանի ընդհանուր սահմանը թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի համար եղած բոլոր սահմաններից ամենափոքրն է:  

Եվ մենք պատմության համար ակնթարթ թվացող կարճ ժամանակահատվածում կարողացանք մեր հարեւան Իրանի հետ ստեղծել  բազմաբնույթ հարաբերություններ, որոնց համար արդեն իսկ  առկա էին պատմական եւ մշակութային ընդհանրությունների վրա հիմնված նախադրյալներ:

30 տարի առաջ հաստատված դիվանագիտական հարաբերություններից անմիջապես  հետո,   ժամանակ չկորցնելու հաստատակամությամբ, գործի անցանք, ու մեր հետագա անելիքները հստակեցնելու նպատակով, նախ կարգի բերեցինք մեր իրավապայմանագրային դաշտն ու դրանով պայմաններ ստեղծեցինք մեր հեռանկարային աշխատանքները կյանքի կոչելու համար:

Հաստատ կարող եմ ասել, որ մեր իրավապայմանագրային դաշտն ապահովելու համար ստորագրված փաստաթղթերի անգամ պարզ թվարկման համար մի քանի ժամ կպահանջվի:

Ես որպես դեսպան պաշտոնավարել եմ 2009 թվականի կեսերից  մինչեւ 2015 թվականի սկիզբը՝ գրեթե 6 տարի: Բայց Հայաստանի նորաստեղծ արտաքին գերատեսչությունում աշխատելու բերումով,  մշտապես հաղորդակից եմ եղել երկկողմ հարաբերությունների զարգացման ողջ ընթացքին: Եվ կարծում եմ, ճիշտ չէ  տարանջատել դեսպանների պաշտոնավարման ժամանակահատվածները:  Այլ  պետք է  դա ընկալել որպես չընդհատվող  շարունակականություն, որի ընթացքում յուրաքանչյուրն ունեցել է իրեն վերապահված դերակատարությունը:  

Անցնող ժամանակահատվածում  հաստատվել են սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում: Արդյունավետ համագործակցություն է ծավալվել էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաեւ` միջմարզային գործակցության ասպարեզում:

Կյանքի են կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր: 1992 թվականին գումարվել է հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որի շարունակականությունը վկայում է այդ կառույցի կենսունակության մասին: 1996թ. շահագործման է հանձնվել Արաքս գետի վրա կառուցված  Իրան-Հայաստան կամուրջը:

2007թ. մարտի 19-ին Հայաստանի ու Իրանի  նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել գազատարի պաշտոնական բացման արարողությունը: Նույն օրը ստորագրվել է  «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Հայ-իրանական էներգետիկ համագործակցության հեռանկարային ծրագրերից են նաեւ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարությունը եւ այլն:

Անցնող ժամանակահատվածում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը լուրջ դերակատարություն է ունեցել հայ-իրանական տնտեսական հարաբերություններում:

Միջկառավարական եւ միջգերատեսչական տասնյակ փաստաթղթերով կարգավորվում են հարաբերությունները Հայաստանի ու  Իրանի  նախարարությունների, պետական այլ կառույցների միջեւ:

Խոսելով երկկողմ հարաբերությունների հեռանկարի մասին, կարեւորում  ենք   Թավրիզում Հայաստանի  գլխավոր հյուպատոսություն հիմնելու հարցը:  Չէ՞ որ մեր բարեկամ երկրի հետ Հայաստանի ցամաքային կապն իրականացվում  է  բացառապես Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի միջոցով: Բացի այդ, փոխադարձության սկզբունքից ելնելով,  Թավրիզում  հայկական հյուպատոսական հիմնարկի բացմանը տրամաբանորեն  կարող է հետեւել Սյունիքի Կապան քաղաքում իրանական հյուպատոսության  հիմնադրումը, որի  գործունեությունը Հայաստանի հարավում   եւս մեկ անգամ  կընդգծի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարցում  Իրանի նախանձախնդրությունն ու սահմանած կարմիր գծերը: 

Թավրիզում հայկական հյուպատոսության բացումը  հիմնավորվում է այդ քաղաքի աշխարհաքաղաքական առանձնահատկություններով, որից ելնելով էլ Թավրիզը պատմականորեն համարվել է օտարերկրյա դիվանագետների գործունեության համար բացառիկ միջավայր: Իրանում ընթացող  բոլոր քաղաքական իրադարձությունների կիզակետը  թե՛ անցյալում, եւ թե՛ այսօր  եղել եւ մնում է Թավրիզ քաղաքը: 

Ի դեպ, Թավրիզում  Հայաստանի  հյուպատոսություն հիմնադրելով, Արեւելյան Ատրպատականից  բացի, հնարավոր կլինի նաեւ  քննարկման նյութ դարձնել Հայաստանի հարակից այլ  շրջանների, այդ թվում՝ Իրանի Արեւմտյան Ատրպատական, Արդեբիլ, Գիլան ու Մազենդարան նահանգները հայկական հյուպատոսության սպասարկման տարածքի մեջ  ներառելու հնարավորությունը:

Ներկայումս հյուպատոսական սպասարկման այդպիսի լայն տարածքում  գործունեություն ծավալելու հնարավորություն ունեն ընդամենը երկու հյուպատոսական հիմնարկներ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունները, որոնք  44-օրյա պատերազմի  օրերին  հակահայ մթնոլորտի շիկացման հարցում մեծ դերակատարում ունեցան:

Ուզում ենք հավատալ, որ արքայազնանիստ քաղաքի համբավ ունեցող Թավրիզում հայկական հյուպատոսական հիմնարկի վերագործարկմանն  ուղղված քայլերը հեռավոր ապագայում  լուծվելիք հարցերի շարքին չեն դասվի, քանի որ «ապագայի» կերտումը հիմնված է հենց այս պահի վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուս սպաները զգուշացնում են Պուտինին. «Թուրքիան, օգտվելով պատերազմից, գրավելու է Կովկասն ու Ղրիմը»

Հաջորդ գրառումը

«Եթե զոհաբերության պատրաստ չենք»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«Եթե զոհաբերության պատրաստ չենք»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Նախիջևանում անցկացվել են համատեղ հրամանատարական զորավարժություններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինծառայողների մասնակցությամբ. տեղեկատվություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Հաղորդվում է, որ...

ԿարդալDetails

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական