Հինգշաբթի, Հուլիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

Հակոբ Ավետիքյան
30/01/2026
- 30 Հունվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն

Ամենայն հավանականությամբ շուտով մենք ականատես կլինենք Հայ եկեղեցու դեմ Ն. Փաշինյանի ու նրա խմբակի ձեռնարկած արշավի հերթական ակտիվացմանը նորահնար պատրվակով՝ կալվածային սեփականության իրավունքի «չարաշահման» ու հարակից ամբաստանությունների շուրջ «կարված» գործերի քննության:

Չէ՞ որ մոտենում է Ավստրիայի Սանկտ Փյոթեն քաղաքում տեղի ունենալիք Եպիսկոպոսական ժողովի ժամկետը՝ փետրվարի 16-19-ը: Կայանալու եւ հեզասահ ընթանալու դեպքում, Ամենայն Հայոց Հայրապետի հրավերով եւ ավելի քան 50 եպիսկոպոսների մասնակցությամբ գումարվելիք այդ ժողովը, փաստորեն, անկախ արդյունքներից, ի դերեւ է հանելու Նիկոլի ու նրա խմբակի ամիսների աշխատանքը՝ Հայ եկեղեցին ներսից պառակտելու, վախի ու գրավիչ խոստումների միջոցով հերձվածական խմբակներ ստեղծելու, Մայր աթոռը թուլացնելու եւ, վերջապես, նախագծված հայտնի «ճանապարհային քարտեզի» կետերը ի կատար ածելու անդուլ ջանքերը, խարդավանքները: Հետեւաբար, ըստ նրանց, պետք է եկեղեցու վերին իշխանությանը եւ ուխտապահ եպիսկոպոսներին «մատուցել» նոր, մտահոգիչ խնդիրներ՝ կապված եկեղեցապատկան կալվածների ճակատագրին:

Բացի այդ, Նիկոլն ունի նաեւ մեկ այլ առաջադրանք, թերեւս՝ ինքնառաջադրանք. խրտչեցնել, վախեցնել, Եկեղեցուց հեռու պահել բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մատնացույց անելով, օրինակ, Սամվել Կարապետյանին, որ պատժվում է աստվածահաճո գործ կատարած լինելու համար: Իսկ Եպիսկոպոսական ժողովի բարեհաջող ավարտի դեպքում, բարեկարգության վերահաստատման պայմաններում, բոլոր բարեգործները, հատկապես նրանք՝ ովքեր որեւէ առնչություն չունեն ներհայաստանյան բիզնեսի հետ, ինքնավստահ՝ կարող են իրենց նյութական նպաստը բերել Հայ եկեղեցու հզորացման գործում, մանավանդ եթե Եկեղեցին նորանոր ծրագրեր ի գործ դնելով ծավալի իր գործունեության դաշտը կրթության, առողջապահության, երիտասարդական ու սոցիալական բնագավառում: Նիկոլը Նիկոլ չի լինի, եթե թույլ տա նման գործունեությունը, այդ հարցում նա ավելի անզիջող է, քան… Ընկ. Փանջունին, որն ընդամենը «մի քիչ փող ուղարկեք» էր գրում իր զեկուցագրերի վերջնամասում: Մինչդեռ «մի քիչը» շա՛տ քիչ է Նիկոլի ու նրա համակերների (քիչ էր մնում սխալվեի ու «համակիրներ» գրեի) համար: Դա շատ հին, բնածին ու բնատուր մոտեցում է: Նա շա՜տ է սիրում փողը, շա՛տ փողը, որը նրա վերջին ու միակ ապավենն է պետության ու ժողովրդի գլխին նստած մնալու համար:

Բայց խոստովանենք նաեւ, որ Նիկոլի յուրաքանչյուր գործողություն, գոնե առերեւույթ, պետք է ունենա օրինավոր եւ օրենսդրական տեսք: Նա այս անգամ էլ հոգացել է այդ մասին, մանավանդ որ ձեռքի տակ ունի համապատասխան գործիքը՝ Ազգային ժողովը, որը ես վաղուց բնութագրել եմ որպես «խորհրդարանական բռնատիրություն» (Parlamentarian Dictatorship): Նա դեռեւս դեկտեմբերի 25-ին կառավարության նիստում (այսինքն՝ ինքն իր մեջ) անցկացրել էր «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը շա՜տ հեշտությամբ ընդունվեց ԱԺ հունվարի 19-ի նիստում եւ որը առանց սեփականության իրավունքի Մայր աթոռին հողեր տրամադրելու կարգի փոփոխություն է նախատեսում, մինչդեռ, թռուցիկ կերպով ասենք, եկեղեցապատկան հողերն ու կալվածները մի քանի կարգի են իրականում՝ Տրդատ Գ թագավորի ժամանակներից ի վեր Եկեղեցուն հատկացված սեփական տարածքները, ներառյալ շատ ավելի ուշ՝ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի վերցրած տարածքները՝ ներառյալ Ս. Գայանե տաճարին կից գտնվող պուրակներն ու լճակը, իսկ շատ ավելի ուշ՝ սովետական իշխանության վերջին տասնամյակներին, ինչպես նաեւ անկախության շրջանում հաջորդական մեր երեք նախագահների տարիներին հատկացված, ներառյալ՝ Մայր աթոռի գնած տարածքները, որոնցից յուրաքանչյուրը, ենթադրում եմ, սեփականության իրավունքի այլեւայլ կատեգորիաների են պատկանում: Հետեւաբար Նիկոլ Փաշինյանի պես մարդու համար դժվար չի լինելու «ձեւը գտեք» հրահանգով պետականացնել դրանց մեծ մասը ու Հայ եկեղեցին զրկելու իր 17 դարերի հարստություններից եւ ունեցվածքից:

Եվ այսպես, մոտավորապես 125 տարի հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նորից կանգնած է իր կալվածները կորցնելու վտանգի առաջ, այն ժամանակ Նիկոլայ 2-րդ ցարի, այժմ՝ Նիկոլ Փաշինյանի ընչաքաղցության, բռնատիրական նկրտումների հետեւանքով: Հետեւաբար մեծագույն պատասխանատվություն է ակնկալվում առաջիկա Եպիսկոպոսական ժողովի յուրաքանչյուր անդամից միահամուռ կեցվածքով, վայելելով նաեւ համայն հայության նեցուկը, դիմագրավելու եւ հաղթահարելու ներկա եւ հետագա բոլոր փորձանքներն ու փորձությունները:
Պատմության ընթացքում Հայ եկեղեցին քանիցս տվել է դրա ապացույցը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Նախորդ գրառումը

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

Հաջորդ գրառումը

Փաշինյանի հայտարարությունից հետո Ադրբեջանը սկսել է 330 կիլովոլտանոց բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Փոխարտգործնախարարը Դուբրովնիկի ֆորումում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արցախահայության ցեղասպանությունը և Արցախի Հանրապետության օկուպացիան «լավ կետ ա», որին մենք հասել ենք ազգովի. Փաշինյանը խոստովանեց. Ստեփան Հասան-Ջալալյան

29/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

29/06/2026
Քաղաքականություն

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի հայտարարությունից հետո Ադրբեջանը սկսել է 330 կիլովոլտանոց բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը

Լրահոս

Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան

01/07/2026

Պատմական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը շարունակել է Իսրայելի կառավարության՝  Հայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ հարցազրույց տալով News.am-ին։ Արմեն Այվազյանն առանձնացրել է...

Հայաստանի զինված ուժերում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

01/07/2026

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ...

GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին

01/07/2026

Բրիտանական հեղինակավոր GB News լրատվամիջոցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված մեր պաշտոնական նամակին: Մեր իրավաբանական թիմի...

Եթե ՍԴ-ն վերաբաշխի մանդատները, ԲՀԿ-ի 5 մանդատի հաշվին ՔՊ-ից կպակասի 3, «Ուժեղ Հայաստան»-ից կամ «Հայաստան»-ից՝ 1 մանդատ. Օրբելյան

01/07/2026

Մենք երկու պահանջ ունենք՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները. այդ դեպքում ողջ Հայաստանում վերաքվեարկություն է լինելու։ Եթե ամբողջ Հայաստանում վերաքվեարկություն չեղավ,...

Եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի անվավեր ճանաչելու և մանդատների  վերաբաշխման որոշում. Օրբելյան

01/07/2026

Առկա փաստերը հիմք են տալի պնդելու, որ այն դեպքում, եթե դատարանն ամբողջությամբ անվավեր չճանաչի ընտրության արդյունքները, առնվազն պետք է կայացնի...

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր

01/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական