Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայ գաղթականները ֆրանսիական մանդատի ներքո Սիրիայում» գիրքը` անգլերեն

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ Բլումսբերի հրատարակչատան «Թորիս» տպագրատունը (I.B. Tauris of Bloomsbury Publishing) վերջերս անգլերեն լեզվով լույս է ընծայել դոկտ. Վիկտորյա Աբրահամյանի «Հայ գաղթականները ֆրանսիական մանդատի ներքո Սիրիայում: Պետականությունից զրկվածություն եւ ազգաշինություն Միջին Արեւելքում» (Armenian Refugees in French Mandate Syria: Statelessness and Nation-Building in the Middle East) խորագրով հատորը, որը մաս է կազմում Պետրոս Տեր-Մաթոսյանի (Նեբրասկայի «Լինկոլն» համալսարան) խմբագրած «Հայերը արդի եւ հատկապես վաղ շրջանի աշխարհում» մատենաշարին:

Առաջին համաշխարհային պատերազմի, Հայոց ցեղասպանության եււ Թուրքիայի անկախության պատերազմի հետեւանքում Սիրիան դարձավ հազարավոր հայ գաղթականների ապաստարանը, կարդում ենք լրատվության մեջ: 1920-48 թվականները ներառնող այս համապարփակ ուսումնասիրության մեջ Աբրահամյանի առաջնահերթ նպատակն է եղել ներկայացնել տարագրյալ հայ գաղթականների փորձառությունը սիրիական Ջազիրայում, որտեղ նրանք նոր ավյունով փորձել են հարմարվել նոր միջավայրին, բայց նաեւ ակտիվ պայքար մղել հանուն ազգաշինության եւ պետականաշինության` ֆրանիական մանդատի, սիրիական ազգայնամոլության եւ Խորհրդային Հայաստանի խիստ մրցակցային գոյության պայմաններում:

Հայկական, արաբական, ֆրանսիական եւ ռուսական աղբյուրների օգտագործմամբ հեղինակը լույս է սփռում գաղթական կառույցների ծանր իրավիճակի վրա: Նրանք ստիպված էին իրենց գործը առաջ տանել առկա ուժերի միջեւ ընթացող ներքին հակամարտությունների, գաղթականների վերաբնակեցման արեւմտյան եւ խորհրդային ծրագրերի, ինչպես նաեւ թուրքական շովինիզմի հետագա քայլերի իրականացման պայմաններում:

Հեղինակի համոզմամբ, հատորը մարտահրավեր է` նետված արեւմտյան հեղինակների այն տեսակետի դեմ, որ հայ տարագրյալները ձայնազուրկ, անօգնական եւ պասիվ էակներ էին, ընկճված եւ ճակատագրի քմահաճույքին թողնված: Ընդհակառակը, նա համոզիչ փաստերով առաջ է քաշում այն թեզը, թե ի՞նչպես են գաղթականները կարեւոր դեր խաղացել եւ ձեւավորել կռվախնձոր դարձած Սիրիայի բնակչության պետականաշինության գործընթացը, երբ բոլոր կողմերից պայքար էր մղվում վերահսկելու առեւտրական ուղիները այդ տարածաշրջանում: Դա ոչ միայն հայերի պատմությունն է, այլեւ սիրիացիների:

Վիկտորյա Աբրահամյանը Ժնեւի համալսարանի հետդոկտորական ուսմանց գիտաշխատող է: Որպես այցելու դասախոս աշխատել է Լոնդոնի տնտեսագիտության քոլեջում եւ Էքս-Մարսել համալսարանում: Ժամանակակից պատմության գծով դոկտորական է պաշտպանել Նոշաթել (Նյուքասլ) համալսարանում, 2023-ին: Ավարտել է Երեւանի համալսարանի բակալավրի եւ մագիստրոսի դասընթացները: Գիտական հոդվածներով բազմիցս հանդես է եկել ակադեմիական ճանաչված պարբերականներում :«Հավատարմությունը վտանգի տակ: Հայ գաղթականները եւ սիրիական մեծ ասպտամբությունը» հոդվածի համար 2025-ին արժանացել է «Սիրիական Ուսումնասիրությունների Ասոցիացիայի» թեմատիկ մրցանակին: Նրա հեղինակած նոր գիրքը եւս բազմաթիվ դրական գրախոսականների է արժանացել: Գրառենք դրանցից մի քանիսը: «Վ. Աբրահամյանին հաջողվել է հատկանշական, ինքնատիպ ներդրում կատարել պատմագիտության բնագավառում: Տարբեր լեզուներով աղբյուրների օգտագործմամբ գրված նրա պատկառելի գիրքը արժանի է լուրջ ուշադրության բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր հետաքրքրվում են հակամարտությունների, գաղթականների եւ պետականաշինության խնդիրներով եւ մի շարք դերակատարների խճճված հարաբերություններով», Փիթեր Գադրել, պրոֆ. Մանչեստրի համալսարանում (Մ. Բրիտանիա): «Հատորը հրապուրիչ ուսումնասիրություն է տեղահանված մի համայնքի վերաբնակեցման ջանքերի` բոլորովին անորոշ ապագայով մի տեղանքում, որտեղ մրցակից ուժեր փորձում են հաստատել իրենց կանոնները», Լորա Ռոբսոն, պրոֆ. Յեյլ համալսարանում (ԱՄՆ):

«Աբրահամյանի գիրքը լուրջ, խորապես ուսումնասիրված եւ մանրամասնորեն դիտարկված պատմական աշխատություն է, որը բացահայտում է ցեղասպանությունից մազապուրծ հայերի նոր կյանք սկսելու հմտությունները, ճկունությունը եւ մրցակից ճնշումների պայմաններում համագործակցության եզրեր գտնելու կարողությունները», Հանս-Լուկաս Կայզեր, պրոֆ. Նյուքասլ համալսարանում (Ավստրալիա):

Աբրահամյանի հատորը արդեն իսկ ներառվել է ուսանողների եւ գիտաշխատողների գրականության պարտադիր ընթերցանության ցուցակում:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լույս ու ստվեր խորագրով լուսանկարչական ցուցահանդես ՀՊՄՀ  Կուլտուրայի ֆակուլտետում

Հաջորդ գրառումը

Հայազգի արվեստագետի ցուցահանդեսը Տոկիոյում

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Լույս է տեսել Գերմաներեն-հայերեն իրավաբանական բառարան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական