Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ արվեստագետ Վիգեն Ավետիսի քանդակը՝ նվիրված Ուկրաինային

18/03/2022
- 18 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարարա: Երբեմն երեւակայությունը գերազանցում է իրականությանը: Ավելի ճշգրիտ՝ այս է աշխարհում ճանաչված քանդակագործ, Կարարայի համար շատ թանկագին Վիգեն Ավետիսի մոտեցումը: Մինչեւ ներկա պատերազմի սկսվելը իր ստեղծած դիցաբանական վերաիմաստավորմամբ քանդակներից մեկը այս օրերին նա նվիրեց Ուկրաինային՝ որպես խաղաղության ուղերձ: Արվեստագետի մեկնաբանությամբ՝ այն ներկայացնում է Պերսեւսի եւ Մեդուզայի հանդիպումը, երբ վերջինս, Պոսեյդոնի կողմից բռնաբարվելուց հետո հղիանալով, ինքնակամ զոհաբերում է իրեն Պերսեւսին՝ ոտնատակ տալով զենքերը: «Սա գործողություն է՝ ընդդեմ բռնության,- ասում է Վիգենը,- այն հիշեցնում է զոհի եւ խղճի՝ չարիքը կանգնեցնելու ունակ միակ զենքի մասին: Այսպիսով, հղի կինն իրեն զոհաբերում է հանուն խաղաղության: Եվ այն ես նվիրում եմ Ուկրաինային: Արձանը կձուլվի բրոնզից եւ կուղարկվի ԱՄՆ, Գերմանիա ու, հույս ունեմ, նաեւ՝ Ռուսաստան՝ հասկանալ տալու համար մի շարք բաներ»:

Վիգեն Ավետիսը ծնվել է Երեւանում: Սովորել է Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայում, ապա քանդակագործության դիպլոմ է ստացել Լեհաստանում: Գեղարվեստի ակադեմիայում կատարելագործվելու նպատակով եկել է Ֆլորենցիա, որտեղ էլ ապրում է այժմ՝ առավելապես ստեղծելով մոնումենտալ բրոնզե եւ մարմարե կարեւոր աշխատանքներ: Լինելով քանդակագործության մի քանի հանրապետական մրցույթների հաղթող, քանդակի միջազգային տարբեր սիմպոզիումների հիմնադիր եւ տնօրեն Շուշիում (Ղարաբաղ) եւ այլուր՝ նա շատ լավ ճանաչում է Կարարան: Ավետիսը ստեղծագործել է Կառլո Նիկոլիի, Բարատինիի «Միքելանջելոյի հանք» եւ Կարարայի քանդակագործների ընկերության արվեստանոցներում, որտեղ իրականացրել է մի շարք աշխատանքներ. վերջինը՝ «Աստվածային կատակերգությունը», այժմ ցուցադրվում է Բրյուսելում, շուտով նաեւ՝ Ֆլորենցիայում ու Հռոմում: Ներկայումս Վիգենը Նեապոլում է՝ համագործակցելու մի կարեւոր պատկերասրահի հետ՝ կերտելու հունական դիցաբանության թեմաներով ստեղծագործություններ՝ յուրովի մեկնաբանությամբ, նաեւ ծրագրում է աշնանը վերջնական բնակություն հաստատել Կարարայում: «Կարարան իդեալական քաղաք է քանդակագործության համար, եւ այնտեղի քանդակի արվեստանոցներում ես ինձ զգում եմ իմ տանը: Ես կուզեի այնտեղ տուն գնել եւ հետագայում դասավանդել տեղի ակադեմիայում»: Բացի այդ, նրա հայրենի Երեւանը 1962 թվականից քույր քաղաք է Կարարայի հետ, եւ ի նշանավորումն դրա՝ երկու քաղաքները փոխանակել են արվեստի գործեր: Կարարան Երեւանին է նվիրել «Բարեկամության ձեռքեր» քանդակը՝ որպես խաղաղության խորհրդանիշ, որը ներկայումս զարդարում է քաղաքի մի զբոսայգին: Այն Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակն է, 20 մետրանոց բարձրությամբ հսկա մի արձանի, որը 600 տոննա մարմարից կերտել են կուբացի արվեստագետ Խիլմա Մադերան եւ Ալդո Բուտինին Կարարայից: Փոխարենը Երեւանը Կարարային նվիրաբերել է մի քանդակ, որը ներկայացնում է «Կենաց ծառը»: Այժմ այն գտնվում է Մարինա դի Կարարայում: Այն հայկական կարմիր տուֆից ստեղծել է Ավետիսի վարպետը՝  Արա Հարությունյանը: Կողք կողքի են «Ծառը» եւ «Երկու խոյը»՝ հզորության հայկական խորհրդանիշները: (*)

Թեեւ Վիգեն Ավետիսը նաեւ մի քանի գեղանկարներ է ստեղծել եկեղեցու համար, նա ավելի շատ իրեն քանդակագործ է համարում: Նա արդեն Հռոմի պապին նվիրել է մի քանդակ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության, որը բացվելու է ապրիլի 24-ին, Հռոմում, իսկ պատճենը տեղադրված է Մարսելում (Ֆրանսիա):

«Իմ երկիրը՝ Հայաստանը,- հիշում է Վիգեն Ավետիսը,- ավելի քան 70 տարի եղել է բոլշեւիկների իշխանության ներքո, որի ժամանակաընթացքում աղետալի իրադարձություններ են տեղի ունեցել: Իմ հարազատներից ոմանք աքսորվել են Սիբիր, մյուսներին էլ անխղճաբար գնդակահարել են՝ ընդամենը իրենց ազատատենչության համար: Այդուհանդերձ, ես երբեք ատելություն չունեմ իմ մեջ»:

Իտալերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

(*) Ի դեպ, Կարարայում ստեղծվել է նաեւ մի քանդակ՝ «Թերթ ընթերցելիս», որտեղ քանդակված է «Ազգ»ի լոգոն: Քանդակը զետեղված է քաղաքի զբոսայգում, հեղինակն է քանդակագործ Նորայր Կարկանյանը` Մարշալ Բաղրամյանի արձանի հեղինակը:

ԴԱՆԻԵԼԱ ՄԱՐՑԱՆՈ

«Իլ տիռենո», Լիվոռնո

13.03.2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վահե Բերբերյանի նոր հատորը առինքնող է

Հաջորդ գրառումը

«Օրեր» ամսագիր. անմահների գնդի մատենագիրը

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Օրեր» ամսագիր. անմահների գնդի մատենագիրը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական