Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկական ծրագիր՝ Արխիվային ֆիլմերի միջազգային փառատոնում

18/11/2022
- 18 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արխիվային ֆիլմերի մոսկովյան երկրորդ միջազգային փառատոնում նոյեմբերի 18-ից 27-ը ներկայացվելու է «Կինոմայրաքաղաք. Երեւան» առանձին ծրագիրը: Ինչպես գրում է ծրագրի համակարգող, ճանաչված կինոգետ եւ կինոքննադատ Եվգենի Մարգոլիտը՝ «առաջատար վարպետների՝ Հ. Մալյանի, Ֆ. Դովլաթյանի, Է. Քեոսայանի, Կ. Գեւորգյանի եւ ուրիշների՝ անկրկնելի ինտոնացիաներ պարունակող աշխատանքների միջոցով մենք ուզում ենք հետեւել, թե ինչպես է անցած հարյուրամյակում փոփոխվել Հայաստանի հինավուրց մայրաքաղաքի կերպարը»: Ծրագիրը նախատեսվում է ավարտել ժամանակակից հայ ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմով, որը 2021-2022 թթ. մասնակցել է տասից ավելի միջազգային կինոփառատոների եւ դարձել դրանցից ոչ պակաս, քան կեսի դափնեկիրը: Այն ներկայացնում է սրտառուչ սիրո մի պատմություն, որը ծավալվում է 90-ականների սկզբի սառած, հաճախակի հոսանքազրկվող Երեւանում:

Բացի այդ, ծրագրի շրջանակներում ցուցադրվելու են եւս հինգ ֆիլմեր՝ «Հայրիկ» (1972, ռեժ.՝ Հ. Մալյան), «Այստեղ, այս խաչմերուկում» (1974, ռեժ.՝ Կ. Գեւորգյան), «Տղամարդիկ» (1972, ռեժ.՝ Է. Քեոսայան), «Առաջին սիրո երգը» (1958, ռեժ.՝ Լ. Վաղարշյան, Յու. Երզնկյան) եւ «Երեւանյան օրերի խրոնիկա» (1972, ռեժ.՝ Ֆ. Դովլաթյան): Բոլոր ֆիլմերը ներկայացնելու է Եվգենի Մարգոլիտը:

Արխիվային ֆիլմերի մոսկովյան միջազգային փառատոնը «Բելիե ստոլբի» փառատոնի իրավահաջորդն է: Այն 1997 թվականից կազմակերպում է Ռուսաստանի պետական կինոֆոնդը՝ կինոքննադատներին եւ կինոսերներին Ռուսաստանի ամենամեծ եւ աշխարհում ամենակարեւորներից մեկը հանդիսացող հավաքածուի հետ ծանոթացնելու նպատակով: Ֆիլմերի մեծ մասը ցուցադրվելու է բնօրինակի լեզվով՝ ռուսերեն ենթագրերով:

«Աշխարհի կինոմայրաքաղաքները» փառատոնի մշտական շարքերից է. անցյալ տարի ընտրված էր Վիեննան, հաջորդ տարի ծրագրվում է Սանկտ-Պետերբուրգը:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Գրականագետի նոր հունձքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը
Exif_JPEG_420

Գրականագետի նոր հունձքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական