Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան-Ռուսաստան հարաբերություներ: Ի՞նչ է սպասվում

ԱԶԳ
30/05/2025
- 30 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
11
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամենայն հավանականությամբ տեսանելի ապագայում Ռուսաստանը շարունակելու է մնալ գլխավոր աշխարհաքաղաքական շարժիչ ուժը Հարավային Կովկասում: Ուկրաինական պատերազմի կանխատեսելի հրադադարը շրջելու է Մոսկվայի ռեսուրսները ետ՝ դեպի Հարավային Կովկաս, ամրապնդելով նրա դիրքերը այնտեղ: 1991-ից ի վեր հաստատված հարաբերությունները Ռուսաստանին տալիս էին որոշակի լծակներ, որոնց թվում էին ռուսական զինվորական հենակետի եւ սահմանային զորքերի տեղակայումը Հայաստանի տարածքում եւ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին (CSTO) եւ ԵԱՏՄ-ին (EAEU): Հայաստանն, իր հերթին, հնարավորություն էր տալիս Ռուսաստանին ազդեցություն բանեցնելու Հարավային Կովկասում եւ իր դիրքերը ամրապնդելու որպես ամենաուժեղ արտաքին դերակատարի:

Վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները զգալիորեն փոխվեցին՝ ռազմավարական դաշնակցից խնդրահարույց գործընկերոջ վերածելով Մոսկվային: Երկու կողմերն էլ ներկայիս մեղադրական խոսքերի երկար շարան են ուղղում միմյանց: Սակայն Ուկրաինայի հարցում նոր էջ բացելու հնարավորությունը առիթ է, որ երկու երկրները վերանայեն իրենց հարաբերությունները եւ գտնեն համատեղ գործելու նոր ուղիներ:

Հայաստանի կառավարության տեսակետից Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու 1997 թվի երկկողմ համաձայնության իր պարտականությունները եւ չի կանխել Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք 2021-222-ի ժամանակահատվածում: Ավելին, Ռուսաստանը չի կանխել նաեւ Լեռնային Ղարաբաղի ամբողջական գրավումը 2023-ի սեպտեմբերին եւ շարունակում է պնդել, որ գործադրվի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածը:

Իր հերթին, Ռուսաստանը Հայաստանին մեղադրում է «դեպի Արեւմուտք շրջադարձ կատարելու եւ Եվրոպական Միության, Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների հետ հարաբերությունները սերտացնելու համար»: Նաեւ Եվրոմիության դիտորդներ հրավիրելու եւ ՀԱՊԿ-ին քննադատելու եւ իր անդամակցությունը սառեցնելու համար: Մ. Նահանգների հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր կնքելն ու Եվրոմիության հետ գործընկերության նոր պայմանագիր կնքելու քննարկումները ուղղակի հունից հանել են Մոսկվային:

Հայաստանը միաժամանակ զգալիորեն նվազեցրել է ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ: Մի քանի տարի առաջ Հայաստանն իր զինամթերքի 90 տոկոսը Ռուսաստանից էր ձեռք բերում, բայց 2025-ից սկսած այդ թիվն այժմ 10 տոկոսից էլ ցածր է: Փոխարենը Հնդկաստանն ու Ֆրանսիան են դարձել պաշտպանական համագործակցության գլխավոր գործընկերներ: Հետաքրքրական է, որ Ռուսաստանը, առնվազն բացահայտորեն, չի քննադատում Հնդկաստանի հետ Հայաստանի գործընկերությունը այդ բնագավառում:

Հակառակ քաղաքական եւ դիվանագիտական այս լարվածություններին, երկկողմ տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ շարունակում է ծաղկել: 2024-ին առեւտրաշրջանառությունը հասել է 12.4 միլիարդ դոլարի, նախկինում (2021 թ.) գրանցված 2.5 միլիարդի փոխարեն: Ռուսաստանը նաեւ շարունակում է մնալ Հայաստանից արտահանվող ապրանքների գլխավոր հասցեատերը եւ որոշ ռազմավարական ապրանքների, ինչպես օրինակ՝ ցորենի, մատակարարը: Ռուսաստանի դեմ Մ. Նահանգների եւ Եվրոմիության կիրառած պատժամիջոցները առիթ են հանդիսացել, որ Ռուսաստանը օգտվի արեւմտյան պետություններից Հայաստան ներկրվող ապրանքների վերաարտահանումից:
Տնտեսական հարաբերությունների այս աճը հավելյալ լծակ է Ռուսաստանի ձեռքում՝ օգտագործելու Հայաստանի դեմ, եթե պատեհ առիթը ներկայանա, բայց Հայաստանի համար էլ վերաարտահանումն է լծակ՝ օգտագործելու Մոսկվայի դեմ:

Քաղաքական այս զարգացումները խորապես ազդել են Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության ընկալումների վրա: Եթե 2018-ին հայերի մեծամասնությունը Ռուսաստանին տեսնում էր որպես բարեկամական պետության, ապա այդ թիվն այժմ կտրուկ նվազել է ըստ «Հանրապետական միջազգային ինստիտուտի» (International Republican Institute) հարցախույզի, որն անցկացվել է 2024-ի սեպտեմբերին:

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա դեռեւս անըմբռնելի վիճակը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ Հայաստանի համար: Հավանական է, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը դարձյալ դառնալու է գլխավոր արտաքին իշխանություն բանեցնողը Հարավային Կովկասում, ձեռք բերելով բավականաչափ լծակներ՝ ազդելու տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա: Ըստ երեւույթին, այս նկատառումն է պատճառը, որ 2024-ից սկսած «Վրացական երազանքը» վերաձեւավորել է երկրի արտաքին քաղաքականությունը, որն առայժմ դեռեւս անորոշ կարգավիճակում է: Դրան զուգահեռ վերջին տարիներին ընդգծված ձեւով աճել է Ռուսաստան-Ադրբեջան համագործակցությունը, որն սկսվել էր 2022-ին կնքված ռազմավարական դաշինքով: Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցելությունը Ադրբեջան 2024-ի օգոստոսին՝ վառ ապացույցն է այդ բարձրաստիճան գործընկերության: Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում «Հյուսիս-Հարավ միջազգային տարանցիկ միջանցքով», Իրանի, Հնդկաստանի եւ Հարավային Ասիայի շուկաները ներթափանցելու Ռուսաստանի գործադրած ջանքերում: Ռուսաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ տարածաշրջանային պետությունները ի վիճակի են կարգավորելու տարածաշրջանային հակամարտությունները, եւ երկուսն էլ պաշտպանում են համագործակցության 3+3 ձեւաչափը: Հակառակ վերջին շրջանի լարվածությանը, որն առաջացել էր «ԱԶԱԼ-Բաքու-Գրոզնի» ինքնաթիռի վտանգի հետեւանքում, եւ մայիսի 9-ի տոնակատարություններին չմասնակցելու նախագահ Ալիեւի որոշմանը: Ռուսաստանը շարունակում է բարձրաձայնել Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու իր շահագրգռվածության մասին, ինչպես հայտնի դարձավ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի այս տարվա մայիսի 15-ի հայտարարությունից:

Ներկա դրությամբ Ռուսաստանը վստահ է, որ կկարողանա իր շահերը պաշտպանել Հարավային Կովկասում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության միջոցով: Ադրբեջանը ակտիվորեն քաջալերում է ռուս ղեկավար մարմինների այս մտայնությունը ամենատարբեր ոլորտներում, չբացառելով նաեւ ռուս փորձագետներին եւ ակադեմիական շրջանակների մարդկանց ֆինանսավորելը (կաշառելը), որպեսզի Հայաստանին ներկայացնեն որպես թշնամի, իսկ Ադրբեջանին՝ որպես բարեկամ պետություն:

Նման զարգացումները, ինչ խոսք, կարող են է՛լ ավելի սրել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Եթե Ուկրաինայի վերաբերյալ «որոշակի ըմբռնում» ձեւավորվի Ռուսաստանի եւ Ամերիկայի միջեւ, Ռուսաստանը ավելի լայն հնարավորություն կունենա առաջ տանելու տարածաշրջանային իր քաղաքականությունը, իսկ Մ. Նահանգները կարող է ընդհանրապես հրաժարվել Հարավային Կովկասը դիտարկելուց որպես մարտադաշտ Ռուսաստանի հետ մրցակցելու եւ նվազեցնել իր ներգրավվածությունը այնտեղ:

Այս կոնտեքստում Ռուսաստանը կվերականգնի իր դերակատարությունը որպես գլխավոր միջնորդի Հայաստան-Ադրբեջան բանակցություններում եւ ակտիվ միջոցների կդիմի՝ սահմանափակելու արեւմտյան պետությունների ներկայությունը տարածաշրջանում, որպեսզի կարողանա մրցակցել Թուրքիայի հետ: Նման սցենարի գործադրման պարագայում, Հայաստանից նա կպահանջի վերանայել իր արտաքին քաղաքականությունը եւ հատկապես սահմանափակել իր հետզհետե ընդլայնվող կապերը Ամերիկայի, Եվրոմիության եւ եվրոպական պետությունների հետ:

Արագ զարգացող տարածաշրջանային ներկա աշխարհաքաղաքականության պայմաններում, երբ Հարավային Կովկասը կորցնում է արեւմտյան ներգավվածությունը եւ վերստին ընկնում ռուսական ազդեցության տակ, Հայաստանը պարտավոր է խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացումից եւ որոնել ավելի պատշաճ համակեցություն նրա հետ: Այդ առումով մայիսի 9-ի տոնակատարություններին մասնակցելու վարչապետ Փաշինյանի որոշումը շատ ճիշտ քայլ էր:

Հայաստանը պետք է շարունակի անկեղծորեն հաղորդակցվել Ռուսաստանի հետ արտաքին քաղաքականության ռազմավարության հիմնական ուղությունների շուրջ, միաժամանակ պահպանելով երկխոսությունները ռուս քաղաքական փորձագետների հետ, որպեսզի նրանց ճշգրիտ ներկայացնելով հայկական կողմի դիրքորոշումները՝ հնարավոր լինի պայքարել Ադրբեջանի խեղաթյուրումների դեմ:

ԲԵՆԻԱՄԻՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական կենտրոնի նախագահ, Երեւան

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էներգետիկ անվտանգության խնդիրները Սյունիքի մարզում

Հաջորդ գրառումը

«Սերն Աստծո ապաստանն է». բոլորեց հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի ծննդյան 78-րդ տարին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

«Սերն Աստծո ապաստանն է». բոլորեց հայ կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի ծննդյան 78-րդ տարին

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական