Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների հեռանկարներն ու մարտահրավերները

24/01/2025
- 24 հունվարի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տարեսկիզբը սովորաբար ժամանակն է մտորումների եւ կախնագուշակումների, որոնք ընդգրկում են ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքականութան հարցեր: Այդ առումով Հաաստան-Ադրբեջան հարաբերությունները բացառություն չեն կազմում: Սկսած Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից, որն ավարտվեց 1994-ին, փորձագետներն ու քաղաքագետները փորձում են գնահատել եւ կանխորոշել այդ հարաբերությունների ուղեգիծը: Նման փորձերը կարեւոր եւ հրատապ դարձան հատկապես բանակցությունների ակտիվացման ժամանակներում, ինչպես օրինակ` Քի Վեստի (2001 թ.) եւ Կազանի (2011 թ.) քննարկումների ընթացքում: Հաշվի առնելնով 2020 թվի ղարաբաղյան պատերազմից ի վեր շարունակվող բանակցությունների ընթացքը, նոր տարվա մեր ենթադրությունները այնքան էլ զարմանալի չեն: Հավատացած ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներում չեն ստորագրելու խաղաղութան որեւէ համաձայնագիր:

Կացությունը ներկայիս չափազանց ինտրիգային է: Երկու կողմերն էլ պնդում են, որ էական առաջընթաց գոյություն ունի բանակցություններում: ԵԱՀԿ նախարարների խորհրդի դեկտեմբերի 5-ի հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագրի ներածականն ու 17 հոդվածներից 15-ը վերջնական տեսքի են բերվել: Հայաստանի վարչապետն էլ, իր հերթին, ավելի ուշ նշեց, որ համաձայնագրի տեքստի 90 տոկոսը ճշգրտված է: Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական կառավարամետ շրջանակներին հարող AIR կենտրոն-շտեմարանի, երեք վիճելի հարցեր դեռեւս մնում են չլուծված. (ա) Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում, (բ) սահմանադրական եւ իրավական փոփոխությունները Հայաստանում եւ (գ) միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հարուցված հայցերի հետ վերցնելը: Բաքուն նաեւ երկու հավելյալ նախապայման է ներկայացրել նախքան որեւէ համաձայնության ստորագրումը: Դրանք են` (ա) լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ (բ) «Զանգեզուրի միջանցքը» տրամադրել Ադրբեջանին` առանց հայկական կողմի վերահսկողության:

Հակառակ, ուրեմն, արտոնագրված առաջընթացին, Ադրբեջանի հավերժ փոփոխվող նախապայմանները փակուղի են մտցնում խաղաղության որեւէ համաձայնագրի ստորագրումը: 2024-ին Հայաստանը ընդառաջ գնաց եւ որոշ զիջումներ կատարեց, պատրաստակամություն հայտնելով կազմակերպել Եվրամիության դիտորդական առաքելության փուլային դուրս բերումը սահմանազատման գոտիներից եւ հետ վերցնել համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանի դեմ հարուցված դատական գործերը: Հայաստանը նաեւ նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ կատարել, որոնք ավարտվելու են 2027-ին, եւ խոստացավ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո: Բայց Ադրբեջանը պնդում է, որ այդ քայլերը պետք է կատարվեն նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը:

Ադրբեջանի մոտեցումը, որին բնորոշ է նախապայմանների հետզհետե աճն ու հայկական առաջարկների անտեսումը, լուրջ կասկածներ է հարուցում, որ մոտ ապագայում երբեւէ կկնքվի խաղաղության որեւէ համաձայնագիր: Ադրբեջանի դեմ ուղղված արտաքին հզոր ճնշումները գուցե կկարողանան փոխել իրավիճակը, սակայն այդ ուղղությամբ Մ. Նահանգների, Եվրամիության եւ մասամբ Ղազախստանի կողմից 2023-ին եւ 2024-ին գործադրված ջանքերը հիմնականում ձախողվել են:

Թրամփի նորակազմ կառավարության առաջնահերթությունները դեռեւս հատուկ ձեւակերպված չեն, հատկապես որովհետեւ արտաքին քաղաքականության այլ հրատապ հարցեր կան (Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Իրան, եւայլն), որոնք ուշադրություն են պահանջում: Մյուս կողմից, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սաբոտաժի ենթարկեց Բրյուսելի ձեւաչափը 2023-ի սեպտեմբերին Ղարաբաղի բռնազավթումից հետո եւ մերժեց գնալ Գրանադա եւ Բրյուսել: Բրյուսելի ձեւաչափը դրանով հավանաբար վերջ գտավ, եւ Շառլ Միշելն էլ հրաժեշտ տվեց Եվրախորհրդի նախագահությանը:

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը դյուրացնելու Ռուսաստանի հնարավոր միջնորդությունը կախված է ուկրաինական պատերազմի հանգուցալուծումից` ի նպաստ կամ առնվազն ոչ ի վնաս իրեն: Ռուսաստանը կարող է նաեւ դեռ օգտագործել տարածաշրջանային 3+3 ձեւաչափը որպես Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ: Այլ դերակատարներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Իսրայելը, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Չինաստանը չունեն համապատասխան լծակները կամ մարտավարական շահագրգռվածությունը ստիպելու Ադրբեջանին, որ ստորագրի խաղաղության համաձայնագիրը: Այնպես որ, 2025-ի նոր տարին մուտք գործելով հավատացած եմ, որ մի քանի երկրներում ընտրարշավների պատմական տարի լինելուց հետո ձեաւվորված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը մեծացնում է հակամարտությունների թեժացման հավանականությունը:

Իսկ հակամարտությունների թեժացման երկու տարբերակ կարող է լինել: Առաջինը` փոքր կամ միջին տարողությամբ պատահարների տեսքով, որոնք առանձին սահմանային ռազմական ընդհարումներից կարող են մի քանի օր տեւող լուրջ թշնամական գործողությունների հասնել` նպատակ հետապնդելով հավելյալ տարածքներ պոկել Հայաստանից (2022-ի սեպտեմբերյան դեպքերի նմանությամբ): Ադրբեջանական կառավարամետ լրատվամիջոցները անընդհատ լուրեր են շրջանառում, որ Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա: Նման լուրերի տարածումը հող է նախապատատրաստում Երեւանի վրա կանխարգելիչ հարձակում իրականացնելու համար: Դա նաեւ նշան է, որ Բաքուն հիմքեր է ստեղծում 2025-ին հակամարտությունը դարձյալ թեժացնելու համար: Անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստանը բոլորովին էլ մտադիր չէ հարձակվելու Ադրբեջանի վրա, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է: Այնպես որ, 2025-ին պետք է պատրաստ լինենք փոքրից մինչեւ միջին չափի թեժացմանը:

Երկրորդ տարբերակը շատ ավելի մեծ մասշտաբի թեժացումն է, որի նպատակն է լինելու բռնի ուժով ձեռք բերել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», թիրախավորելով Հայաստանի Սյունիքի կամ Վայոց ձորի շրջանների հարավային կամ հյուսիսային  տարածքները:

2024-ին Ադրբեջանի գործողությունները զսպող կամ սահմանափակող որոշ գործոններ, ինչպիսիք են ՄԱԿ-ի կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովը եւ մյուս կողմից իրանցի պաշտոնական այրերի հաճախակի կրկնվող հայտարարություններն այն մասին, թե կմիջամտեն, եթե Իրանի հետ Հայաստանի սահմանում որեւէ վտանգ սպառնա, այլեւս բոլորովին չեն լինելու կամ էլ զգալիորեն նվազած են լինելու 2025-ին:

Սիրիայում իր ազդեցությունը պահպանելու Իրանի անկարողությունը եւ Թեհրանի դեմ «առավելագույն ճնշում» բանեցնելու Մ. Նահանգների նոր վարչակազմի հնարավոր քաղաքականությունը կարող են նվազեցնել Թեհրանի միջամտելու հնարավորությունները, եթե Ադրբեջանը ոտնձգություններ կատարի Հայաստանի հարավային մասում: Այլ, առավել լայն աշխարհաքաղաքական գործոններ (Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները, Ուկրաինայում պատերազմի ճակատագիրը, Թրամփի հարավկովկասյան քաղաքականությունը) նույնպես կարեւոր եւ վճռորոշ դեր են կատարելու:

Այս բոլորն այնքան անորոշ են, որ ճշգրիտ կանխատեսումներ հնարավոր չէ կատարել: Պարզ է, սակայն, որ եթե 2024-ին մեծածավալ ռազմական գործողություններ կատարելու հնարավորությունը չափազանց փոքր էր, 2025-ին ակնկալվում է, որ այն մի փոքր կբարձրանա, հասնելով միջին հավանականության աստիճանի:

Այս առումով Հայաստանի կառավարությունը պարտավոր է աչալուրջ դիտարկել ինչպես գլոբալ եւ տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխությունները, այնպես էլ Ռուսաստանի, Մ. Նահանգների, Եվրամիության, Թուրքիայի եւ Իրանի միջեւ ծավալվող հարաբերությունների ինտրիգային տեղաշարժերը: Եթե Ռուսաստանը Ուկրաինայի դեմ մղած իր պատերազմն ավարտելով հավելյալ ազդեցություն ձեռք բերի տարածաշրջանում, իսկ Վրաստան-Արեւմուտք հարաբերություններն էլ շարունակեն վատթարանալ, ապա անհրաժեշտ կլինի, որ Հայաստանը վերանայի արտաքին քաղաքականության իր արեւմտամետ դիվերսիֆիկացումը, որպեսզի տարածաշրջանում միակ պետությունը չլինի, որ արեւմտյան ներկայության կոչ է անում, քանի որ այդ դեպքում տարածաշրջանի երկրները միաձայն կճնշեն Հաաստանին, որպեսզի փոխի իր դիրքորոշումը: Այդ իմաստով Ադրբեջանի կողմից լարվածության նոր թեժացումը կարող է հանդիսանալ այդ ճնշումների տարբերակներից մեկը:

Բենիամին Պողոսյան

Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական կենտրոնի նախագահ, Երեւան

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ է շվեյցարահայության հետ վարչապետի հանդիպումը… վերջին պահին

Հաջորդ գրառումը

«Դավոսի Կոնգրեսի փայլեցված արտաքին ճակատի հետեւում մութ ստվերներ են պահվտած»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

«Դավոսի Կոնգրեսի փայլեցված արտաքին ճակատի հետեւում մութ ստվերներ են պահվտած»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական