Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանում պարալիզացված են՝ անպաշտպան լինելու գիտակցումից»

23/06/2023
- 23 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական ռադիոյի մշակութային ալիքը՝ Deutschlandfunk Kultur-ը հունիսի 21-ի 18.30-ի թողարկմանը ծավալուն՝ մոտ 24 րոպեանոց անդրադարձ է արել ԼՂ հայերի արդի վիճակին՝ վերնագրելով այն «տաբու է փշրվել»: Հազարավոր հայեր ԼՂ-ում շրջափակվել են՝ առանց բավարար սննդի եւ բուժապահովման: «Հայաստանի կառավարությունն այժմ առաջարկում է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս ճանաչել՝ այդու փշրելով տասնամյակների տաբուն», փոխանցում է հաղորդավարը:

«Այն, ինչ հիմա Հայաստանում կատարվում է, շատ անսպասելի է, այսպես է սկսում իր ներածական խոսքը հաղորդման վարող Մարգարետե Վոհլանը ( Margarete Wohlan) ստուդիայում զրուցելով Թոմաս Ֆրանկեի (Thomas Franke) հետ, որ վերջերս է վերադարձել Հայաստանից, եւ ինչպես Վոհլանն է Ֆրանկեին ներկայացնում, նա տարածաշրջանը լավ գիտի: Թոմաս Ֆրանկեի ռադիոռեպորտաժի մասին ծանուցել էինք «Ազգի» նախորդ համարում, ստորեւ ներկայացվողն առավել ծավալուն է, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դոյչլանդֆունկը» եւ հատկապես նրա մշակութային ալիքը շատ սիրված է, ունկնդիր շատ ունի երկրում, համառոտելով փոխանցենք կարեւորը:

«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը փշրում տաբուն՝ նման քայլի դիմում» հարցին, Ֆրանկեն պատասխանում է, որ Հայաստանի կառավարությունը այլընտրանք չունի՝ պարտվել է պատերազմում, Ադրբեջանը լիովին վերահսկում է ԼՂ-ն, Հայաստանի պաշտպան Ռուսաստանը ռազմական օգնություն ցույց չի տվել, Ադրբեջանը նավթ ու գազ նաեւ եվրոպական երկրներին վաճառելով շատ զենք է գնել, Թուրքիայի դաշնակցությունն ունի:

«Խոսել եք ԼՂ-ում ապրող մարդկանց հետ՝ առանց այնտեղ մեկնելու: Ի՞նչ հեռանկար են պատկերացնում» հարցին, Ֆրանկեն նախ մեկնաբանում է, որ ԼՂ մեկնել չի հաջողվել, քանի որ ադրբեջանական ռեժիմը բարյացակամ չէ, «ես էլ հաճախ եմ անդրադարձել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Ադրբեջանը շրջափակել է ճանապարհը, մուտք ունեն ռուսական այսպես կոչված խաղաղապահները, մասամբ Կարմիր խաչը», պատմում է  Թոմաս Ֆրանկեն ու ներկայացնում ԼՂ-ից Երեւանի բժշկականի 19-ամյա ուսանողներ Իրինա Գեւորգյանի, Բելա Մնացականյանի ու Աննա Բաբայանի հետ իր հանդիպումը Երեւանում: Ուսանողուհիները պատմում են, որ արձակուրդին ցանկանում էին Ստեփանակերտ գնալ՝ ծնողների մոտ, բայց անհնար է: Կարոտում են, տանը եղել են աշնանը: Հետո Արցախի խորհրդանիշների՝ Շուշիի մասին են պատմում, Պապիկ տատիկի հուշարձանի՝ մի բան, որ մնացել է: Աղջիկները մտահոգությամբ են հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող ԼՂ-ի վերաբերյալ բանակցություններին,  Հայաստանը Ղարաբաղը կորցրել է: Ֆրանկենի հետ ռուսերեն հաղորդակցվող ուսանողուհիներից մեկը պատմում է , որ Հայաստանում իրենց հանդեպ սրտացավ մարդկանց կողքին ապրում են նաեւ անտարբերներ, մարդիկ, որ Ղարաբաղում էլ չեն եղել: Դասընկերների մի մասը նաեւ հարցնում է՝ դեռ փա՞կ է ճանապարհը: 2020-ի պատերազմի ժամանակ միայն Արցախը չէ, որ զոհ է տվել, Հայաստանից էլ մասնակցել են Արցախի համար մարտերին, զոհվել:  «Մի մասը մեզ չի սիրում, մյուս մասի համար հերոս են Արցախում ապրող մարդիկ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, չի լքում երկրամասը, արցախցին կամք ունի: 19 տարեկան ենք, արդեն երկու պատերազմ ենք տեսել», ասում է ուսանողուհիներից մեկը: «Ղարաբաղցիների մասին Երեւանում կարծիք կա՝ համառ են», ասում է Ֆրանկեն: «Մայրս ասում է, որ ինչ էլ պատահի, տունս չեմ լքի, պատմում է աղջիկներից մեկը: Ատելությունն իր մեջ կուտակած Ադրբեջանն ինչպե՞ս կվարվի ԼՂ-ի հայերի հետ, ոչ ոք չի կարող ասել: «Եթե Ադրբեջանը պահանջի՝ դուրս գալ, մեր ընտանիքը վերջինը դուրս կգա Արցախից: Հայրս այնքան հայրենասեր է, որ Երեւանում 1 օր էլ առանց մեր տան չի դիմանում»: Թոմաս Ֆրանկեն հիշեցնում է «Ադրբեջանի առաջարկը՝ այդ երկրի անձնագիր ստանալ, մի պետության մեջ համատեղ ապրել»:  «Սարսափելի բան է», լսվում է աղջիկների արձագանքը:

«Ընդհանրապես չենք ուզում դրա մասին մտածել: Միգուցե համատեղ ապրել հնարավոր լիներ 2020-ից առաջ, սակայն հիմա՝ այսքան զոհերից հետո…»:

Այնուհետ Ֆրանկեն ներկայացնում է , որ Արցախը անկախություն է հռչակել, որը սակայն որեւէ պետություն չի ճանաչել: Այդ կառավարության արտգործնախարարը նստած է Երեւանի Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում: Նա էլ չի կարող ԼՂ մեկնել: Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն առանց ԼՂ են ընթանում: Նախարար Ղազարյանն ասում է՝ «Հայաստանը զոհաբերում է Ղարաբաղը: Կյանքում միշտ է այդպես, որ ուժեղը թույլի հաշվին է բանակցում»: Այն հարցին, թե ինչպես է ճնշումներին հակազդում, պատասխանում է՝ անկեղծ ասած չեմ մտածել դրա մասին: Ինքնորոշման, անկախության ճանաչման հարցը ինքնանպատակ չէ, երաշխիք է, որ խաղաղ կապրենք, մեր մշակութային, ազգային ինքնությունը կպահպանենք, էթնիկ զտումներից կխուսափենք, ասում է նախարարը եւ երկյուղ հայտնում, որ Ադրբեջանը կարտաքսի տեղաբնակ հայերին: Արցախի ԱԳ նախարար Ղազարյանը ձեւակերպում է, թե այժմ անհրաժեշտ է միջազգային ձեւաչափ ստեղծել, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ բանակցությունները կապահովի: Սակայն, նկատել է տալիս գերմանական ռադիոյի աշխատակիցը,Ղազարյանը Հայաստանի հասցեին հստակ քննադատությունից խուսափում է:
Լրագրողի հետ զրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասում է, որ անվտանգության հարցում համագործակցությունը դիվերսիֆիկացնում են, սակայն սա չի նշանակում, որ ապագայում բոլորովին հրաժարվում են Ռուսաստանից: ՀԱՊԿ-ից դուրս գալն օրակարգում չէ, մեկնաբանում է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Հայաստանը, հատկապես տնտեսապես կախված է Ռուսաստանից, իրազեկում է «Դոյչլանդֆունկի» լրագրողը: 5 ժամ ավտոմեքենայով դեպի արեւելք երթեւեկելու պարագայում հասնում ես ադրբեջանական վերահսկմամբ արգելափակված սահմանին, որտեղ այժմ հրասայլ է կանգնած, կողքին՝ ռուս խաղաղապահների վրանը: «Կամուրջը տեսնու՞մ եք, դա մերն է, չեն թողնում տուն գնանք, ասում է գորիսաբնակ Վահան Հայրապետյանը՝ ներկայացնելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով միջանցքը պիտի ազատ լիներ: Մի «Ջիպ» է անցնում՝ Կարմիր խաչինն է, ապա զինվորական մի ավտոբուս՝ ռուս խաղաղապահներինը: Ուրիշ կազմակերպություն մուտքուելք չունի:

Ֆրանկեն նորից 19-ամյա ուսանողուհիների հետ զրույցին է վերադառնում՝ «ադրբեջանցիների ճանաչո՞ւմ են, ընկերություն կանե՞ն» հարցին, երեքն էլ ժխտական պատասխան են տալիս: «Ոչ իհարկե: Ավելի շուտ նրանք էլ մեզ հետ չեն ուզենա՝ թշնամական են տրամադրված: Միգուցե 30 տարի հետո մեր երեխաների, թոռների սերունդը, որ չեն տեսել… սակայն ես նրանց հետ ապրել չեմ ցանկանում», ասում է ուսանողուհիներից մեկը:

Ղարաբաղի հարցում չէ միայն Հայաստանի անսպասելի քաղաքական դիրքորոշման փոփոխությունը: Հայաստանի դարավոր արտաքին քաղաքականությունն է  փոփոխման, որոնման մեջ, Ֆրանկենին դիմելով ձեւակերպում է հաղորդավար Մարգարետե Վոհլանը՝ հիշատակելով Փաշինյանի Էրդողանին հաղթանակի առթիվ շնորհավորելու, նախագահական նստվայր մեկնելու փաստը: «Իհարկե Փաշինյանը այլ երկրների 78 առաջնորդների թվում էր, սակայն սա արտառոց բան է՝ հաշվի առնելով թեկուզ այն իրողությունը, որ Հայոց ցեղասպանությունը Թուրքիան ցայսօր չի ընդունում: Ռուսաստանից հիասթափությունն այնքան մեծ է, որ ցեղասպանության հարցն էլ, ասպես ասած, Փաշինյանը զոհաբերու՞մ է», հարց է ուղղում հաղորդավարը:

«Փաշինյանը ոչ թե զոհաբերում, այլ դուրս է թողնում ցեղասպանության հարցը, կարծիք է հայտնում Ֆրանկեն: Իհարկե ցեղասպանություն եղել է, պատմաբանները հստակ արտահայտվել են դրա մասին, Բունդեսթագը, տարբեր երկրների խորհրդարաններ բանաձեւ են ընդունել: Փաշինյանը չի զոհաբերում, սակայն հետաքրքիր է, թե ապագայում Թուրքիան եւ Ադրբեջանը այդ փաստի հանդեպ ինչպես հանդես կգան»: Իմ կարծիքով, ասում է Թոմաս Ֆրանկեն, ԼՂ հայերի անվտանգության համար երաշխիքներ պետք է լինեն: Հաղթող երկիրը պիտի ընդառաջի: Թուրքիան՝ ցեղասպանության հարցի առումով , Ադրբեջանը՝ 80-90-ականներին հայերի հանդեպ կոտորածների իրողությանը պիտի առերեսվեն: Սակայն այս քայլերը չեն երեւում: Շատ կարեւոր է, որ հայերը պաշտպանված լինեն:  Ադրբեջանը, եթե նորից կոտորի հայ բնակչությանը, ճակատագրական կլինի: Չպետք է արտոնել, որ դա տեղի ունենա:

Հաղորդավարը նկատել տալով, որ Հայաստանում ինքնության բաղադրիչ են համարում Հայոց ցեղասպանության ողբերգությունն ու վերապրումը, հարց է ուղղում՝  հայ հասարակությունն ինչպե՞ս է ընդունում Փաշինյանի վարքը: Ապրիլի 24-ին ամեն տարի հիշատակում, ոգեկոչում են: Ժողովուրդը վրդովված չէ՞», հարցնում է հաղորդավարը: «Ոչ, որքան էլ զարմանալի է, դեռ չեն հասել դրան, մարդիկ պարալիզացված են՝ անպաշտպան լինելու գիտակցումից: Նրանք տեսնում են, որ, Ռուսաստանը որպես անվտանգության գործընկեր, այլեւս դուրս է մնացել, Ադրբեջանը ոչ միայն Ղարաբաղը եւ բուֆերային գոտին, այլեւ ՀՀ-ի տարածքի վրա է հարձակվել: Շատերը կարծիք չեն հայտնում:

Իսկ ընդդիմությունն այն կարծիքին է, որ իշխող կառավարությունն է ամեն ինչի մեղավորը, եթե իրենք լինեն իշխանության, ավելի լավ կլինի: Սակայն նա է տասնամյակներ շարունակ կոռուպցիայի պատասխանատուն: Հաղորդավարի այն հարցին, թե արտաքին քաղաքականության ի՞նչ ուղղություն է ընտրել Հայաստանը, Ֆրանկեն պատասխանում է, որ Հայաստանն ինքն էլ չգիտի: Քանի որ այն միության կազմում, որտեղ Հայաստանն է, ՌԴ չի կատարում իր պարտականությունները, Հայաստանն էլ դիվերսիֆիկացնում է իր անվտանգության գործընկերությունը: ԵՄ առաքելությունը Հայաստանում է, նախնական առաջարկներն է անում ԵՄ-ն: ԵՄ առաքելությունը դիտարկում է սահմանային միջադեպերը, ինչը ռուսական կողմի թշնամական հայացքին է արժանանում: Ռուսները տարածքում այդքան էլ ակտիվ չեն, սակայն տարածաշրջանի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել, կամենում են Փաշինյանի ժողովրդավար կառավարությունն  անկայուն պահել, ամփոփում է Թոմաս Ֆրանկեն «Դոյչլանդֆունկի» հետ հարցազրույցում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էխ Պետրով, Պետրով…

Հաջորդ գրառումը

Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը եւ Իրանի անվտանգության ծառայությունները

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

ԵԱՏՄ-ից ստացվող Հայաստանի օգուտը կոնկրետ թվերով և փաստերով է, իսկ թե ում և ինչպես է Բրյուսելը խաբում, նույնպես լավ հայտնի է

19/06/2025
Քաղաքականություն

Ալիևը հունիսի 19-ին կմեկնի Թուրքիա, Փաշինյանը՝ հունիսի 20-ին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը եւ Իրանի անվտանգության ծառայությունները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ալկասերը դարձավ Իսպանիայի 42-րդ քաղաքը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

19/06/2025

Իսպանիայի Արարատ հայկական միության միջնորդագրի հիման վրա, Ալկասեր քաղաքը ևս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Քաղաքային ավագանու բոլոր 5 կուսակցությունները իշխող Ժողովրդական կուսակցությունը...

ԿարդալDetails

Չինաստանի ավելի քան 600 քաղաքացի Իրանից տեղափոխվել է Հայաստան

19/06/2025

Թեև այս պահին Էրդողան-Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն չեմ էլ կարող դա բացառել. ՔՊ-ական պատգամավոր

19/06/2025

Կա ողջամիտ կասկած, որ Սամվել Կարապետյանը կարող է նկատի ունեցած լինել ոչ իրավաչափ գործողությունը. Արման Եղոյան

19/06/2025

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական