Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 62 հազար հիվանդ

ԱԶԳ
20/03/2026
- 20 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ Հ առողջապահության  նախարարության (ԱՆ) վիճակագրական տվյալների համաձայն, վերջին երեք տարում Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում հինգ տոկոսով աճել է շաքարային դիաբետ ունեցողների թիվը:

ՀՀ –ում հաշվառված է ավելի քան 62.000 շաքարային դիաբետով հիվանդ, որոնցից մոտ 7000-ը՝ ինսուլինակախյալ, իսկ ավելի քան 55 հազարը` դեղորայքով ապրողներ: Նշված հիվանդության ցուցանիշները Երեւանի չափահաս բնակչության մեջ այսօր անցնում է  40 տոկոսը` գերազանցելով  եվրոպական որոշ երկրների ցուցանիշները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, ամբողջ աշխարհում շուրջ 800 մլն մարդ տառապում է այդ հիվանդությամբ: Եվ, ըստ կանխատեսումների, մինչեւ 2030 թ. այդ ցուցանիշը կկրկնապատկվի:

Հետազոտություններն ու բուժման մեթոդների վերլուծությունը ցույց են տվել, որ վերոհիշյալ հիվանդությունները կանխավ հայտնաբերելու, դրանց հետ կապված բարդությունները կանխելու-նվազեցնելու համար անհրաժեշտ է բարձրացնել բնակչության իրազեկումը: Այդ ուղղությամբ, բացի կանխարգելիչ միջոցառումներից ու սքրինինգային ծրագրերից բացի, 2007 թվականի  Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվանից (նոյեմբերի 14-ին)` ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվում  են քարոզարշավներ եւ իրազեկման միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են բարձրացնելու բնակչության զգոնությունն ու տեղեկացվածությունը` շաքարային դիաբետի եւ դրա բարդությունների վերաբերյալ:

Բացի դրանից, ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է առողջ ապրելակերպի հայեցակարգի նախագիծ, որտեղ մեծ տեղ է հատկացված շաքարային դիաբետի առաջացմանը նպաստող գործոնների կանխմանը:

–Որո՞նք են  շաքարախտի կամ դիաբետի առաջացման հիմնական պատճառները: Այս հարցով դիմեցինք թիվ 20 պոլիկլինիկայի ներզատաբան (էնդոկրինոլոգ) Ջուլիետա Ղուկասյանին:

– Շաքարային դիաբետի առաջացման պատճառները բազմագործոնային են: Դրանք հիմնականում բաժանվում են` առաջին տիպի (աուտոիմոն) եւ երկրորդ տիպի (նյութափոխանակային) տեսակների: Առաջին տիպը պայմանավորորված է ինսուլին արտադրող բջիջների ոչնչացմամբ, իսկ երկրորդ տիպը` ինսուլինի նկատմամբ կայունությամբ, որը սերտորեն կապված է ճարպակալման, նստակյաց կյանքի եւ գենետիկական գործոնների հետ:

–Որո՞նք են շաքարային դիաբետի ախտանշանները:

-Շաքարային դիաբետի հիմնական կլինիկական ախտանշանները, որոնց ինտենսիվությունը կախված է օրգանիզմում ինսուլինի արտադրության աստիճանից, արտահայտվում է բերանի եւ մաշկային ծածկույթների չորությամբ, ուժեղ ծարավի զգացումով, հաճախամիզությամբ, քաշի կորստով, մկանային ախտահարումներով, արյան մեջ եղած  մեծաքանակ խոլեստերինով, տեսողական խանգարումներով, եւ այլն:  Այս նշանների առկայության դեպքում յուրաքանչյուր ոք պետք է դիմի տեղամասային պոլիկլինիկա` բժշկի նշանակմամբ լաբորատոր հետազոտության` գլյուկոզայի մակարդակն արյան մեջ որոշելու նպատակով:

Կա երկու տիպի  շաքարային դիաբետ: Առաջին կարգի շաքարային դիաբետը ժառանգական նախատրամադրվածությամբ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս առավելապես երեխաների եւ երիտասարդների մոտ արտաքին միջավայրի տրիգերների ազդեցության ներքո,  իսկ երկրորդը ՝  հիմնականում մեծահասակների շրջանում:

Նշեմ, որ շաքարախտը երեխաների մոտ հանդիպող ամենատարածված խրոնիկ հիվանդություններից է: (Դիաբետի միջազգային կոմիտեի տվյալներով՝ աշխարհում տարեկան մինչեւ 15 տարեկան շուրջ 70 հազար երեխայի մոտ ախտորոշվել է առաջին կարգի դիաբետ`օդ տիպ 1):

Նշեմ նաեւ, որ դիաբետը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն է, որին   նպաստում է նաեւ ժառանգական գործոնը: Եթե ծնողներից մեկն է հիվանդ, ապա դիաբետի փոխացման առաջացման վտանգը կազմում է 30-50 տոկոս, եթե երկուսըը՝ ապա ժառանգական նախատրամադրվածության  գործոնի հավանականությունը էապես մեծանում է:

–Ճի՞շտ է որ հիվանդությանը նպաստում է նաեւ արյան մեջ յոդի քանակի անբավարարությանը, որն արտահայտվում է նաեւ  վահանաձեւ գեղձի հիվանդությունների զարգացմամբ, եւ որոնք վերջին տարիներին կարծես թե շատացել են:  Այն պայմանավորված է միայն  յոդի անբավարարությա՞մբ, թե՞ կան այլ գործոններ, որոնք նպաստում են հիվանդությունների այս խմբի զարգացմանը:

-Թեեւ Հայաստանը, կերակրի աղի յոդացման շնորհիվ, 2006 թվականից ի վեր դադարել է յոդի անբավարարության շրջան լինելուց, սակայն վահանաձեւ գեղձի հիվանդությունները շատ տարածված են՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ՝ ողջ աշխարհում: Վահանաձեւ գեղձի հիվանդությունների զարգացման հարցում կրկին մեծ է գենետիկ գործոնների դերը, իհարկե, չի կարելի բացառել նաեւ շրջակա միջավայրի բազմաթիվ գործոնների ազդեցությունը: Այս հիվանդություններով հիվանդացության աճը կարող է պայմանավորված լինել նաեւ 21-րդ դարում ուլտրաձայնային հետազոտությունների լայն կիրառման շնորհիվ` դրանց առավել վաղ հայտնաբերմամբ եւ ախտորոշմամբ:

– Ինչպե՞ս հասկանալ, որ հնարավոր է՝ կա վահանաձեւ գեղձի խնդիր:

– Վահանաձեւ գեղձի խնդիրներով անձինք կարող են ունենալ ոչ սպեցիֆիկ գանգատներ՝ խեղդոցի զգացում, ընդհանուր թուլություն, քնկոտություն, սրտխփոց, մարմնի դող, մազաթափություն, դաշտանային ցիկլի խանգարումներ: Հաճախ, եթե գեղձի ֆունկցիան խանգարված չէ, հիվանդները կարող են որեւէ գանգատ չունենալ:

– Նշեմ, որ սպեցիֆիկ կլինիկական նշանների բացակայությունն առավել ընդգծում է հիվանդի առաջնային զննման կարեւորությունը բժշկի կողմից:

–Վահանաձեւ գեղձի հանգույցներ առավել հաճախ հանդիպում են կանա՞նց, թե՞ տղամարդկանց մոտ:

– Վահանաձեւ գեղձի բոլոր հիվանդությունները, այդ թվում՝ հանգույցները, կանանց «մենաշնորհն» են: Վերջինները հազվադեպ հանդիպում են նաեւ տղամարդկանց մոտ, ընդ որում՝ այս դեպքում բժիշկն առավել շրջահայաց (աչալուրջ) պետք է լինի հնարավոր ռիսկերը գնահատելիս:

–Ո՞րն է դիաբետի բուժման հիմնական սկզբունքը:

– Մեկընդմիշտ պետք է հիշել, որ դիաբետի բուժման հիմնական սկզբունքը դիետան է՝ բուժական ռեժիմին զուգահեռ առողջ սննդակարգին հետեւելը: Դիաբետիկ դիետան պետք է պարունակի բավարար քանակությամբ վիտամիններ, ածխաջրեր, հանքային աղեր: Այս հիվանդության դեպքում միմիայն ճիշտ դիետան կարող է ապահովել օրգանիզմի նորմալ էներգետիկ փոխանակություն: Դիաբետով հիվանդի սննդակարգը պետք է կազմվի անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով հիվանդի քաշը, տարիքը, ֆիզիկական ակտիվությունը, նիհարելու կամ գիրանալու հակվածությունը:

Դիետայի գլխավոր նպատակն է արյան մեջ գլյուկոզայի, ինչպես նաեւ ճարպերի եւ խոլեստերինի նորմաների պահպանումը: Պետք է ձգտել, որ դիետան լինի բազմազան եւ պարունակի անհրաժեշտ բոլոր սննդանյութերը՝ սպիտակուցներ, հանքային աղեր, վիտամիններ:
Անհրաժեշտ է նաեւ  40-ը լրանալուց հետո, տարին գոնե մեկ անգամ դիմել ներզատաբանին, ինչը հնարավորություն կտա ավելի վաղ հայտնաբերել եւ հեշտությամբ կանխել այդ հիվանդությունն ու դրա հետ կապված հետագա բարդությունները:

– Կնշե՞ք  այդ հիվանդությունից բխող մյուս վտանգները:

– Դիաբետը սրտանոթային համակարգի խաթարումներ առաջ բերելուց բացի, շատ հաճախ  դառնում է կուրության պատճառ: Ընդհանրապես, 25 տոկոսով կուրության պատճառը հենց դիաբետն է: Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է եւ դրսեւորվում է ցանցաթաղանթի ախտահարմամբ:
 Դիաբետի հետեւանքով նաեւ երիկամային խնդիրներ են ի հայտ գալիս: Արյան մեջ բարձրանում է մնացորդային ազոտի մակարդակը, որը հետագայում հանգեցնում է երիկամային անբավարարության: Երբեմն դիաբետի հետեւանքով առաջանում են կենտրոնական եւ ծայրամասային նյարդային համակարգերի խանգարումներ, իսկ ավելի հաճախ տուժում են ստորին վերջույթները:

– Ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապած վերոնշյալ հիվանդության հետ:

 – Կուզեի, որ Հայաստանի բնակիչները հոգ տանեին իրենց շրջակա միջավայրի, ինչպես նաեւ հասարակական վայրերի մասին, որոնք շատ են ներազդում կյանքի որակի, կենցաղի վրա: Ինձ շատ է տխրեցնում, որ ոմանք ամենուրեք ու բոլոր վայրերում ծխում են: Անգամ գետնանցումներից ծխախոտի հոտ է գալիս, եթե անգամ այդ պահին ոք չի ծխում: Ծխախոտի ծուխն ամենուրեք շատ է:

Հավելեմ նաեւ, որ շաքարախտով հիվանդ լինելու փաստը դատավճիռ չէ: Յուրաքանչյուր հիվանդ պետք է հետեւի բժշկի խորհուրդներին, ժամանակին ընդունի դեղորայքը, պարբերաբար ստուգի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, առողջ կենսակերպ վարի` նախընտրելով ճիշտ սննդակարգ:

Այսինքն, ամեն ինչից զատ, մարդն առաջինն ինքը պետք է լինի իր բժիշկը: Նշեմ, որ այդ առնչությամբ պարբերաբար աշխատանք եմ տանում  նաեւ հիվանդներիս հետ

:Հարցազրույցը` ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձախորդ օրերը… մնացյալն ինքներդ նշեք

Հաջորդ գրառումը

Ոչ եւս է արուեստագէտներ յայտնաբերող եւ իր հայութեամբ հպարտ՝ Թորոս Սիրանոսեանը

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Ոչ եւս է արուեստագէտներ յայտնաբերող եւ իր հայութեամբ հպարտ՝ Թորոս Սիրանոսեանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական