Հինգշաբթի, Սեպտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

Անահիտ Հովսեփյան
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
128
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հուլիսի 10-ին «Եվրոնյուզի» գերմանական ծառայությունն անդրադարձել էր Աբու Դաբիում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը: «Խաղաղության համաձայնագիր. Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպում են՝ առանց Ռուսաստանի» վերնագրյալ ծավալուն հոդվածում սույն լրատվամիջոցը ներկայացնում է Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքը «Սա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է՝ գրեթե չորս տասնամյակ տեւած հակամարտությունից հետո, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց  ի վեր: Այս հանդիպման արդյունքը կձեւավորի Հարավային Կովկասի ապագան, ոչ միայն երկու առաջնորդների միջեւ ձեռք բերված համաձայնության, այլեւ այն պատճառով, որ Ռուսաստանն առաջին անգամ է դուրս մնում Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունից: «Սա Ռուսաստանի շատ նշանակալի բացառում է», «Եվրոնյուզի» հետ զրույցում կարծիք է հայտնում  «Երեւանում գործող Տարածաշրջանային հետազոտությունների անկախ մտակենտրոնի հիմնադիր տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նկատել է տալիս, որ Աբու Դաբիում կայացած հանդիպումը հաջորդել է ՀՀ վարչապետի եւ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջեւ նմանատիպ երկկողմ հանդիպմանը, որն, ըստ Կիրակոսյանի, «անակնկալ առաջընթաց է գրանցել երկու երկրների դիվանագիտական ուղիներում՝ պատերազմից հետո ստեղծված ներկա դժվարին իրավիճակում»: Կիրակոսյանը հավելում է ՝ «Հեգնանքով կասեի, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից: Այժմ, երբ տարածաշրջանը «այլեւս Ռուսաստանի ազդեցության լծակը չէ», Մոսկվան անխուսափելիորեն կփնտրի Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու այլ միջոց»: Կիրակոսյանը մատնանշում է Հայաստանում իրավիճակն ապակայունացնելու ՌԴ-ի փորձերի մասին:

Կիրակոսյանի խոսքով՝ Հայաստանը այժմ ենթարկվում է նաեւ երկու տարբեր ռուսական ապատեղեկատվական արշավների: Առաջինը Գյումրիում ռուսական ռազմաբազայի ընդլայնման մասին հաղորդագրություններն են : Ըստ Կիրակոսյանի՝ այս արշավի պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանը փորձում է վախեցնել ԵՄ-ին, որը դիտորդներ է ուղարկել Հայաստան, եւ ճնշում գործադրել ՀՀ կառավարության վրա, քանի որ այն մոտենում է Եվրոպային: Երկրորդ ապատեղեկատվական արշավը, որ Կիրակոսյանը որակում է «նույնքան աբսուրդ», ներառում է ռուսական այն պնդումը, թե «ամերիկացիները կենսաբանական զենքի լաբորատորիա» են տեղակայել ՀՀ-ում: Հորիզունում փոթորիկն երեւում է, ասում է Կիրակոսյանը՝ ակնարկելով վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին, 15 հոգու ձերբակալությունները: «Եվրոնյուզի» սույն գերծավալուն հրապարակման եզրափակիչ հատվածում Կիրակոսյանն ասում է՝ «Եթե Ռուսաստանը իմաստուն լինի, կփորձի առաջատար դեր խաղալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ հատկապես առեւտրի եւ տրանսպորտի վերականգնման գործում»:

Աբու Դաբիի հանդիպմանը հուլիսի 9-ին անդրադսրձել էր նաեւ «Բեռլիներ ցայթունգը»: Սույն լրատվամիջոցի հրապարակման մեջ մեր ընթերցողի համար նորություն չկա:

«Վարչապետի թափանցիկ մանեւրը ձգտում է լռեցնել եկեղեցու ձայնը՝ տեղահանվածներին օգնելու եւ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացմանը դեմ  ջանքերում»
«Դի թագեսփոստը» հուլիսի 3-ին հոդվածը վերնագրել է «Հայ  եպիսկոպոսները՝ կալանավորված»: Նույն օրը Ավստրիայի կաթոլիկական kathpress-ը վերնագիր է  դարձրել Ավստրիայում միջեկեղեցական խորհրդի՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես Հայ առաքելական եկեղեցու եւ վարչապետ Փաշինյանի միջեւ աճող հակադրության վերաբերյալ իրենց խորապես մտահոգված լինելը, հիշեցնելով մարդու իրավունքների, դրանց մեջ կարեւորի՝ կրոնական ազատության մասին: Խորհուրդը դիմում է միջազգային հանրությանը՝ պնդելով, որ այն պետք է «զգոն լինի, հետեւի Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին եւ ակտիվորեն պահանջի հարգել մարդու իրավունքները, մասնավորապես՝ կրոնական ազատությունը»: Միջեկեղեցական խորհրդի տեքստում հատուկ ընդգծված է, որ ընտրված «կոպիտ բառապաշարը» հայ հասարակության մեջ խորացնում է պառակտումը, ինչը նույնպես մտահոգիչ է:

kathpress-ի ծանուցմամբ, ավստրիական «Քրիստոնյաները կարիքի մեջ»  էկումենիկ օգնության կազմակերպությունը նույնպես սուր քննադատել է Հայ եկեղեցու դեմ Փաշինյանի գործողությունները: «Հայ եկեղեցին լռեցվում է», հայտարարության մեջ ընդգծել է գլխավոր քարտուղար Էլմար Կուհնը: «Վարչապետի ընդհանուր առմամբ թափանցիկ մանեւրը ձգտում է լռեցնել եկեղեցու ձայնը՝ տեղահանվածներին օգնելու եւ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացմանը դեմ ջանքերում»: kathpress-ն իրազեկում է, որ կազմակերպությունը 2023 -ից ի վեր աշխատում է ձերբակալված արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված քրիստոնյաներին օգնելու նախագծի շուրջ: «Մենք կոչ ենք անում ավստրիացի եւ եվրոպացի քաղաքական գործիչներին վճռականորեն դեմ լինել Հայաստանում առկա մշակութային եւ եկեղեցական պայքարին, վերադառնալ անկախ դատական համակարգի», հորդորում է գլխավոր քարտուղար Կուհնը:

«Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի պարագայում Կրեմլի գործակալ լինելու փաստը չի ապացուցվել»

«Ազգի» կայքում՝ azg.am-ում հուլիսի 5-ին անդրադարձել էինք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր, այժմ կարգալույծ  Խորեն (Նշան) Հովհաննիսյանի մանիպուլյացիային, որ մեր թերթի նախորդ համարում տպագրված « Գարեգին Երկրորդը 1979-ից հետո 3 անգամ այցելել է Գերմանիա» հոդվածը մեկ պարբերությամբ, թերի ներկայացնելով ֆբ-ում իր հետեւորդներին փորձում էր մոլորեցնել՝ մեղադրելով  Ամենայն հայոց հայրապետին՝ Գերմանիայում հովվապետական այցով չլինելը, եւ դրա պատճառ համարելով նրա՝ Կրեմլի գործակալ լինելու «փաստը», որ Գերմանիայի նախկին կանցլերին ստիպել է այցը չարտոնել:

«Ազգը» միակ լրատվամիջոցը չէր, որի հրապարակումը փորձում էր իր ֆբ էջում մանիպուլացված ներկայացնել կարգալույծ նախկին հոգեւորականը: Նա տեղադրել էր գերմանական «Դոյչլանդֆունկի» հուլիսի 1-ի հաղորդումը՝ կից ներկայացնելով իր հետեւյալ պարզաբանումը. «Սույն թվականի հունիսի 27-ին Հանրային հեռուստատեսության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, վերահաստատեցի Կտրիճ Ներսիսյանի ԿԳԲ-ի գործակալ լինելու փաստը: Հարցազրույցից ընդամենը 4 օր անց, հուլիսի 1-ին, Գերմանիայի Հանրային ռադիոն նախազգուշական կրակոց արձակեց Կտրիճ Ներսիսյանի ողղությամբ: Արեւելյան Եվրոպայի փորձագետ Գեզինե Դորնբլյութը, խոսելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Ռուսաստանի կապերի մասին՝ ընդգծեց, որ Կտրիճ Ներսիսյանը Զագորսկում եղել է իբրեւ «ուսանող» եւ հավելեց, որ ռուս եկեղեցու կողմից Զագորսկում են վերապատրաստվել ամենալավ հատուկ գործակալները»: «Դոյչլանդֆունկի» հաղորդման մեջ գերմանացիները, բնական է, հարգալից էին Գարեգին Երկրորդի մասին արտահայտվելիս, ուստի ուսանող լինելը չակերտյալ չեն ներկայացրել իրենց ձայնի տոնայնությամբ նաեւ, ինչը Հովհաննիսյանի կեղծիքն է: Գերմանացի մեկնաբանը նշում էր, որ Գարեգին Բ-ը աստվածաբանություն է ուսանել Բոննում, ապա Ռուս ուղղափառ եկեղեցու Զագորսկի ճեմարանում, որտեղ կրթություն են ստացել, սերել են խորհրդային, ապա ռուսական անվտանգության ծառայության գաղտնի աշխատակիցներ, գործակալներ: Եւ այդ պարբերության վերջին նախադասությունը՝ «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի պարագայում այս փաստը չի հաստատվել, չի ապացուցվել», ընդգծում էր «Դոյչլանդֆունկը»: Այս կարեւոր նախադասությունն իր շարադրանքում չէր նշել Քրիստոսին հավատարմության երդում տված մարդը՝ կարգալույծ Հովհաննիսյանը, իսկ նրա հետեւորդները շարունակում են կրկնել այս կեղծիքը:

«Բեռնում կայացած համաժողովը հակասությունների պատճառ է դարձել Հայաստանում»: Շվեյցարական Infosperber կայքը հուլիսի 7-ին այսպես է վերնագրել Ամալյա ֆան Գենտի ծավալուն հոդվածը: Հոդվածագիրը չի ներկայացնում այն հանգամանքը, որ ինքը որպես բանախոս մասնակցել է Բեռնի համաժողովին: «Հայ եկեղեցու առաջնորդը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգությունը, կառավարության ղեկավարը արձագանքում է զայրույթով»: Նրա անկեղծ հոդվածը ծավալի պատճառով չենք կարող ներկայացնել, բայց գրված է առանց ճշմարտության դեմ մեղանչելու եւ այն է, ինչ հայաստանցի ընթերցողը գիտե:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը կհամաձայնի՞ իր սահմանին ամերիկյան ընկերության ներկայությանը

Հաջորդ գրառումը

Նույն գետը՝ երկրորդ անգամ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը խոչընդոտել է «Արցախի կանչը» հուշակոթողի բացման արարողությանը

03/09/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Սա ոչ թե «հաղորդակցությունների բացում» է, այլ սովորական միջանցքի հանձնում ամերիկացիների ձեռքով՝ թուրք-ադրբեջանական տանդեմի տրամադրությանը

02/09/2025
Հրապարակախոսություն

Նիկոլը 5 միլիարդ է «բռնում», Աշխենն էլ գնում է ի՛ր 5 միլիարդի հետևից՝ «դե եթե ծախելով ու ծախվելով է, ապա ես ումի՞ց եմ պակաս» ծրագրի շրջանակներում. Թևանյան

02/09/2025
Քաղաքականություն

Ալիևն ու Փաշինյանը նմանատիպ դիրքորոշումներ ունեն. նրանք նույն ուղղությամբ են նայում. Էրդողան

02/09/2025
Հաջորդ գրառումը

Նույն գետը՝ երկրորդ անգամ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Google-ը խափանվել է

04/09/2025

Հայաստանյան որոշ օպերատորների մոտ Google-ը չի աշխատում։ Այս մասին գրում է Մեդիաանվտանգության փորձագետ Արթուր Պապյանը: «OONI-ի սքաները, որով մենք չափումներ...

ԿարդալDetails

Սեպտեմբերի 23-ից կսկսվի եռամսյա զորահավաք

04/09/2025

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 12,4 միլիարդ դոլարից իջել է 6 միլիարդի

04/09/2025

Նարեկ Մկրտչյանի եղբոր ձերբակալման մասին Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել

04/09/2025

Սկանդալային միջադեպ. դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր մոտ թմրանյութ ու ապօրինի զենք է հայտնաբերվել, նա ձերբակալված է

04/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական