Շաբաթ, Նոյեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

Անահիտ Հովսեփյան
14/11/2025
- 14 նոյեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
132
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անցյալ շաբաթ Վիեննայում կայացել է Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսների աշնանային լիագումար ժողովը՝ Հայ առաքելական եկեղեցու, Ասորի ուղղափառ եւ Ղպտի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ, որ ուշադրություն է բեւեռել  Ավստրիայում եւ իրենց ծագման երկրներում եկեղեցիների եւ նրանց անդամների վիճակին: Սույն իրադարձությունը լուսաբանող Ավստրիայի կաթոլիկների լրատվական գործակալությունը՝ kathpress-ը նոյեմբերի 7-ին հաղորդում է, որ Ավստրիայի կաթոլիկ եպիսկոպոսներն իրենց համերաշխությունն են հայտնել Ավստրիայի Արեւելյան ուղղափառ եկեղեցիներին, մասնավորապես՝ Հայաստանի եկեղեցուն:
Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի, Բագրատ Գալստանյանի, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի բանտարկությունը «հարձակում է հավատացյալների համայնքի վրա», գրում է kathpress-ը՝ ուրբաթ՝ նոյեմբերի 7-ին հրապարակված հայտարարության տեքստից մեջբերում անելով: Ըստ նույն աղբյուրի, «եպիսկոպոսները խոր հիասթափություն եւ ցավ են հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի եւ Բագրատ Գալստանյանի, եպիսկոպոս Մկրտիչ Պռոշյանի եւ ծխական քահանա Գարեգին Արսենյանի բանտարկության կապակցությամբ»: Ավստրիայի կաթոլիկական գործակալության լրատվականը ծանուցում է, որ արքեպիսկոպոս Աջապահյանն արդեն դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, մյուս հոգեւորականները նախնական կալանքի տակ են: Ավստրիացի եպիսկոպոսները կարծիք են հայտնել, որ Հայաստանը, ըստ երեւույթին, «մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը՝ սույնը համարելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների խախտում, ինչպես նաեւ «հարձակում կրոնական համայնքի վրա»: Նրանք կոչ են անում աղոթել իրենց հոգեւորական եղբայրների շուտափույթ ազատ արձակման համար:

Վիեննայում կայացած ժողովի ժամանակ եպիսկոպոսները կարծիք են հայտնել, թե Հայ առաքելական եկեղեցին «խղճի եւ հասարակության ձայնն է Հայաստանում»՝ խորապես նվիրված խաղաղությանը, արդարությանը եւ հաշտեցմանը: Եկեղեցու «մարգարեական» խոսքը «երբեք ժողովրդի դեմ չէ, այլ ուղղված է նրա բարեկեցությանը եւ բոլոր մարդկանց արժանապատվությունը հարգելուն»: Ժողովին ներկա եպիսկոպոսներն ընդգծել են, որ «անհրաժեշտ է ապահովել եկեղեցու՝ իր առաքելությունը «ազատորեն եւ առանց խոչընդոտների  իրականացնելու իրավունքը»:

Եպիսկոպոսներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաեւ Արցախից 2 տարի առաջ 120 000 հայերի բռնի տեղահանությանը, Ադրբեջանի՝ հայոց բնօրրանում հայկական քրիստոնեությունը շարունակական եւ համակարգված կերպով ոչնչացնելուն: Եկեղեցիները, վանքերն ու գերեզմանատները վնասվում կամ քանդվում են՝ «ջնջելու համար այն ամենը, ինչը մարդկանց հիշեցնում է հայոց ներկայության մասին»:
Հիշեցնենք, որ «Ազգի» հոկտեմբերի 24-ի համարում

Բողոքի ձայն՝ Հայ եկեղեցու հալածանքների դեմ

անդրադարձել ենք Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհրդի՝ ՀՀ-ում հոգեւորականների դեմ (պատժիչ) գործողությունները դատապարտող հայտարարությանը, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին  ուղղված կուռ համերաշխությանը:

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) նոյեմբերի 1-ին հրապարակել է hոկտեմբեր ամսվա զեկույցը՝ ուշադրությունը բեւեռելով Նիգերիայում քրիստոնյաների հանդեպ հալածանքների, Հայաստանում  հարձակումների ենթարկվող հայ առաքելական եկեղեցու վրա:

«Հայաստանի կառավարությունը խստացնում է եկեղեցու նկատմամբ հալածանքները, ձեւակերպում է ՔՀՄ կազմակերպությունն իր զեկույցում, ներկայացնելով այն փաստը, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ սուր արշավի պայմաններում ձերբակալվել են հոգեւորականներ՝ աշխարհիկ աշխատակիցների հետ միասին: Անվտանգության ուժերը խուզարկություններ են  իրականացրել Արագածոտնի թեմում՝ ձերբակալելով Մկրտիչ եպս. Պռոշյանին, նրա 12 քահանաներին եւ մի շարք եկեղեցական աշխատողների: Հաջորդ օրը բոլոր ձերբակալվածները ազատ են արձակվել, բացառությամբ՝ Պռոշյան սրբազանի, Գարեգին Արսենյան անունով քահանայի եւ թեմի հաշվապահի: Այս երեք տղամարդկանց քաղաքական մեղադրանք է առաջադրվել՝ իրենց ընդդիմադիր գործունեության հետ կապված: Անվտանգության դիմակավորված գործակալները ձերբակալել են նաեւ հունիսից անազատության մեջ գտնվող Բագրատ արք. Գալստանյանի փաստաբանին: Հոկտեմբերի 3-ին մեկ այլ արքեպիսկոպոս՝ Միքայել Աջապահյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝ մամուլին տրված մեկնաբանությունների համար, ծանուցում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունն իր կայքում զետեղված զեկույցում եւ շարունակում՝ «ձերբակալությունները լրացնում են Հայաստանում քաղբանտարկյալների ընդլայնվող ցանկը, որի մեջ է մտնում նաեւ Սամվել Կարապետյանը՝ ռուսաստանաբնակ հայտնի հայ գործարար, որ հեռուստատեսային մի հարցազրույցում պաշտպանել է եկեղեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տարաձայնություններ ունի եկեղեցու հետ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներին արձագանքելու հարցում: Եկեղեցին հրապարակավ աջակցում է ղարաբաղցի հայերին՝ իրենց բնօրրան հայրենիք վերադառնալու իրավունքն իրացնելու հարցում: Իսկ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղի հարցը «փակված» է եւ վերադարձի մասին խոսակցությունները «վտանգավոր»՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ներկայում ընթացող խաղաղության գործընթացի համար»:

ՔՀՄ կազմակերպության հոկտեմբեր ամսվա ամփոփիչ զեկույցում հիշեցում կա, որ հոկտեմբերի 11-ին իրենց փոդքասթում անդրադարձել են Արցախից բռնի տեղահանմանը, արցախցիների հայրենի տուն վերադառնալու շարունակական բուռն ցանկությանը: «Ազգի» հոկտեմբերի 17-ի համարում անդրադարձել ենք վերոհիշյալ փոդքասթին:

https://azg.am/am/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84/
 
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Լուսանկարում՝ Ավստրիայի եպիսկոպոսաց ժողովի անդամների հանդիպումը Արեւելյան ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների հետ: Ձախից աջ՝ եպիսկոպոսներ Անբա Գաբրիելը, Տիրան Պետրոսյանը, Էմանուել Այդինը: Լուսանկարը՝ kathpress-ի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայագետ Յասմին Դում Թրագութին շնորհվել է պրոֆեսորի մասնագիտական կոչում

Հաջորդ գրառումը

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը, որպես ավտոկրատական մտածողությամբ առաջնորդ, չի կարող գոյատևել առանց «թշնամու» առկայության. Վլադիմիր Մարտիրոսյան

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
Հաջորդ գրառումը

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական