Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Պրահայում կողք կողքի ծիծաղում էին, իսկ նրանց զինվորները շաբաթներ առաջ զոհվում էին մեկմեկու դեմ մարտում

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 6-ին Պրահայում առաջին անգամ գումարվեց «Եւրոպական քաղաքական  համայնք» նոր ձեւչափով անդրանիկ հանդիպումը, որին մասնակցեցին 44 երկրների պետության եւ կառավարության ղեկավարներ: Այս ձեւչափի կնքահայր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հույս հայտնեց, թե նոր կազմավորված կառույցն ի ցույց կդնի միասնականություն, կկարողանա ցայժմ չեղած ռազմավարական քննարկումներ կազմակերպել: Գերմանիայի կանցլեր Շոլցն ընդգծեց, որ նորարարությունը խաղաղության եւ անվտանգության համար նպաստավոր կլինի: Այս նոր ձեւաչափը եվրոպական ժողովրդավար երկրների միակամ եւ վճռական ճակատն է դառնալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի բիրտ վարքի դեմ, ծանուցում են գերմանական լրատվամիջոցները, որ բնական է, անդրադառնում են քննարկման գլխավոր հարցին՝ Ուկրաինայի ճակատագրին, որի հերոսը՝ նախագահ Զելենսկին ներկա չէ, հաղորդակցվում է տեսակապի միջոցով, նրա փոխարեն Պրահա է ժամանել երկրի վարչապետ Շմիհալը: Գերմնական ԶԼՄ-ների ուշադրությունից չի վրիպել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստների կուսակցության պատգամավոր Բրեդշոյի այն հայտարարությունը, թե իր երկիրը չի ցանկանում մեկուսացած լինել Եւրոպայում: Ընդգծել, որ Ուկրաինային զենք մատակարարելու հարցում բրիտանացիները մեծ դերակատարում ունեն, իսկ ՄԹ վարչապետն իր մասնակցությամբ ցանկանում է հզորացնել Ռուսաստանի դեմ ընդդիմադիր ճակատը:

Տարբեր փորձագետներ կարծիք են հայտնում, թե ամեն բան դյուրին եւ հարթ ընթացք չի կարող ունենալ, քանի որ էներգետիկ քաղաքականության հարցում օրինակ տարաբնույթ շահերի բախումն ակնհայտ է: Որպես օրինակ ներկայացվում է «թշնամական հարաբերություններ ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հունաստանի, նաեւ Կիպրոսի ներկայությունը, որ Բրյուսելի համար հոգս է դարձել՝ ինչպես կարգավորել նրանց աթոռները մի սեղանի շուրջ, ում՝ որտեղ նստեցնել:

Գերմանական «Մերկուր» լրատվականն ընդգծում է, որ լուսանկարներում տեսանելի են Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի կողք կողքի նստելն ու զրուցելը, իսկ շաբաթներ առաջ նրանց ղեկավարած երկրները ծանր մարտեր էին մղում միմյանց դեմ Ղարաբաղում: Երկու կողմն էլ տասնյակից ավելի զոհեր ունեցան: Նրանց կողքին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանն է, որ սատարում է Ադրբեջանին: Իսկ Հայաստանի հետ դիվանագիտական մերձեցման ձգտում: Նույն աղբյուրը նկատել է տալիս, որ այս խումբը Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ խոսում է թյուրքական պետությունների կազմակերպության մասին, իսկ Էրդողանը կատակում է Մակրոնին թուրքերեն դիմելով՝ արի քեզ էլ ընդունենք թյուրքական պետությունների կազմակերպության մեջ:

Ռուսաստանի դեմ դիրքավորված Պրահայի հանդիպումից հետո այսօր վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

70-ամյակ. Վլադիմիր Պուտին

Հաջորդ գրառումը

Վաղվա մտահոգությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր հայրենիքի փլատակների վրա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, որի վրա կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը. Արթուր Խաչատրյան

20/09/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ալիևի պահանջած սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու և «Այո»-ի արշավն առաջնորդելու մասին

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025
Հաջորդ գրառումը

Վաղվա մտահոգությամբ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սեպտեմբերի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

20/09/2025

Երևանում սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև...

ԿարդալDetails

Մեր հայրենիքի փլատակների վրա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, որի վրա կանգնելու է ճաճանչափայլ միահեծան առաջնորդը. Արթուր Խաչատրյան

20/09/2025

Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post

20/09/2025

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Արմեն Այվազյան

20/09/2025

Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանը սնուցող մայրերի հանձնարարած մոդելով. Փաշինյան

20/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական