Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը փոխում է Ամերիկայի նկատմամբ իր մոտեցումը

ԱԶԳ
23/05/2025
- 23 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
23
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2025 թվի հունվարի 20-ին` որպես Մ. Նահանգների 42-րդ նորընտիր նախագահ` Դոնալդ Թրամփն իր երդմնառության առաջին օրվանից սկսած արմատական փոփոխության ենթարկեց Ջո Բայդենի ընդունած որոշ օրենքներ: Դա սկիզբն էր նախագահական մի նոր ժամանակաշրջանի, որը կտրականապես տարբերվելու էր իր նախորդի քաղաքականությունից: Ինչպես շատ ուրիշ երկրներ, Հայաստանը նույնպես մտահոգված էր, թե որքանով էր Թրամփի նախագահական երկրորդ ժամկետը տարբերվելու ոչ միայն Բայդենի վարչակազմի, այլեւ իր` Թրամփի իշխանության առաջին շրջանի քաղաքականությունից, որը բնորոշվում էր հայաստանյան խնդիրների վերաբերյալ մինիմալ ներգրավվածությամբ եւ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման սահմանափակությամբ:

Ընթացիկ դինամիկան հասկանալու համար անհրաժեշտ է քննարկել Թրամփի վարչակազմի եւ Հաաստանի կառավարության փոխհարաբերությունների բնույթն ու չափը: Վերջին 8 տարիների ընթացքում Հայաստանի վարչապետը միայն մեկ անգամ է ուղիղ կապ հաստատել ԱՄՆ-ի իշխող նախագահի հետ (չհաշված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծանոթությունը Թրամփին), որը պարզապես «էտիկետի» կամ «պրոտոկոլային» հեռախոսակապ է եղել` շնորհավորելու Թրամփին ընտրություններում նրա հաղթանակի առթիվ: Բայց դա չի կարելի հարաբերությունների վիճակի ցուցիչ դառնալ, հատկապես որ ուրիշ ոչ մի տեսակցություն տեղի չի ունեցել նույնիսկ Փաշինյանի Վաշինգտոն այցելության ժամանակ:

Տասնյակ պետությունների ղեկավարներ նման հեռախոսազանգեր կատարեցին` շնորհավորելու համար Թրամփին, որպես սովորական դիվանագիտական ժեստ: Այս առումով, երկկողմ հարաբերությունների հետագա ուղեգիծն ու Հայաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի նոր մոտեցման ընկալումը դարձավ կենսական` Հայաստանի իշխանությունների համար: Դա հատկապես առաջնային նշանակություն ստացավ՝ հաշվի առնելով, որ Բայդենի արդեն հեռացող վարչակազմը Հայաստանի հետ վերջերս կնքել էր ռազմավարական գործընկերության համաձայնագիր: Հայաստանը պարտավոր էր իմանալ, թե այդ առումով ինչպե՞ս պետք է շարունակեր ընթանալ Թրամփի վարչակազմի հետ: Ուստի փետրվարի 3-7-ը Փաշինյանը այցելեց Վաշինգտոն: Այցելության պաշտոնական «Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովին» եւ «Հոգեւոր-նախաճաշի ամենամյա ավանդական միջոցառոմներին» մասնակցելն էր: Իրականում հայկական կողմը ցանկանում էր հստակեցնել որոշակի հարցեր, ներառյալ Մ. Նահանգների ներգրավվածության հարցը Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա բանակցություններում եւ այն, թե պատրա՞ստ էր արդյոք Թրամփի վարչակազմը պաշտպանել Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:

Այս հարցերը պատասխաններ էին ապհանջում Թրամփից կամ առնվազն որոշումներ կայացնող բարձրաստիճան պաշտոնյաներից, ինչպես օրինակ` պետքարտուղարից, ազգային անվտանգության խորհրդատուից կամ պաշտպանության քարտուղարից: Դժբախտաբար, ոչ մի նման հանդիպում չկայացավ: Փոխարենը Փաշինյանը կապ հաստատեց ամերիկյան մի քանի «ուղեղների շտեմարանների» եւ քաղաքագիտական կառույցների հետ` նպատակ ունենալով ամերիկացի ղեկավար անձնավորություններին անուղղակիորեն փոխանցելու խաղաղության իր տեսլականը եւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Այդ «շտեմարանները» կարող էին, անշուշտ, ազդել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա, բայց նրանք անմիջական ներգործություն չէին կարող ունենալ գործադիր իշխանության վրա: Փաշինյանը այցելեց «Ատլանտյան խորհրդի» կենտրոնատեղին, որտեղ նա ելույթ ունեցավ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Նաեւ այցելեց Ջորջթաունի համալսարան, Հանրապետականների միջազգային ինստիտուտ (IRI) եւ «Հերիտիջ» հիմնադրամ, որտեղ նա անդրադարձավ խաղաղության իր օրակարգին: «Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովում» նա ընդգծեց. «Մենք հույս ունենք, որ մեր տարածաշրջանային վեճերը կկարողանանք փոխել տարածաշրջանային երկխոսությունների, եւ կրոնական ազատությունների այս ֆորումը այդ նպատակը իրականացնելու միջոցներից մեկն է»: Բայց նա ոչ մի նշում չկատարեց Ադրբեջանի կողմից կործանման ենթարկված Լեռնային Ղարաբաղի հայկական քրիստոնեական ժառանգութչան մասին: Սա անշուշտ բացթողում էր, որը քննադատության ենթարկվեց շատերի կողմից:

Իր այցելության ընթացքում ՀՀ վարչապետը մի քանի հանդիպումներ ունեցավ նաեւ ԱՄՆ-ի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ, խոսեց «Խաղաղության խաչմերուկ» եւ Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության մասին: Սակայն հանդիպում չկայացավ Ներկայացուցիչների պալատի խոսնակի կամ Սենատի մեծամասնական ղեկավարի հետ: Այցելության վերջին օրը Փաշինյանը տեսակցելով ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ. Վենսի հետ, որն իր իսկ բնութագրմամբ՝ կարգադրված էր «վերջին րոպեում»՝ մինիմալ էտիկետի պայմաններում: Դա ինչքան էլ խորհրդանշական լիներ, այդուհանդերձ պետք է նշել, որ փոխնախագահը, ի պաշտոնե, սահմանափակ լիազորություններ ունի ազդելու արտաքին հարաբերությունների քաղաքականության վրա: Այնպես որ, այդ հանդիպումը կարելի է ավելի ձեւական բնութագրել, քան գործնական:

Ընդհանուր առմամբ այցելության ժամանակը ճիշտ չէր ընտրված, Թրամփի կաբինետը դեռ լրիվ չէր կազմավորված, եւ այն չկարողացավ դիվանագիտական լուրջ առաջընթաց արձանագրել: Փաշինյանի հաջորդ բարձրաստիճան անձնավորությունը, որի հետ նա կապ հաստատեց հեռախոսազրույցի միջոցով, պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր: Նրանք քննարկեցին ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության, կովկասյան տարածաշրջանին, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի հետ առնչվող հարցեր: Փաշինյանը վերահաստատեց, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրվելու: Ռուբիոն դրանից առաջ հանրությանը տեղեկացրել էր, որ «ճիշտ ժամանակն էր խաղաղություն հաստատելու»: Դրանով նա ողջունել էր գործընթացը եւ պնդել, որ այն անպայման վավերացվի: Հայտարարությունը մաս էր կազմում 58 պետությունների կողմից պաշտպանված դիվանագիտական արշավին, որը սակայն հիմնականում Հայաստանի կողմից էր առաջ մղվում եւ բոլորովին չէր բացառում հետագա ագրեսիա Ադրբեջանի կողմից, որն անշուշտ հարցեր էր առաջացնում դրա արդյունավետության վերաբերյալ:

Նվազ հրապարակայնություն ստացած հաջորդ զարգացումը ապրիլի 7-11-ը Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այցելությունն էր Վաշինգտոն՝ մասնակցելու միջազգային հակակոռուպցիոն խորհրդակցությանը: Ապրիլի 9-ին նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ այցելեց պետքարտուղարություն եւ հանդիպում ունեցավ կովկասյան բանակցությունների ավագ խոհրդական Լուիս Բոնոյի հետ: Հայաստանի կառավարությունը չհրապարակեց այս տեսակցությունը, չնայած այն տեղակայված էր պետքարտուղարության կայքում:

Իսկ ամենախորհրդանշական զարգացումը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրերի ընթացքում, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ Սպիտակ տան հայտարարությունն էր: Նախագահ Բայդենը, Ռեյգանից հետո, ԱՄՆ-ի առաջին նախագահն էր, որ «ցեղասպանություն» բառն օգտագործեց բնութագրելու համար 1915-ի կոտորածները: Ի հակադրություն, Թրամփը հետքայլ կատարելով օգտագործեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը, ամբողջովին խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից: Հայտարարության լեզուն ընդհանրապես զգուշավոր էր եւ անորոշ՝ արտահայտելով որոշակի փոփոխություն Ամերիկայի նոր վարչակազմի տոնայնության մեջ: Վրդովված նշանակալի ձեռքբերման բացակայությունից, ՀՀ կառավարությունն ինքն էլ շրջադարձ կատարեց ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու այլնըտրանքային ուղիներ գտնելու համար: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը պայմանագիր կնքեց արհեստավարժ քարոզչական մի հաստատության հետ երեք կարեւորագույն նպատակներ իրականացնելու համար: (ա) Վարչակազմի եւ կոնգրեսի առաջ պաշտպանել Հայաստանի շահերը, (բ) խրախուսել տնտեսական, առեւտրաշրջանառության, ներդրումների եւ տեխնիկական համագործակցությունը եւ (գ) ընդգծել Հայաստանի ռազմավարական կարեւորությունը որպես ԱՄՆ-ի գործընկեր պետություն Հարավային Կովկասսում: Ապրիլի 1-ից ուժի մեջ մտած մեկ տարվա տեւողության այս պայմանագիրը ամսական 50 հազար դոլար է արժենալու Հայաստանին:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոչ եւս է ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԸ

Հաջորդ գրառումը

Հայաստանը կհայտնվի՞ հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրի» որոգայթում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին. փաստաբան

16/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը կհայտնվի՞ հակաիրանական ուղղվածություն ունեցող «Աբրահամի համաձայնագրի» որոգայթում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP» նախագծերից ուրիշ նախագիծ չկա. Փաշինյան

16/10/2025

Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ընդունել են Կոպենհագենի հանդիպումից հետո երկու կողմերի կողմից հրապարակված հայտարարությունը։ Հարցերը մեկնաբանելիս մենք պետք է հիմնվենք...

ԿարդալDetails

Եթե ​​բարձրացնենք Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, դա կհակասի մեր դիրքորոշումներին. Փաշինյան

16/10/2025

Ընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը չի նշանակի, որ հունվարի 1-ից իրավիճակը կատարյալ կլինի. Փաշինյան

16/10/2025

2026 թվականին կառավարությունը 65 տարեկանից բարձր անձանց համար առողջության ապահովագրության փաթեթ ձեռք կբերի. Փաշինյան

16/10/2025

Անվստահության քվեները չբավականացրին. Լեկորնյուն կշարունակի պաշտոնավարել

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական