Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը ԵՄ-ից պահանջում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի

06/10/2023
- 06 Հոկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զգուշացնում է հետագա նոր հարձակումների մասին

Հոդվածի հեղինակը 30-ամյա փորձառությամբ ավագ լրագրող է, որն այժմ Բրյուսելից ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի արտաքին քաղաքականության, ընդհանրապես Եվրոպայի անվտանգության եւ դիվանագիտության հարցերն է լուսաբանում: Նախկինում աշխատել է Բրիտանիայում, Գերմանիայում, Ժնեւում, Բալկաններում, արեւմտյան Աֆրիկայում եւ Վաշինգտոնում, որտեղ Պենտագոնի քաղաքականությունն է մեկնաբանել: 2003-ին լուսաբանել է Իրաքի պատերազմը: Աշխատակցել է BBC-ի «Մեր սեփական թղթակից» ռադիոշոուի ծրագրերին: Ասենք նաեւ, որ ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայանի պատասխանները լրագրողին՝ կցկտուր են, մեր տպավորությամբ՝ ոչ ամբողջական եւ խիստ զգուշավոր:

Բրյուսել, հոկտ. 2 (Ռոյթըրզ): Երկուշաբթի օրը Հայաստանը ԵՄ-ից պահանջեց պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, Լեռնային Ղարաբաղի անկլավում իր ռազմական գործողությունների համար եւ զգուշացրեց, որ Բաքուն կարող է նաեւ բուն Հայաստանի վրա հարձակվել, եթե Արեւմուտքը վճռական քայլեր չձեռնարկի:

ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Բալայանը Ադրբեջանին պատժելու հնարավոր քայլեր առաջարկեց, ինչպես օրինակ՝ սահմանել ադրբեջանական նավթի եւ գազի գնային վերին շեմ, կամ ընդհատել ԵՄ-ի սերտ հարաբերությունների բանակցությունները Բաքվի իշխանությունների հետ: Նա նաեւ Արեւմուտքից պահանջեց անվտանգության «խիզախ» օժանդակություն ցուցաբերել Հայաստանին:
«Ոչ միայն Հայաստանի կառավարության, այլեւ բազմաթիվ օտար փորձագետների, այդ թվում ԵՄ անդամ որոշ պետություններից, կարծիքն այն է, որ բուն Հայաստանի տարածքի վրա հարձակումը մոտալուտ է», ասաց Բալայանը Բրյուսելում «Ռոյթերզի» հետ հարցազրույցի ընթացքում:

Ադրբեջանի զորքերը անցյալ ամիս, կայծակնային գործողություններով վերահսկողություն սահմանեցին Լեռնային Ղարաբաղի վրա, որն էթնիկ հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանի տարածքում եւ մեկ շաբաթից էլ պակաս ժամկետում բռնի տեղահանեցին այնտեղից ավելի քան 100,000 հայերի:

Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է էթնիկական զտում իրագործելու մեջ, մի մեղադրանք, որ Բաքուն հերքում է, պնդելով, որ անկլավի հայերը սիրով կարող են մնալ այդ տարածքում: Բաքուն նաեւ պնդում է, որ չի պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա:

Բայց Բալայանը նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հավաստիացումներին չի կարելի վստահել, քանի որ եվրոպացի պաշտոնական այրեր հայտարարել են, որ նա քանիցս խախտել է Լեռնային Ղարաբաղի վրա չհարձակվելու իր խոստումները:

Բալայանը նաեւ նշում է, որ ԵՄ-ն Ալիեւի վրա ճնշում գործադրելու բազմաթիվ միջոցներ ուներ, բայց դրանցից ոչ մեկը չօգտագործեց եւ արդյունքում Լեռնային Ղարաբաղը շատ թանկ վճարեց: «Դա էթնիկական զտումների պատճառ դարձավ, որի հետեւանքում 100-ից 120 հազար բնիկ հայեր, նրանց թվում իմ ամբողջ ընտանիքը, տեղահանվեցին իրենց պապենական հայրենիքից», ասաց ԵՄ-ում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը:

Եվրոմիության պաշտոնական աշխատակիցներ եւ կառույցի անդամ երկրների բազմաթիվ ղեկավարներ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները, բայց բացի հումանիտար օգնություն ցուցաբերելուց, ԵՄ-ն ցարդ շատ քիչ կոնկրետ միջոցներ է ձեռնարկել ճգնաժամը կարգավորելու գործում: Դիվանագետներն ասում են, որ ԵՄ-ի անդամ պետությունները փոխադարձ համաձայնության (consensus) տարբերակներ են քննարկում: Ոմանք (օրինակ՝ Ֆրանսիան եւ Նիդեռլանդները) կողմ են կոշտ միջոցներ գործադրելուն, մինչդեռ ուրիշներ (օրինակ՝ Հունգարիան եւ Ռումինիան) չեն կամենում: ԵՄ-ի որոշման կայացումը շատ բարդ խնդիր է, որովհետեւ կառույցը ավելի շատ հենվում է Ադրբեջանի նավթի եւ գազի պաշարների վրա, քանի որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով չի ցանկանում այլեւս օգտվել Մոսկվայի ծառայություններից:

Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անցյալ տարի Բաքվում հանդիպեց Ալիեւին, ստորագրելու Ադրբեջանի էներգակիրներից օգտվելու վերաբերյալ մի հուշագիր-համաձայնություն եւ այդ առիթով հայտարարեց, որ Ադրբեջանը «վճռորոշ գործընկեր» է: Բայց Բալայանը գտնում է, որ ԵՄ-ն իր նպատակին հասնելու այլ, իրական լծակներ ուներ, քանի որ Բաքուն մեծապես եվրոպական երկրների վրա է հույսը դնում որպես իր էներգակիրների արտահանման հաճախորդների:

Գրանադայի հանդիպումը

Բալայանը հավելեց, որ Գրանադայում (Իսպանիա) այս շաբաթ ակնկալվող գագաթաժողովը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը, արդյունավետ կլինի միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն կոշտ վերաբերվի Ալիեւին:

«Մինչեւ որոշակի կարմիր գծեր չդրվեն անձամբ Ալիեւի առաջ՝ իր խոստումները դրժելու համար… այդ հանդիպումը դարձյալ զուր կայացած է լինելու», ասաց նա:
Բալայանը մտահոգություն հայտնեց, որ Ադրբեջանը բռնի ուժի օգնությամբ փորձելու է Հայաստանի տարածքով ցամաքային միջանցք բացել դեպի Նախիջեւան, ինչը նաեւ իր դաշնակից Թուրքիայի հետ կապ հաստատելու միջոց է ծառայելու:

Թեեւ անցյալ շաբաթ Ադրբեջանը հավաստիացրեց, որ նման քայլեր ձեռնարկելու նպատակ չունի, բայց Բալայանը բացատրեց, որ Ադրբեջանի ռազմական նպատակները շատ ավելի հեռուն են գնում, քան Նախիջեւանը, նկատի ունենալով Ալիեւի ակնարկներն այն մասին, որ Հայաստանի տարածքը ժամանակին եղել է Ադրբեջանի մի մասը:

Նա հավելեց, որ Հայաստանն այժմ անվտանգության առումով վտանգի տակ է հայտնվել, որովհետեւ ավանդական իր դաշնակից Ռուսաստանը չի կատարել զենք տրամադրելու հարյուրավոր միլիոնների պատվերները:

«Մենք իրոք շատ խոցելի վիճակում ենք», ասաց նա, բայց չմասնավորեց, թե Հայաստանը անվտանգության ինչ երաշխիքներ է ակնկալում: «Դա զուտ տեխնիկական փորձագետների խնդիրն է», ասաց նա:

ԷՆԴՐՈՒ ԳՐԵՅ

ԵՄ, Բրյուսել

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինքնաճանաչումը լաւ բան է

Հաջորդ գրառումը

Բրիտանահայ Միության բողոքի ցույցը Լոնդոնում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Բրիտանահայ Միության բողոքի ցույցը Լոնդոնում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական