Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը… ԵՄ անդա՞մ

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գերմանական բուլվարային օրաթերթերից B.Z.,որ «Բեռլիներ ցայթունգից» տարբերվելու համար լրացուցիչ իրեն է կցում «Բեռլինի ձայնը» (Die Stimme Berlins) բաղադրիչը, հունիսի 6-ի ուշ երեկոյան ծանուցեց նույն օրը մի քանի ժամով Պոտսդամ ժամանած Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ ԳԴՀ կանցլեր Շոլցի հանդիպման մասին:  «Գերմանա- ֆրանսիական բարեկամությունը կոմայից արթնացավ », այսպես է սկսում իր հոդվածը Միշայել Զաուերբիերը (հոդվածագրի նույնաբովանդակ լուսանկարներով առատ այս նյութը հրապարակել է նաեւ «Բիլդը») եւ շարունակում, Բեռլինի եւ Փարիզի միջեւ խոր ճգնաժամից հետո, Պոտսդամում ընթրիքի ժամանակ իրենց հարաբերությունները վերականգնում են 64 ամյա Շոլցն ու 45 ամյա Մակրոնը»: Փոխանցենք շարադրանքն ամփոփ:

Պոտսդամը Շոլցը լավ գիտի՝ այդ քաղաքում է ապրում: Առանց փողկապի նրանք շրջել են քաղաքում, Գերմանիայի կանցլերը փոխանցել է քաղաքի իրադարձություններով հարուստ պատմությունը, անգլերեն անշուշտ, կանցլերը ֆրանսերեն չի սովորել, մինչ Մակրոնը գերմաներեն հազիվ է խոսում: Երկու երկրների ղեկավարների հետ նույնիսկ շփվել են անցորդները՝ լուսանկարվել: Բուլվարային թերթն անշուշտ փոխանցում է, որ քաղաքի միակ աստղային ռեստորանը 1783 թվականից կանգուն պրուսական ավանդույթները նորոգ պահող հյուրատանն է գործում, ուր նախընտրել են ընթրել Ֆրանսիայի եւ ԳԴՀ-ի առաջնորդները: Անձ գլուխ՝ 135 եվրո առանց խմիչքի ընթրիքը, որ ներառում է՝ ծնեբեկ, եղնիկի փափկամիս, խավրծիլի աղանդեր, պետական գանձարանի հաշվին է, գրում է թերթը: Սեղանի շուրջ քաղաքական թեմաներն իհարկե գաղտնի են ընթացել, գրում է հեղինակը, սակայն, ըստ նրա, կռահել դժվար չէ՝ գլխավոր թեման Ռուսաստանի հարձակումն է Ուկրաինայի վրա: Նաեւ՝ Գերմանայի եւ Ֆրանսիայի տարբեր մոտեցումները, ԵՄ հանձնաժողովի առաջարկները դրանք «միագիծ» տեսնելու ուղղությամբ:

 Ուրբաթ օրն է Շոլցը կուսակից սոցիալ- դեմոկրատների հետ հանդիպմանը պահանջել ԵՄ-ն բարեփոխել: «Ուկրաինան, Հայաստանը եւ արեւմտյան Բալկանյան երկրները պիտի միության մեջ ներառվեն»: Շոլցի ձեւակերպումներն է մեջբերում հոդվածագիրը՝ շարունակելով՝ «Սակայն՝ առաջիկայում մոտ 40 անդամակից երկրներից յուրաքանչյուրն այլեւս իրավունք չպիտի ունենա իր հզոր ԵՄ հանձնակատարն ունենալու»: «Ոչ մի կառավարություն 40 նախարար չի հանդուրժի», ասել է կանցլեր Շոլցը: «Եվրոպան պետք է վերջապես դառնա վճիռ կայացնող միություն: Սա նշանակում է, որ «անդամների պարզ մեծամասնությունը պետք է որոշի ԵՄ արտաքին եւ հարկային քաղաքականությունը»: «Ցայժմ մեկ երկրի «ոչ»-ը տապալել է բոլոր որոշումները»

Կոշտ բարեփոխումներ են անհրաժեշտ, որ միայն Գերմանիան եւ Ֆրանսիան կարող են համատեղ իրագործել՝ որպես ԵՄ ամենաուժեղ երկրներ: Սակայն այլընտրանքից զերծ, որ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատուն լինի»: «Ժողովրդավարական Եվրոպայի հաջողության» պայմանն այսպես է ուրվագծել Շոլցը, իսկ նրա եւ Ֆրանսիայի նախագահի միջեւ ժամեր տեւած առանձնազրույցը ըստ երեւույթին առաջիկայում մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս ուշագրավ նախադասություններ ունկնդրելու առիթ կտա: Մեկ անգամ այդ անակնկալն արեց՝ Բեռլինում ակնարկելով ԼՂ հայերի ինքնորշման իրավունքի անհրաժեշտության մասին հիշատակությամբ: Հիմա՝ Հայաստանը… ԵՄ անդա՞մ…

Բառերի ակրոբատիկա՞…Մակրոնը ուշ երեկոյան վերադարձել է Փարիզ, իսկ Շոլցը թվիթերյան գերմաներեն, ֆրանսերեն գրառմամբ մեկ անգամ եւս ընդգծել է «երկու երկրների անբաժան բարեկամությունը: Միասնաբար ընդառաջ ենք գնում մեր ժամանակների, այս օրերի մարտահրավերներին», գրել է կանցլերը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անտարբերութիւն

Հաջորդ գրառումը

Երբ  վերընտրված  նախագահ Էրդողանը ուզում  է  ներկայացնել  «Նոր Թուրքի՞ա»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Երբ  վերընտրված  նախագահ Էրդողանը ուզում  է  ներկայացնել  «Նոր Թուրքի՞ա»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը. հայտարարություն է տարածել Սամվել...

ԿարդալDetails

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական