Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստանը անվտանգության առումով դեռեւս չունի իրեն սատարող Ռուսաստանին իրական այլընտրանք»

13/01/2023
- 13 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմում անուղղակի կողմ են դարձել», Կրեմլի կարծիքն են փոխանցում գերմանական ԶԼՄ-ներն այս շաբաթ՝ հունվարի 10-ից սկսյալ, Պուտինի խոսնակ Պեսկովին հղում անելով: Ուկրաինային զենքով, տեխնոլոգիաներով, իմացությամբ զինող Արեւմուտքը հունվարի 20-ին գերմանական Ռայնլանդ Փֆալց երկրամասում տեղակայված ամերիկյան Ռամշթայն օդուժի ռազմակայանում քննարկելու է Ուկրաինային հավելյալ օգնություն տրամադրելու հարցը: Գերմանիայում անցկացվելիք այս հավաքը հրավիրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը (Lloyd Austin), մասնակցելու են տարբեր երկրների բարձրաստիճան զինվորականներ, եւ պարզ չէ, թե ԱՄՆ սահմաններից դուրս ամենամեծ օդաբազայի տարածքում ընդունված որոշումներից հետո աշխարհն ի՛նչ պտույտի մեջ կհայտնվի: Արդեն հայտնի է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի հավաստիացումը, թե Ուկրաինային զենք են տրամադրելու եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսիյ Ռեզնիկովի հետ պիտի հստակեցնեն՝ ո՛ր տեսակի կարիքը կա, դաշնակից երկրներն ինչպես են իրագործելու այն երկիր հասցնելը:

Այս շաբաթ ԵՄ հանձնաժողովը Բելառուսի եւ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտություն տեսավ, Ուրսուլա ֆոն դեր Լայենի ձեւակերպմամբ, այն երկրների, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին  ռազմական սատարում են ապահովում: Նույն ելույթում ֆոն դեր Լայենը խրոխտ պաշտպանեց Ուկրաինային Լեոպարդ 2 հատկացնելու անհրաժեշտությունը: Այս խորապատկերն ամեն օր նոր բառամթերք եւ զինամթերք է ստանում, եւ փակվում է խաղաղություն տանող նեղ ու բարակ կածանը, նվաղում է երկնքից առկախ հույսը: Հայաստանն ու Արցախը, Բերձորն ու մարդն ընդհանրապես դիտարկվում են վերոբերյալ պատկերի ածանցյալը՝ եթե ուկրաինացի չես, ուրեմն սպասիր, քո մասին կխոսենք, երբ Ռուսաստանի, Իրանի շահերին դեմ արտահայտվես:

Այդպես եղավ այս շաբաթ՝ գերմանական ԶԼՄ-ներն անդրադարձան Հայաստանի՝ Ռուսաստանին ուղղված մերժմանը: Ստորեւ մի ուշագրավ օրինակ՝ մասնագիտական հայացք, որ հստակ ուրվագծում է մեզ ուղղված առաջարկը:

 Բեռլինի Արեւելյան Եվրոպայի եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի անվտանգության քաղաքականության փորձագետ Նադյա Դուգլասը հունվարի 11-ի հարցազրույցում անդրադառնում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի ծրագրված զորավարժություններն իր տարածքում անցկացնելու մերժմանը: Ի՞նչ է սա նշանակում հարավկովկասյան տարածաշրջանի համար, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի ռազմական ներկայությունն իր երկրում որակեց որպես «սպառնալիք», այսպիսի ընդգծմամբ հարցին ի պատասխան Դուգլասը նախ բնորոշում է երկու երկրների՝ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների ներկա փուլը՝ «այն ցածրակետում է» պատկերավոր գնահատմամբ: Այնուհետ իրազեկում հետեւյալը՝ 2020 թվականին, երբ ԼՂ-ի համար պատերազմում Հայաստանը պարտվեց Ադրբեջանին, Ռուսաստանը խաղաղապահ զորք ուղարկեց «վիճելի տարածաշրջան»: Այդ ժամանակվանից ի վեր, մասնավորապես՝ անցյալ տարվա սեպտեմբերից Ադրբեջանը հայկական տարածքի վրա կրկնվող հարձակումներ է իրականացրել: (Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳՆ դրանց չի անդրադարձել, որեւէ գնահատական չի տվել, ավելին՝ լրագրողների՝ «Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա»  ձեւակերպմանն առնչվող բոլոր հարցերին խուսափել է հստակ պատասխանել-Ան. Հ.): Բացի դրանից, անցած դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղի կենսատու երակը, մատակարարման հիմնական ուղին՝ Լաչինի միջանցքը գրավել են ադրբեջանցի կառավարամետ բնապահպանները, ինչը, ըստ հայկական կողմի տեղեկությունների, մեկուսացված տարածաշրջանում կարող է հանգեցնել   մարդասիրական արտակարգ իրավիճակի, նկատել է տալիս Նադյա Դուգլասը եւ շարունակում՝ Վերջին օրերին եւ շաբաթներին ավելացել են քննադատությունները ռուսական խաղաղապահ ուժերի եւ ուղղակի Ռուսաստանի հասցեին. Գյումրիի ռուսական ռազմաբազայի դիմաց հակառուսական ցույցերի մասնակիցները պահանջում են, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, ինչպես նաեւ՝ դադարեցնել «ռուսական օկուպացիան»: Փաշինյանը հստակ խոսք ասաց նաեւ Ռուսաստանի հասցեին եւ միջազգային հանրությանը կոչ արեց քայլեր ձեռնարկել, օրինակ՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել՝ տեղում իրավիճակը գնահատելու համար: Հայաստանում քննարկվում է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ՌԴ մանդատի երկարաձգումը կամ ՄԱԿ-ի բազմազգ առաքելության հարցը»:

«Անվտանգության քաղաքականության առումով Հայաստանը Ռուսաստանից կախյալի համարում ունի. Առանց Ռուսաստանի աջակցության, հայկական շահերի հաստատման համար ի՞նչ հեռանկարներ են նշմարելի տարածաշրջանում» հարցին Արեւելյան Եվրոպայի եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի անվտանգության քաղաքականության փորձագետն այսպես է պատասխանում՝ « Չնայած Հայաստանի կառավարության, փորձագետների եւ քաղաքացիական հասարակության Ռուսաստանի հասցեին հնչող բոլոր քննադատություններին, Հայաստանը անվտանգության քաղաքականության առումով դեռեւս չունի իրեն սատարող տերություն Ռուսաստանին իրական այլընտրանք: Հարցը սակայն այն է, թե որքանով Հայաստանը դեռ կարող է հույս դնել Ռուսաստանի վրա, որը գնալով ավելի անկանխատեսելի է դառնում», նկատել է տալիս փորձագետը: Նա հիշեցնում է, թե նախկինում Հայաստանի կառավարությունները մեծ զիջումների են գնացել իրենց ռուս գործընկերոջը չօտարելու համար, օրինակ է բերում Ռուսաստանից կախվածության մեծացման հարցում էներգետիկ ոլորտը: «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիվ պատերազմի եւ միջազգային ասպարեզում Ռուսաստանի թուլացման ֆոնին Հայաստանը դեռ կարող է շահել՝ այլ գործընկերների օգնությամբ նվազեցնելով իր միակողմանի կախվածությունը Ռուսաստանից», կարծիք է հայտնում Նադյա Դուգլասը, ապա ընդգծում՝ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ ընթացիկ բանակցություններին, ապա այն արդեն իրականություն է. ԱՄՆ-ը վերջին անգամ սեպտեմբերին միջնորդել է հրադադար հաստատել, իսկ ԵՄ-ն՝ որպես այլընտրանք Ռուսաստանին, խաղաղ բանակցություններում կարեւոր դեր է խաղացել»:

«Նախկին խորհրդային որոշ հանրապետություններում Կրեմլը երկար ժամանակ է, ինչ փորձում է վերականգնել ազդեցությունը՝ չերկնչելով նաեւ ռազմական միջամտությունից: ԼՂ հակամարտությունում սակայն Ռուսաստանը համեմատաբար անպատասխան է թողնում ադրբեջանական հարձակումները» զրույցը վարողի այս նկատառմանը, անվտանգության քաղաքականության փորձագետ Դուգլասը հետեւյալ պարզաբանումն է ներկայացնում՝ Հայաստանը բազմիցս քննադատել է այն փաստը, որ ՀԱՊԿ-ն անգործության է մատնվել Ադրբեջանի նկատմամբ, չնայած պայմանագրի 4-րդ հոդվածով նախատեսված օգնության երաշխիքներին: Դեկտեմբերին Ռուսաստանը տորպեդահարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծը, որը դատապարտում էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը:

Ռուսաստանի գործողությունների բացատրությունը մասամբ հետեւյալն է՝ ճնշման տակ է մի շարք ճակատներում: Քանի որ ռազմական ուժերը Ուկրաինայում են, Կրեմլը պետք է ամեն գնով խուսափի ԼՂ- ում էսկալացիայից: Սակայն Ռուսաստանը ներկայումս թույլ է տալիս Ադրբեջանին անել իր գործը, քանի որ ադրբեջանական կողմի ճնշումն աճում է, իսկ նախագահ Ալիեւը գիտի՝ ինչպես օգտագործել Ռուսաստանի թուլությունը:

Եթե Պուտինը որոշի կոշտ գործողությունների դիմել ադրբեջանական ուժերի դեմ, ապա անխուսափելիորեն խնդիրներ կունենա Թուրքիայի՝ Ադրբեջանի կարեւորագույն ռազմավարական գործընկերոջ հետ: Սակայն քանի որ Ռուսաստանը ներկայումս համեմատաբար մեկուսացված է միջազգայնորեն, եւ Թուրքիայի նախագահ Էրդողանն ավտորիտար պետությունների ղեկավարներից է, որը տակտիկական նկատառումներով դեռ համագործակցում է Կրեմլի հետ, այստեղ խուսափում են առճակատումից, մեկնաբանում է Նադյա Դուգլասը եւ եզրափակում՝ «Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիվ պատերազմից հետո Ադրբեջանի նշանակությունը նույնպես մեծացել է աշխարհառազմավարական առումով, նաեւ՝ Ռուսաստանի համար՝ որպես այլընտրանքային տրանսպորտային եւ տարանցիկ ճանապարհ»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախում բոլորը «ունեւոր» ընտանիքին են փնտրում

Հաջորդ գրառումը

Արցախը շրջափակելով՝ Ադրբեջանը նաեւ Իրանին է ցանկանում բան հասկացնել. ազատամարտիկ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հաջորդ գրառումը

Արցախը շրջափակելով՝ Ադրբեջանը նաեւ Իրանին է ցանկանում բան հասկացնել. ազատամարտիկ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական