Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը՝ չարամետ օղակում

03/02/2023
- 03 Փետրվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր, 2-րդ համաշխարհային պատերազմից 84 տարի անց, ի՞նչն է փոխվել աշխարհում։ Առերեւույթ՝ շատ բան, խորքային՝ շատ քիչ։ Գերմանիան՝ այդ պատերազմի գլխավոր հրահրիչը, հասել է իր նպատակին՝ ինժեներական իր հանճարի արդյունք-արտադրանքը վաճառելու շուկաներ՝ ողջ աշխարհում, ներառյալ՝ Մ. Նահանգները։ Չինաստանը՝ աշխարհի բնակչության 17 տոկոսը իր մշակելի տարածքի 9 տոկոսի վրա կերակրելու խնդիրը լուծել է մեծ հաջողությամբ։ Մ. Նահանգները ամրապնդել է տնտեսական իր գերազանցությունը աշխարհի մեծ մասի վրա՝ ներառյալ եվրոպական երկրների մեծամասնությունը՝ ի դեմս Համաշխարհային բանկի, Միջազգային արժութային հիմնադրամի ու ՆԱՏՕ-ի։ Միակ երկիրը, որը զիջել է իր դիրքերը միջազգային ասպարեզում՝ Ռուսաստանն է, որը նապոլիոնական արշավանքից սկսյալ խորքային երկիր լինելու կամ մնալու իր ձգտումը Սովետական Միության փլուզումից հետո եւ առայսօր չի կարողանում պահպանել, վկա՝ Ռուսաստան-Ուկրաինա ընթացող պատերազմը, որը վերածվել է Արեւմուտք-Արեւելք յուրօրինակ Արմագգեդոնի, որը, անկախ իր ելքից, կործանարար է լինելու երկու կողմերի համար էլ։

Համաշխարհային վտանգավոր ու մռայլ այս ֆոնին, որպես անմիջական հետեւանք Խորհրդային կայսրության կազմաքանդման, երեւան են եկել, գոնե կովկասյան, մերձավոր ու միջին արեւելյան տարածաշրջանում, նոր, ավելի շուտ՝ ակտիվացված ուժեր կամ խաղացողներ՝ Թուրքիան, Իրանը եւ Իսրայելը, նույն տարածաշրջանում իրենց ռազմաքաղաքական ու տնտեսական հակընդդեմ շահագրգռություններով։

Թուրքիան, որի թե՛ ներկայությունը եւ թե՛ բացակայությունը ՆԱՏՕ-ի կազմում՝ Բրյուսելում համարում են խնդրահարույց, ձգտում է երեք՝ Սեւ, Միջերկրական ու Կասպից ծովերի արանքում հեգեմոն դիրք գրավել։ Նորագույն ապացույց՝ մինչեւ այս պահը Կարսի նահանգում ընթացող ձմեռային ամենամյա զինավարժությունը, որին այս անգամ մասնակցում են աննախադեպ՝ 10 երկրներ, ներառյալ ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Վրաստանը եւ, ամենաուշագրավը, ՀԱՊԿ անդամ Ղազախստանը։ Օսմանականությունից մինչեւ համաթուրանականություն Թուրքիայի ճանապարհն անցնում է Հայաստանով, ի մասնավորի Սյունիքով, որը «մաքրելու» պարտականությունը վստահված է Էրդողանի փողի քսակ Ալիեւին։

Դրան հակառակ եւ մրցակից՝ մեր բնական դաշնակից Իրանը, որը տքնում է միջուկային տերություն դառնալ եւ իսլամական աշխարհում առաջնորդող դիրք գրավել ի հեճուկս ամերիկյան «հպատակություն» ունեցող արաբական երկրների, նաեւ Թուրքիայի եւ Միջին Արեւելքում Մ. Նահանգների կամավոր ոստիկան Իսրայելի։ Իսկապես դժվարագույն խնդիր՝ նկատի ունենալով Թեհրանի դեմ կիրառվող արեւմտյան պատժամիջոցների խստությունը, ստեպ-ստեպ կատարվող ահաբեկչական բնույթի սպանություններն ու հարձակումները, որոնցից վերջինը՝ 4 օր առաջ Սպահանի մոտ զինապահեստի (գուցե միջուկային լաբորատորիայի) պայթեցումը, ինչպես նաեւ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված անհատական հարձակումը, որի նշանակությունը ուռճացվեց Բաքվի կողմից։

Երրորդը՝ Իսրայելը, որ, թվում է, Այսրկովկասում, ընդսմին՝ Հայաստանում, ոչ տաք եւ ոչ էլ պաղ որեւէ շահագրգռություն պիտի որ չունենար, սակայն այժմ, 44-օրյա պատերազմից երկու տարի անց, ձեռնամուխ է եղել այդ պատերազմում ադրբեջանական բանակին մատուցած իր ռազմատեխնիկական ու լրտեսական աջակցության պտուղները քաղելու, ինչպես՝ Արաքսի հովտում «խելացի գյուղեր», եբրայերեն արտահայտությամբ՝ քիբուցներ կառուցելու ծրագրի իրագործմանը՝ լրտեսելու եւ ի հարկին հարվածելու համար Իրանը։ Եվ այդ առումով մի՞թե պատահական էին հրեական հեռուստատեսությամբ տարածվող հակահայ քարոզչությունն ու Երուսաղեմի հայոց պատրիարքության եւ հայ քաղաքացիների ունեցվածքի վրա ծայրահեղական հրեաների չարագործությունները։

Ահա այսպիսի աշխարհ եւ այսպիսի տարածաշրջան։ Եվ մենք՝ պետություն եւ ժողովուրդ, գտնվում ենք այդ չարամետ, ես կասեի՝ չարաղետ օղակում, գրեթե անպաշտպան,- թեեւ ունենք բանակ,- գրեթե անգլուխ,- թեեւ ունենք կառավարություն։ Եվ ի՜նչ կառավարություն։ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ խարխափող, տարբեր մայրաքաղաքների միջեւ վտվտող, իր «շուստրիությամբ» գոռոզացող, բարեկամների ու թշնամիների խորհուրդներն ու սպառնալիքները արհամարհող մի մարդ եւ մի խումբ, որի արած ու չարած գործերի վերաբերյալ օրերս Gallup-ի անցկացրած վարկանշային հարցախույզը տխուր է եւ անփառունակ։

Առանց չափազանցության կարելի է ասել, որ նույնիսկ ամենաիրատես եւ ամենապրոֆեսիոնալ կառավարությունն անգամ նման իրավիճակում ահռելի ջանք ու դժվարին աշխատանք պետք է կատարեր երկիրն ու ժողովուրդը մի կերպ դուրս բերելու կամա եւ ակամա ստեղծված այս որոգայթներից։ Մինչդեռ…

Հոգնել ենք արդեն նույն բաները կրկնելուց։

Աստված մեզ հետ։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որքա՞ն ժամանակ ունենք

Հաջորդ գրառումը

2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ. Քրոբյան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

2022-ին արտահանվել է ավելի քան 400 մլն դոլարի ադամանդ. Քրոբյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական