Երեքշաբթի, Օգոստոսի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

Գեղամ Մկրտչյան
11/07/2025
- 11 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
90
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լուրջ հիմքեր կան կարծելու, գրում է ռուսական «Ցարգրադ» հեռուստաալիքի կայքը, որ Փաշինյանի եւ Լեռնային Ղարաբաղի հանձնման հետ կապված ամբողջ պատմությունը ոչ թե հերթական «բազմավեկտորայինի» կողմից Եվրոմիությունում տեղ գտնելու փորձ է, այլ նրա ծածուկ մասնակցությունն է շատ ավելի մեծ նախագծի։

Առաջին հայացքից կարող է թվալ, ասվում է հրապարակման մեջ, որ Փաշինյանը Զելենսկու նմանությունն է՝ «Եվրոպային ինտեգրվելու» մոլեգին գաղափարով, եւ Ղարաբաղի կորուստն ու նրա 150.000 բնակչության վտարումը ողբերգական պատահականություն է այս ճանապարհին: Իբր թուրքերն ու ադրբեջանցիներն օգտվել են իրավիճակից: Սակայն ինչպես երեւում է, իրականում Հայաստանի վարչապետը, խոսելով «եվրոինտեգրման» մասին, խաղում է հօգուտ  Էրդողանի «մեծ թյուրքական» նախագծի՝ Ռուսաստանից հարավ համատարած «թյուրքական գոտու» ստեղծման, հաջորդիվ Ռուսաստանին դուրս մղելով Անդրկովկասից, Միջին Ասիայից եւ վերջապես՝ բուն այդ երկրի «թյուրքալեզու» շրջաններից:

Նկատվում է, թե Հայաստանի ապագա «հանձնման» առանցքային կետը Սյունիքի մարզն է, որը Հայաստանը կապում է Իրանի՝ տարածաշրջանում Թուրքիային այլընտրանք հանդիսացող վերջին «ուժային կենտրոնի» հետ։ Դրա կորուստը եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ ճանապարհի վերածվելը, ըստ էության, Հայաստանին ոչ միայն զրկում է թուրքերին ենթակա լինելուն միակ այլընտրանքից, այլ նաեւ ավտոմատ կերպով ներառում է «հակաիրանական դաշինքի» մեջ՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ նրանց ետեւում կանգնած Իսրայելի ու Մեծ Բրիտանիայի հետ միասին։

Ռուսաստանցի քաղաքագետ, «Ազգի» ընթերցողին ծանոթ Միխայիլ Ալեքսանդրովի խոսքով, որը բերում է կայքը, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Ղարաբաղի գրավումից ու այնտեղ իրականացված էթնիկ զտումից հետո Փաշինյանը եւ հայաստանյան քաղաքական վերնախավը, մտավախություն ունենալով, որ հաջորդ «Ղարաբաղը» ադրբեջանցիները կսարքեն բուն Հայաստանում, փորձում են երկրի խնդիրները լուծել՝ ընդունելով Թուրքիայից կախվածության վիճակը (վասալիտետը):

Փաշինյանի գործողությունների շնորհիվ, ինչպես ասվում է, նախ եւ առաջ Թուրքիան կստանա միջանցք դեպի Կասպից ծով, ապա՝ նաեւ Կենտրոնական Ասիա։ Տնտեսական առումով սա ական է Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի տակ, որի հետ կապված՝ Ռուսաստանն ու Իրանն այնքան մեծ հույսեր ունեին. թուրքերը դառնում են Արեւելք-Արեւմուտք լոգիստիկայի առումով հիմնական խաղացող՝ դուրս մղելով Մոսկվային եւ Թեհրանին։ Բացի այդ, Էրդողանը նոր հնարավորություններ է ստանում շանտաժի ենթարկելու Եվրոմիությանը՝ զանգվածային միգրացիայով, էներգետիկայով եւ այլնով։

   Բացի այդ, զգալի օգուտներ են ստանում Իսրայելը եւ Մեծ Բրիտանիան, որոնց ազդեցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի վրա շատ նշանակալի է։ Ինչպես նաեւ՝  ամբողջ «հավաքական Արեւմուտքը», ներառյալ Միացյալ Նահանգները։ Այստեղ ե՛ւ  Կովկասում իրանական ազդեցության հետագա նվազումն է, ե՛ւ Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով միասնական հակաիրանական ճակատի ստեղծումը՝ հավանաբար ՆԱՏՕ-ի ռազմական բազաներով (չէ՞ որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է)։ Մինչեւ ռուսները կհասցնեն հասկանալ, այդ երկրի կողմը կուղղվեն արագաթռիչ հրթիռներ։

Ի՞նչ դեր կունենա Հայաստանը նման քաղաքական դասավորությունում։ Ըստ հրապարակման, առավել բարենպաստ դեպքում՝ Թուրքիայի կողմից փաստացի վերահսկվող վասալ տարածքի դեր, անբարենպաստ (եւ ավելի հավանական) դեպքում ՝ տարածքների բաժանում՝ հարեւանների կողմից դրանց հետագա կլանմամբ։ Շատ հավանական է համարվում, որ  Էրդողանի չափազանց մեծ հավակնությունները զսպելու համար Փաշինյանը կշարունակի սիրախաղ անել ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների հետ, օրինակ՝ իր տարածքն առաջարկելով Ռուսաստանի եւ Իրանի դեմ ռազմաբազաների համար։

Հոդվածագրի արտահայտությամբ՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցածի համար մասամբ մեղավոր է նաեւ Ռուսաստանը, որը տարվելով թուրքական «գազային հաբի» մասին երազանքներով,  հայտարարեց Հայաստանից (ՀԱՊԿ անդամ) եւ Ադրբեջանից (ըստ էության՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նահանգ) «հավասարահեռվության» մասին, ինչը հնարավոր դարձրեց ավանդաբար ռուսամետ Ղարաբաղի ոչնչացումը։

Ուրեմն ի՞նչ: Ադրբեջանի հետ հարաբերությունների ներկայիս սրացումը Ռուսաստանին հնարավորություն է տալիս որոշ չափով շտկելու իրավիճակը Հայաստանի հետ, գոնե դատապարտելով ըստ էության հայկական տարածքի մի մասի բռնազավթումը ադրբեջանցիների կողմից (ինչը նաեւ Հայաստանի պահանջն էր ՀԱՊԿ-ից– Գ. Մ.): Դա Փաշինյանին կզրկի ռուսամետ ընդդիմությանը երեսով տալու հնարավորությունից, թե՝ «Ռուսաստանը Ադրբեջանի կողմից է» եւ իր «կապիտուլյացիոն» դիրքորոշումը ներկայացնելուց որպես «Հայաստանի գոյատեւման միակ հնարավորություն»:     

Ինչու է հիմա ակտիվացել «միջանցքի» թեման

Կայքի մեկ այլ հոդվածում անդրադարձ կա այն հարցին, թե ինչու է վերջին շրջանում ավելի ակտիվ դարձել «Զանգեզուրի միջանցքի» թեման (չակերտը մերն է – Գ. Մ.)՝ «այն ենթադրյալ տրանսպորտային երթուղու, որը թույլ կտա Ադրբեջանին՝ ապրանքներ մատակարարել Եվրոպա Հայաստանի տարածքով, իսկ Թուրքիային՝ լոգիստիկա հաստատել Միջին Ասիայից բացի նաեւ դեպի Չինաստան»։ Նշվում է, թե դեռ վերջերս այս նախագիծը՝ Ադրբեջանի բոլոր ղեկավարների վաղեմի երազանքը, մշակվում էր Ռուսաստանի մասնակցությամբ եւ պետք է ոչ քիչ օգուտներ բերեր այդ երկրին, ու հանկարծ արդեն հաղորդվում է, որ կովկասյան ազդեցության ոլորտը բաժանվում է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ։ Իհարկե, արդեն ի վնաս Ռուսաստանի։

Եվ ահա, այն պայմաններում, երբ իշխանության եկած արեւմտամետ ուժերի նախաձեռնությամբ Հայաստանը հրաժարվեց Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունից, Իրանը զբաղեցրեց երկրի անվտանգության երաշխավորի տեղը։ Իրանյան գործոնը նոր խթան տվեց զանգեզուրյան թեմային, բայց բոլորովին այլ կերպ: Վերջին 12-օրյա պատերազմից հետո Իրանը ոչ միայն չամրապնդեց իր դիրքերը Մերձավոր Արեւելքում, այլեւ հակառակը՝ ակնհայտ դարձավ, որ ամենամոտ պատմական հեռանկարում Թեհրանի առջեւ կանգնած է ոչ թե իր աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդումը, այլ այդ հակամարտության հետեւանքների հաղթահարումը եւ իր անվտանգության ապահովումը հակամարտության վերականգնման պարագայում: Ու միանգամայն ակնհայտ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կրկին սկսել են խոսել «Զանգեզուրի միջանցքի» մասին,  ուժեղացնելով ճնշումը Հայաստանի վրա, հենց այս օրերին՝ մի քանի շաբաթ անց այն բանից, երբ Իրանը դադարեց լինել այս հավասարման բեկումնային տարրը։

Հղում է արվում մի քանի օր առաջ սոցիալական տիրույթի CaucasusWarReport անվամբ հանրային խմբում հայտնված իբր ներքին տեղեկացման հրապարակմանը, թե Զանգեզուրի նախագծի կառավարումը փոխանցվում է Վաշինգտոնին եւ չնայած Հայաստանը ֆորմալ առումով պահպանում է ինքնիշխանությունը Սյունիքի մարզի նկատմամբ, այդ ճանապարհի վերահսկողությունը կիրականացնի ամերիկյան մի ընկերություն: Որի հսկողությունն էլ կիրականացվի անմիջապես ԱՄՆ-ի կառավարության կողմից:

«Այս տեղեկությունը, ճիշտ է, պաշտոնական հաստատում առայժմ կարծես թե չունի: Այնպես որ,- եզրափակում է հեղինակը,- մենք չենք շտապում հավատալ այն խորհրդավոր տեղեկատվությանը, որ ԱՄՆ-ն ստանձնում է Զանգեզուրի միջանցքի նախագիծը: Բայց ահա այն ի գիտություն ընդունել պարտավոր ենք»: Մենք էլ…

Հայ եկեղեցու դեմ հարձակումը՝ աղետ

 Կայքի այս թեմայով մի հրապարակումը վերնագրված է այսպես. «Աղետ ամբողջ աշխարհի համար: Փաշինյանը ջախջախում է եզակի մշակույթը: Մի՞թե հայերը չեն հասկանում՝ ինչ են անում իրենց»:

Եվ բացատրում են հետեւյալ կերպ: «ԱՄՆ-ը գործի է գցել «Հայաստան» նախագիծը։ Անգամ մարդիկ է վարձել: Նպատակակետը հնամենի Հայ Առաքելական եկեղեցին է։ Եվ այստեղ հրատապ հարց է առաջանում. մի՞թե հայերը չեն հասկանում՝ ինչ է արվում իրենց նկատմամբ։ Ինչպե՞ս եւ ինչո՞ւ վարչապետ Փաշինյանը որոշեց ոչնչացնել հայկական եզակի կրոնական մշակույթը։ Ի՞նչը կգա դրան փոխարինելու։ Չէ՞ որ տեղի ունեցողը իրականում աղետ է ամբողջ աշխարհի համար… Պաշտոնապես իշխանությունները կարծում են, որ աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցիներից մեկի խորքում հեղաշրջում էր հասունանում։ Դե, որտեղ հետխորհրդային տարածքում կա ընդդիմություն, այնտեղ խոսվում է ռուսական սպառնալիքի մասին։ Եվ հիմա հորիզոնում հայտնվում են հին, բարի ամերիկացիները՝ իրենց ամենուրեք առկա նախաձեռնություններով»:

Հաշվի առնելով ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում եկեղեցու ունեցած լուրջ դերը, կարծիք է հայտնում «Ցարգրադի» մեկնաբան Վլադլեն Չերտինովը, «իշխանության գլուխ գտնվող ամերիկյան խամաճիկները» հարվածում են Եկեղեցուն: Ընդ որում նշվում է, որ Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ շատ ակտիվ է հետխորհրդային տարածքի կրոնական կյանքում: Դեռ 1990-ականներին տարբեր ամերիկյան կրոնական կազմակերպություններ՝ ինքնանվանմամբ բողոքական, բայց բացահայտորեն աղանդավորական ոգով, ակտիվորեն մուտք գործեցին Ռուսաստան, Ուկրաինա եւ Հայաստան՝ բացելով իրենց «ծխական համայնքները», որտեղ իսկական քրիստոնեական հասկացություններն ու եկեղեցական ուսմունքներն ակտիվորեն փոխարինվեցին իրենց սեփական հորինվածքներով: Սրբերը փոխարինվում էին հեռուստաավետարանիչներով, հովվական քարոզը տեղը զիջեց վայրի պարերին՝ «այլ լեզուներով» ոռնոցներին:

Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես ճիշտ բնութագրում է հոդվածագիրը, աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է։ Այն եզակի մշակույթ է, որը աշխարհին տվել է այնպիսի երեւելի հուշարձաններ, ինչպիսիք են Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը» կամ Մովսես Խորենացու «Պատմությունը»։ Հնագույն ժամանակներից ի վեր Հայաստանն ունեցել է իր սեփական կրոնափիլիսոփայությունը, որին հատուկ են խորագույն մտորումներն ու ամենաուժեղ ներքին աշխատանքը։ Սա կենդանի ավանդույթ է, որը մեզ է բերում քրիստոնեական ամենախորը հնության լույսը։

   Ըստ հոդվածի, այն ճնշումը, որ տեղի իշխանությունները եկեղեցու վրա գործադրում են, ողբերգություն է։ Ողբերգություն ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար։ Նշվում է, թե այնպիսի երեւույթները, ինչպիսին Հայ Առաքելական եկեղեցին է, եզակի են մեր ժամանակներում, երբ երկրի երեսից ջնջվում է այն ամենը, ինչը կարող է ներկայացնել քրիստոնեության պատմությունը: Հին քրիստոնեական եկեղեցիների ազդեցության տարածքում արեւմտականների գործունեությունն արդեն սարսափելի է դառնում։

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը կհամաձայնի՞ իր սահմանին ամերիկյան ընկերության ներկայությանը

Հաջորդ գրառումը

Նույն գետը՝ երկրորդ անգամ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանական պրոպագանդան և էյֆորիան շատ ավելի կարճ է տևելու քան պատկերացնում եք. Վլադիմիր Մարտիրոսյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաշինգտոնում` երեկ, Հայաստանում` վաղը. Վահե Հովհաննիսյան

09/08/2025
Հրապարակախոսություն

Ավելի լուրջ. Հայկ Դեմոյան

09/08/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանը համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է. Վարդան Օսկանյան

08/08/2025
Հաջորդ գրառումը

Նույն գետը՝ երկրորդ անգամ

Արխիվ

Loading...
«Օգոստոսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ՀուլիսիՍեպտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես ուզում եմ ունենալ խաղաղություն, որով կարող եմ մտնել Եռաբլուր. Վլադիմիր Մարտիրոսյան

12/08/2025

Ինչպես Արցախը չէին զիջել և վերընտրվելու համար ամենաթունդ ընդդիմադիրից ավելի թունդ էին տեր կանգնում Արցախին ու ընտրվելուն պես ուրացան և...

ԿարդալDetails

23 հոգու ցուցակը չի կազմվել ու ներկայացվել ՀՀ որևէ պաշտոնական կառույցի կողմից. Տիգրան Քոչարյան

12/08/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Հարց տվեք իշխանություններին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու ադրբեջանցիներին Հայաստան մուտք գործելիս. Արման Աբովյան

12/08/2025

«Արցախի հողը ու Հայաստանի անվտանգությունը սակարկման ենթակա չեն, խաղաղությունն էլ հանձնելով ու հանձնվելով ձեռք չես բերի». Մետաքսե Հակոբյան

12/08/2025

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

12/08/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական