Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանաբնակն արժանի է բարեկեցիկ կյանքի

Գեղամ Քյուրումյան
- 22 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թվականի առաջին մտորումս վերնագրել էի «Թող ամեն մարդ իր գործով զբաղվի» խոսքերով: Լսելով իշխանություն կրողներին փորձ է արվում համոզել, որ տնտեսության ոլորտում ինչ-ինչ ցուցանիշների աճը մեր մարդկանց ակնկալիքների իրականացմանն է ուղղված: Ավաղ, վիճակը միանշանակ այդպիսին չէ, քանզի ՀՀ գործադիրի ղեկավար վարչապետն անձամբ է հայտարարել, որ բարեփոխումներին խոչընդոտում է պետական ապարատը, կաշառքի ու կոռուպցիայի դրսեւորումները շարունակվում են,աննախադեպ աճում է  պետական պարտքը, արտահանվող ոլորտում զգալի է պատրաստի արտադրանքի վերաարտահանումը, 170 հազար նոր աշխատատեղերի մասին հաղորդումն էլ ընդամենը ստվերից հանված աշխատատեղերն են… Մի խոսքով, ՀՀ տնտեսություն որպես զարգացման  երաշխիք՝ գրեթե չկա, որի հիմնարար ապացույցներից է, ասենք, 7 մլրդ կվատժամ էլեկտրաէներգիայի տարիներ շարունակվող արտադրությունը, քանզի Երկիր մոլորակի որեւէ անկյունում է ապացուցված, որ տնտեսական աճը ձեռք է բերվում էլեկտրահզորությունների միջոցով ամեն ինչ շարժելու շնորհիվ:

Այս իրավիճակում ՀՀ կառավարությունը արտառոց մի որոշում ընդունեց, կապված երկրում տնտեսական բարդ ապրանքների արտադրության  հետ: Թե ի՞նչ է հասկացվում նման ձեւակերպման տակ, իրոք դժվար է ենթադրել, քանզի մեզանում անգամ ամենապարզ էլեկտրաթեյնիկի ու արթուկի արտադրություն գոյություն չունի, չխոսելով տասնյակ թե հարյուրավոր այլ արտադրատեսակներից, որոնք ներմուծում ենք: Եզակի բացառություն էր թերեւս շքեղ մարդատար ավտոմոբիլների ի հայտ գալը, որն ընդամենը հավաքման միջոցով իրականացվեց եւ ընդամենը… 8 հատ: Այսօրինակ ոլորտներում իրոք դժվար է ակնկալել, որ ինչ-որ մի պետական կառույցում ՀՀ տնտեսության կայացման առումով դրական գործընթացներ կսկսվեն: Ասենք` երբեմնի հզոր էլեկտրալամպերի գործարանում արտադրական շինությունները դեռեւս կանգուն են, նեղ մասնագիտությունների տիրապետող կադրերը մոտակա բնակելի զանգվածներում են ապրում, մնում է ժամանակակից էլեկտրալամպերի արտադրության գործնական աշխատակարգ կազմել եւ միլիոնավոր արտադրանքի թողարկում սկսել: Նշեմ, որ ասվածը տասնյակ մարդկանց ցանկությունն է, որի իրականացումը պետք է որ բարդ խնդիր չլինի նախարարությունների կադրերի ու մասնագետների համար, որոնք թե՛ գործընթացների են տիրապետում, թե լեզուների ու համակարգչային ունակությունների: Եվ հարցը՝ արդյո՞ք նման ցանկություն-պահանջը խնդիր է տիեզերքում արբանյակ ունեցող երկրի մասնագիտական ներուժի համար, հնչում է ինքնաբերաբար: Չէ՞ որ այն իրական աշխատատեղեր է ենթադրում, միլիոնավոր էլեկտրալամպերի վաճառք թե՛ ներքին շուկայում, թե՛ հարեւան պետություններում, նաեւ դրական միջավայրի ձեւակերպում Հայաստանի հանրապետության հանդեպ…

Ավաղ, օրեր առաջ ՀՀ տնտեսությունը հերթական փորձության ենթարկվեց: Սա, ինչ-որ առումով գուցե տնտեսության հանդեպ լիարժեք դիտարկում չհամարվի, այսուհանդերձ արժանի է քննարկման: Ամանորյա այս օրերին պարզվեց, որ մեր հիմնական առեւտրային գործընկեր Ռուսաստանի դաշնությունում հավկիթի պակասորդ կա: Ըստ ՌԴ հեռուստաընկերությունների հաղորդումների, բացը լրացնելու անմիջական առաջարկ արեցին մեր տարածաշրջանի երկու անբարյացակամ երկրները, մեկը` միլիարդավոր քանակներով ձու արտահանելով, մյուսը` 1.2 մլրդ արտահանումով, որն արդեն իրականացրել է: Անշուշտ կլինեն ՀՀ պաշտոնյաներ, որոնք կհիշեն ձվի մեջ մազ փնտրելու ասույթը, որը երկրի տնտեսության կայացմամբ շահառու քաղաքացիս ուղղորդում է դեպի մեր տնտեսությունը:

Լավատեսության տրվելը թերեւս ակնկալենք 2024 թվականից: Թող գալիք տարին դառնա մեր ցանկությունների իրական իրականացման տարի, քանզի հայաստանաբնակն արժանի է բարեկեցիկ առօրյայի ու կյանքի:

Հավերժություն հայոցս, եւ Աստված մեզ ապավեն:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՄՆ Պետդեպը շարունակում է Անդրկովկասում ՌԴ ԱԳՆ-ի հետ խաղում հաղթել».  փորձագետ Միխայիլ Ալեքսանդրով

Հաջորդ գրառումը

Հայաստանը հրացանային կրակի տակ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանը հրացանային կրակի տակ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական