Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Համլետ Հովսեփյան (1950-2022)

04/03/2022
- 04 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ ժամանակակից կերպարվեստը մեծ կորուստ կրեց: Կյանքի 71-րդ տարում իր մահկանացուն կնքեց ճանաչված արվեստագետ Համլետ Հովսեփյանը :

Համլետ Հովսեփյանն իր ստեղծագործական ուղին սկսել է դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում՝ 1970-ական թվականների սկզբին եւ պատկանում է ժամանակակից հայ կերպարվեստի այն ոլորտին եւ սերնդին, որին բախտ էր վիճակված կտրուկ շրջադարձ իրականացնելու դեպի նոր, արդիական, ազատ արվեստը: Նա հայկական ավանգարդի առաջատարներից էր եւ առաջին վիդեոարտի հեղինակը, որի միջազգային նշանակությունը անկասկած է… 16 մմ ժապավենով նկարահանած Համլետ Հովսեփյանի առաջին վիդեո փորձերը արդեն իսկ գիտակցվում են իբրեւ ժամանակակից արվեստի՝ լայնորեն տարածված այս տեսակի առաջին բացառիկ նմուշները:

Համլետ Հովսեփյանը ծնվել է 1950 թ. Աշնակ գյուղում եւ իր ողջ ստեղծագործական կյանքն անց է կացրել իր քարքարոտ, իր իսկ խոսքերով՝ արեւից խանձված հայրենիքում. նրա վերացական կտավներն իրականում արտահայտում են բնաշխարհի ընդհանրական-զգայական ընկալումները: Նկարիչն իր ներկերին ալյումինի կամ բրոնզի փոշի էր ավելացնում՝ ստանալու համար խանձված հողի զգայական պատկերը:

1974 թ. Համլետ Հովսեփյանը ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանը: Ազատ արվեստի որոնումները երիտասարդ արվեստագետին տանում են Մոսկվա, որտեղ նա ապրում է 1978-1980 թվականներին, մուտք է գործում անդերգրաունդային միջավայր, ծանոթանում այլախոհ մշակույթին, զբաղվում ինքնակրթությամբ, ստեղծագործում: Մաքուր արվեստի եւ կատարյալ ազատության իր որոնումները, սակայն, նրան ստիպում են հեռանալ, իր իսկ խոսքերով՝ չափազանց քաղաքականացված մոսկովյան անդերգրաունդից եւ վերադառնալ հայրենիք: Խորհրդային իրականության դեմ ըմբոստացած արվեստագետն, ի վերջո, ստեղծագործական աղբյուրն ու հանգրվանը գտավ բնության, տիեզերքի, հավերժական սուբստանցների, ոչ թե հասարակական կյանքի հորձանուտի մեջ: Իր ստեղծագործական այս կարեւոր հատկանիշով Համլետ Հովսեփյանը հայ դասական կերպարվեստի հիմնարար՝ պանթեիստական հատկանիշի իսկական եւ ակամա ժառանգորդն է:

Հանրագիտարանային գիտելիքների տեր էր՝ փայլուն տիրապետում էր կինոյի, թատրոնի, երաժշտության, գրականության, անշուշտ՝ կերպարվեստի պատմությանը: Մեծ երաժշտասեր էր: Նախապատվությունն, իհարկե, միշտ տալիս էր ժամանակակից արվեստին, սակայն իր բազմազանության մեջ դասական երաժշտությունը նրա մշտական ուղեկիցն էր:

Համլետ Հովսեփյանը լայն ճանաչում ձեռք բերեց 1990-ական թվականներից: 1986-2019 թթ. նա ունեցել է ութ անհատական ցուցահանդես ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ ութ տասնյակից ավելի խմբային ցուցահանդեսների եւ ժամանակակից խոշոր նախագծերի` աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես Վենետիկի 49-րդ միջազգային բիենալեում (2001 թ.), որի համար պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմով: ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ պարգեւատրվել է ՀՀ վարչապետի մեդալով, 2011 թ.՝ հայ արվեստը արտերկրում լավագույնս ներկայացնելու համար կրկին պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության դիպլոմով: Սակայն, անշուշտ, պարգեւները չէ, որ հուզում էին արվեստագետին: Նա միանգամայն ինքնաբավ, վերին աստիճանի համեստ անհատականություն էր՝ ամբողջովին նույնացած ինքն իր ստեղծագործությանը, իր աշխարհին:

Համլետ Հովսեփյանի ստեղծագործությունն իբրեւ ամբողջական ֆենոմեն իր մեջ ներդաշնակում է բնականն ու մշակութայինը, ինքնաբուխն ու տեխնոլոգիականը: Իր վերացական-էքսպրեսիվ կտավներում անգամ արվեստագետը ներդրել է իր անխախտ հավատն առ տիեզերական կարգուկանոնը, իսկ մետաղական սարքավորումներով եւ առօրեական առարկաներով համադրված նրա ինստալացիաները ոչ այլ ինչ են, քան արվեստագետի՝ մանկան պես միշտ զարմանալ կարողանալու արտահայտություն: Չէ՞ որ ազատ արվեստն այն է, որը թույլ է տալիս տեսնել գեղեցիկն ու հետաքրքրականն ամենուր, անգամ հողին ընկած: Սա Համլետ Հովսեփյանի համոզմունքն է:

Նկարիչն ուներ իր դրաման, որն էլ դարձավ նրա արվեստի հիմքը եւ այն մեծագույն ներդրման իմաստը, որ նա ունեցավ ժամանակակից հայ կերպարվեստում եւ իր հայրենի Աշնակ գյուղում: Դա հենց քաղաքի եւ գյուղի հակասությունն է, ավելի լայն իմաստով՝ առաջընթացի, մշակութայինի, արդիականի եւ բնականի, գյուղականի, սոցիալականի, տնտեսականի եւ կենցաղային սահմանափակության միջեւ առկա հակասությունը: Համլետ Հովսեփյանն այդ հակասությունը վերափոխեց ներդաշնակության եւ իմաստավորեց արվեստի ուժով: Մնալով գյուղաբնակ՝ իր բոլոր անհարմարություններով հանդերձ, Համլետ Հովսեփյանը միեւնույն ժամանակ ոգեշնչման իր միակ աղբյուրը գտավ հենց այդ միջավայրում, հենց Թալինի շրջանի Աշնակ գյուղի քարքարոտ, անհրապույր, արեւից խանձված բնաշխարհում: Նա՝ ուսյալ, առաջադեմ, լայնախոհ մտավորական լինելով հանդերձ, երբեք չդավաճանեց բնության հետ ներդաշնակված իր պարզ, ազնիվ, մանկան հոգու պես մաքուր էությանը:

Համլետ Հովսեփյանը մի մեծ հետք թողեց ոչ միայն հայ եւ համաշխարհային ժամանակակից արվեստում, այլեւ բոլոր մարդկանց հոգիներում, ում հետ նա երբեւէ առնչվել է: Նա՝ սասունցի նախնիների կապուտաչյա զավակը, սասունցիների հիմնած իր հայրենի Աշնակին նոր բովանդակություն ու ճանաչում պարգեւեց:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Աշնակցի՛ Համլետ, այն հողում, որը սիրեցիր, սիրել տվեցիր, որն իմաստավորեցիր ու մշակեցիր Արվեստի մշակի քո բարի ձեռքերով…

ԼԻԼԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

Արվեստաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարկադրյալ տարագրությունից տաս տարի անց

Հաջորդ գրառումը

Ֆրեդերիկ Տոնոլլի. նկարահանելով ֆիլմեր՝ Չուկոտկայից մինչեւ Արցախ

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ֆրեդերիկ Տոնոլլի. նկարահանելով ֆիլմեր՝ Չուկոտկայից մինչեւ Արցախ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական