Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հшյրաքաղաք». ի՞նչ կա-չկա

Գեղամ Մկրտչյան
19/07/2024
- 19 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
36
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքը սկսվում է իր անունից: Որքան ժամանակ էլ որ անցնի, դժվար է համակերպվել, երբ քո Հայոց քաղաքի անվան մեջ թուրքականության ստվեր կամ թեկուզ դրա կասկածը կա: Գյումրի անվան մեջ գ-ի եւ ու-ի միջեւ այս յ-ն (գյու-) հատուկ չէ մեր լեզվին, եւ ժամանակին թուրքական ազդեցությամբ է ավելացել, այդ կերպ թուրքերն են այս բնակավայրի անունը նշել ու նշում: Այսօր առավել եւս, երբ թուրքերի կրտսեր եղբայր պետությունը Հայաստանի քարտեզներ է հրապարակում՝ մեր բնակավայրերին իրենց կպցրած անուններով, ի նպաստ իրենց անթաքույց զավթողական նկրտումների, 1990-ական թվականների սկզբներին իբր հանրաքվեի արդյունքներով անարդարացիորեն հաստատված այս անվանն ընդհանուր հաշտվածությունը թեկուզ ակամա՝ ջուր է լցնում նրանց ջրաղացին… Եվ ուզում ես հավատալ, որ քաղաքիս սկզբնական արժանապատիվ Կումայրի անունը մի օր վերստին կզարդարի նրա ճակատն ու կլուսավորի անցնելիք հետագա ճանապարհը:

Ասում են՝ երկրորդ քաղաք: Ճշմարիտ է, բայց քաղաք հասկացությունը, երկրորդն՝ առավել եւս, պետք է որ ի թիվս այլ բաների ներառի նաեւ քաղաքային կենցաղի այնպիսի մի կարեւոր տարր, ինչպիսին արժանապատիվ հասարակական տրանսպորտն է: Մինչդեռ քսանմեկերո՜րդ դարի մեր այս քաղաքի քաղաքային հասարակական տրանսպորտ ասածն ընդամենը անձուկ մետաղե տուփեր են՝ թեկուզ նոր, բայց միայն  «Գազելներ»: Որոնցից մեր մայրաքաղաքը կարծես թե ձգտում է արդարացիորեն արդեն քիչ-քիչ հրաժարվել: Իսկ այստեղ դրանք ավելացնում են:

Ռուսաստանյան լրահոսում հանդիպած մի տեղեկությամբ՝ հունիսի 24-ին, որը Չուվաշիայում նշվում է որպես իրենց հանրապետության օր, այդ ինքնավար կազմավորման Չեբոքսարի եւ Նովոչերկասկ երկու քաղաքների միջեւ գործարկվել է նոր միջքաղաքային տրոլեյբուսային երթուղի՝ 18 ժամանակակից տրոլեյբուսներով, եւս 3-ն էլ՝ պահեստում: Ստացվում է՝ չուվաշներն էլ մեզնից լավ են: Որովհետեւ երբեմն նաեւ «հայրաքաղաք» կոչվող, Շիրակի ոստան մեր երկրորդ քաղաքում, որտեղ երկրաշարժից առաջ տրոլեյբուսի գործող չորս երթուղիներին ավելացել էր նաեւ  հարեւան Ախուրյան շրջկենտրոնի հետ կապող մեկը, փոխադրականի այս էկոլոգիապես մաքուր տեսակն ընդհանրապես վաղուց վերացվել է: Ապա կարճ ընդմիջումից հետո վերացել են նաեւ ավտոբուսները… Մեկնաբանությունների կարիք, թվում է, չկա: Բայց գոնե տրոլեյբուսային ցանցի հետ կապված ասենք, որ մեխանիզմն ըստ ամենայնի նույնն է եղել, ինչ մայրաքաղաքի տրամվայների դեպքում: Որոշ շահագրգիռ դեմքերի նպատակադիր «օգնությամբ» կամ թողտվությամբ նախ այդ տրանսպորտային ցանցերը շատ պարտքեր են կուտակել, ապա այս «անմեղ» պատճառով լուծարվել…

1988-ի դեկտեմբերից ի վեր, իհարկե, այս երբեմնի հպարտ ու պատվասեր քաղաքի երկու հիմնական խնդիրն են բնակապահովումն ու տնտեսության վերականգնումը: Սրանցից երկրորդի մասին խոսելն իսկ ամոթ է. հզոր արդյունաբերական համալիրի հետեւողական մարումից ու թալանից հետո տասնյակ հազարների հասնող որակյալ բանվորական եւ ինժեներատեխնիկական աշխատողների բանակն այդպես էլ մնաց չոր գետնին, անաշխատանք, քաղաքը նյութական արդյունք ստեղծողից վերածվեց օգնության ձեռքերի նայող, անորոշ ապագայով բնակավայրի: Մարդիկ այս տարիների ընթացքում ամեն մեկն ինչ-որ կերպ հարմարվել, իր ու ընտանիքի գոյությունը փորձում է պահել: Մի մասը՝ թեկուզ նվազ վարձատրությամբ պետական աշխատանքով, մյուսներից ոմանք՝ ինչ-որ գործ իրենց համար ստեղծելով-բզբզալով, մանր ու միջին բիզնեսով, շատերը՝ ձեռքից եկածով ընտանիքի ընդամենը օրվա հացը վաստակելով: Ոմանք էլ՝ հեռուներում վաստակ որոնելով: Մի առանձին, այս բոլորից տարբերվող խումբ էլ կազմում են ժամանակին ճարպկորեն ինչ-ինչ խոշոր բաներ ձեռք գցելով կամ իշխանության տիրանալով ու քաղաքի ունեցվածքից բաժին խլելով միլիոնների տեր դարձածները: 

Իսկ երկրաշարժից անօթեւան ընտանիքներին կորցրածի չափով բնակարաններով ապահովելու խնդիրն այս տասնամյակների ընթացքում մեծամասամբ, բայց ոչ ամբողջովին է լուծված: Անցած տարիների ընթացքում տարբեր անգամներ նրանց ձեռք մեկնած «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2022 թվականին քաղաքի Մուշ 2-2 թաղամասում շահագործման հանձնեց երկու նորակառույց շենք՝ ընդհանուր 36 բնակարանով, 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզով եւ 4 արվեստանոցներով: 50 բնակարանով եւս երկու բնակելի Հանրապետության նախագահի ներկայությամբ, հանդիսավոր հանձնվեց այս հունիսին: Բայց վերջին դեկտեմբերին շրջանառված տվյալներով՝ Գյումրիում տակավին կա 1016 նման անօթեւան ընտանիք: Ամբողջ Շիրակի մարզում այդ թիվը 1227 է: Ավելի մեծ թիվ են կազմում տնակները՝ այդ տնակներում մեծացած ու մեծացող արդեն ոչ մեկ սերնդով…

Քաղաքն, անշուշտ, տարիներ առաջվա խեղճությունը, գոնե արտաքուստ, հաղթահարել է, եթե կարելի է այդպես ասել: Վերջին տարիներին աշխուժացել է զբոսաշրջությունը, հիմնականում ներքինը: Սրան զգալի խթան են եղել հատկապես կենտրոնի մի քանի փողոցների հետաքրքրական լուծումներով, գեղեցիկ նորոգումները, գիշերակացով եկողների համար հյուրանոցային ցանցի ընդլայնումը, աշխուժացել է սննդի տարբեր կետերի աշխատանքը: Սակայն քաղաքում շրջողների համար երեւի կա մի պարզ, բայց խիստ անհրաժեշտ բանի՝ զուգարանների պակաս, որը, կարծում ենք, միանգամայն լուրջ խնդիր է: Մյուս խնդիրը, նաեւ ու մանավանդ  քաղաքի բնակիչների համար, փողոցներում եւ բակերում պարզապես իրենց ոհմակային տիրապետությունը հաստատած թափառող շներից բխող մշտական վտանգն է, որը գոնե էական չափով նվազեցնելու համար համայնքային բյուջեն քիչ է, պետք կլինեն պետական քայլեր ու միջոցներ: 

Փողոցաշինությունը, որի համար եւս այս տարիներին բավական նկատելի աշխատանք է կատարվել, շարունակվում է: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների եւ ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում, օրինակ, շարունակվում են Հաղթանակի պողոտայի, որոշ այլ փողոցների, Սբ.Ամենափրկիչ եկեղեցուն հարակից պուրակի հիմնանորոգման աշխատանքները: Սրանք բոլորը քաղաքի կենտրոնում են, իսկ ահա բնակիչներից շատ բողոքներ կան մասնավորապես «Պոլիգոններ» թաղամասի որոշ փողոցների բարձիթողի վիճակից: Մեր կողմից «անզեն աչքով» նկատենք այժմ նորոգվող փողոցների մի թերություն: Ծառ ու կանաչի, դրանց համար թողնվող տեղի պակասությունը: Որտեղ դրանք նախկինից կան՝ մնում են, որտեղ նախկինից չկան՝ մեծամասամբ չեն նախատեսվել: Եվ նույնիսկ մեծ լայնությամբ թեկուզ գեղեցիկ սալապատ փողոցում հաճախ միակ իշխողը գետնասալի բետոնն ու բազալտն է:

Այստեղ էլ քաղաքի դիմագծի որոշ նոր տարր են սկսել կազմել սլավոնական արտաքինով իրենց երկրներից տեղափոխվածները, նաեւ հնդիկները: Մենք ազգայնամոլ չենք, բայց թեկուզ փոքր չափով ժողովրդագրական փոփոխության հեռանկարը մեր առանձնահատուկ մարտահրավերների պարագայում այնուամենայնիվ որոշ մտահոգություն առաջացնում է:

Հայրաքաղաքն, իհարկե, ապրում է նաեւ մշակութային միջոցառումներով, ինչպես եւ չի մոռանում ազգի մեծերին, նրանց հոբելյանները: Հունիսին քաղաքի տարբեր համերգասրահներում, թանգարաններում եւ դահլիճներում չորրորդ տարին անցկացվեց դասական երաժշտության մեկշաբաթյա փառատոն: Ն. Տիգրանյանի անվան 1-ին արվեստի դպրոցի նոր դահլիճը եւ մեկ պուրակ անվանակոչվեցին ժամանակին քաղաքիս հետ հոգեւոր թելերով կապված սիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու օրհներգի երաժշտության հեղինակ Վլադիլեն Բալյանի անունով: Նա այս տարի կդառնար 100 տարեկան: Հոբելյանական միջոցառումների շարք է կազմակերպվել՝ նվիրված Հովհաննես Շիրազի 110, Լենինականի 100, Շառլ Ազնավուրի 100-ամյակներին: Վերջինիս անունը կրող հրապարակից բացի մեծ շանսոնյեի  անունով է կոչվել մեկ փողոց: 

Գյումրին այս տարի պաշտոնապես նաեւ ԱՊՀ մարզական մայրաքաղաքն է:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ           

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գրքի շնորհшնդես՝ նվիրված պատմական քարտեզներին

Հաջորդ գրառումը

Նшմականիշը՝ բարեկամության խորհրդանիշ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Նшմականիշը՝ բարեկամության խորհրդանիշ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական