Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրկին՝ լինելության հարցի առջեւ

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկու օրից կրկին Ապրիլի 24 է, 107-րդը։ Խորհրդանշական այն օրը, երբ համայն աշխարհի հայերը, յուրաքանչյուրն իր ձեւով, համաձուլվում է ընդհանուր հիշողականության մեջ, ի մի բերում անհատական ու հավաքական հիշատակները, կորուստները, զանգվածային կոտորածների, բռնագաղթի ու հայրենազրկումի դրվագները, տառապանքները։ Դա մեր ազգի միասնականության օրն է, թերեւս միակ օրը, դժբախտաբար՝ միասնություն ցավի մեջ։ Միասնություն՝ հին ու նոր ցավերի մեջ։

Այդ օրը նաեւ օրն է խոկումի եւ գիտակցումի. ո՞ւր ենք գտնվում որպես ազգ, պետություն, հավաքականություն, հազարամյակներով ձգվող ճանապարհի ո՞ր հատվածում, ի՞նչ հեռանկարով, ի՞նչ առաքելությամբ, ի՞նչ միջոցներով, ո՞ւմ հետ եւ ո՞ւմ դեմ։ Հարցեր եւ հարցեր, որոնց պատասխանը յուրաքանչյուրս պետք է գտնի ինքնուրույն, մի քիչ վեր բարձրանալով անձնականությունից, կողմնակի ազդեցությունից, խաբկանքներից, հակընդդեմ քարոզներից։ Ճակատագրական պահ է բոլորիս համար, եւ մեր գիտակցումից է կախված, գիտակցումը գործի ու գործը շարժման վերածելու ցանկությունից է կախված մեր երկրի ու պետության, մեր հավաքական լինելության խնդիրը։

Ասում են՝ ժողովրդին կարելի է մեկ անգամ խաբել, կարելի է երբեմն խաբել, բայց չի կարելի մշտապես կամ անընդհատ խաբել։ Իսկ անընդհատ խաբվող ժողովուրդ չի՛ լինում։ Նմաններին ասում են պարիա (pariah), մերժված, խառնածին, անհայտ ծագում ունեցող, նաեւ անտուն կամ անհայրենիք։ Մեզ սպառնում է հենց այդ վիճակը։ Մեր թշնամիները, նույնիսկ մեր բարեկամներից ոմանք մեզ վերաբերում են արդեն որպես այդպիսին, խղճահարությամբ։ Իսկ ցեղասպան Թուրքիան ու նրա գործիք թաթարական պետությունը՝ արհամարհանքով, ոչ թե հաղթողի, այլ՝ նվաճողի, դեռեւս անպատիժ մնացած ցեղասպանի գոռոզությամբ։

Եվ ոչ միայն նրանք։ Մեզ արհամարհում են անգամ այն մարդիկ, որոնք դուրս են եկել մեր մեջից (չասելու համար ուրիշ բան) եւ ջանում են մեզ կրկին խաբել կոկորդիլոսի արցունքներով, ինքնախարազանման ելույթներով, հանդես են գալիս այսպես կոչված խաղաղության խաղադրույքով, այն էլ՝ գրպանում առանց կոպեկ, այսինքն ուժ, ունենալու, բլեֆ՝ միլիոնատերերի առջեւ, բլեֆ՝ մեր միամիտների առաջ։

Նա ինքը հերիք չէ՝ նրա խնկարկուներն ու ալելուիականներն են նաեւ պերճախոս դարձել։ Դրանցից մեկը, հին, շատ հին մի օլիգարխ, գանգատվում է, որ մեր երկիրը ոչ մի ծով չի ունեցել, մոռանալով կամ չիմանալով մեր մի շարք նավահանգիստների ու առեւտրական նավատորմի մասին, մյուսը, իբր թե պատմաբան, փնովում, որպես ագրեսոր մեղադրում է ոչ ավել եւ ոչ պակաս՝ Մեծն Տիգրանին, որ, իբր, փոխանակ երկրի տնտեսությունը զարգացնելու, շարունակ պատերազմել է եւ վերջում չարաչար պարտվել, իր ասելով՝ մեկ օրում, Արտաշատում ստորագրելով անձնատվական պայմանագիր։ (Երեւի ուզում է հիշեցնել, որ իր շեֆը միակը չէ կապիտուլացիայի պայմանագիր ստորագրող)։

Չգիտեմ՝ այս երկրորդին ով է տվել պատմաբանի դիպլոմ, սակայն գիտեմ, որ նա չգիտի Մեծ եւ Փոքր Հայքերում, նաեւ Արցախ աշխարհում մեր Արքայից Արքան 10-ից ավելի քաղաք է կառուցել, 30-ից ավել բերդ եւ ամրոց։ Նա չգիտի եւ չի ուզի իմանալ, թե ինչո՞ւ էր Տիգրան Մեծը տասնյակ հազարավոր հրեաներ վերաբնակեցրել, օրինակ, Մեղրիում եւ Հայաստանի այլ վայրերում։ Նրանց սովահարությա՞ն ենթարկելու համար։ Նա չգիտի եւ չի էլ ուզի իմանալ, որ Տիգրան Մեծը մի ամբողջ ռազմաքաղաքական կոալիցիա էր կազմել՝ դեմ դնելու համար աշխարհի հզորագույն կայսրություններից մեկի՝ Հռոմի նվաճողական քաղաքականությանը։ Ի՞նչ է, ինքնապաշտպանության չդիմե՞ր, այսպես կոչված «խաղաղության դարաշրջա՞ն» հայտարարեր գիշատիչների համար։

Արդարեւ, ոմանք կաշվից դուրս են գալիս մեր պատմության մեծագույն դեմքերին խաչը հանելու, հավանաբար շուտով նաեւ Հայկ Նահապետին, Արտաշես Աշխարհակալին, Տրդատ Բ-ին, Վարդան Մամիկոնյանին, բոլոր Ռուբինյաններին, Դավիթ Բեկին, Անդրանիկ զորավարին ու մյուսներին, որպեսզի ցույց տան, թե մարտնչելը, դիմադրելը ճիշտ չէ։ Մերժում են ընդունել, որ ցանկալի Խաղաղությունը նվաճվում եւ պաշտպանվում է ուժով, ինչպես՝ Արդարությունը, որին չենք կարողանում հասնել ահա արդեն 107 տարի։ Թշնամին ավելի ուժեղ է։

Ինչ վերաբերում է մյուս կողմին, այսպես կոչված ընդդիմադիրներին, նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից սկսած մինչեւ ներկա պահը նրանց հայացքը ուղղված է Մոսկվային։ Այո, մեր դաշնակից, մեր վերջին ապավեն Ռուսաստանին, որի շահերը անպայման չէ, որ համապատասխանեն մեր շահերին։ Նրա քաշային կարգը ուրիշ է, մենք չենք կարող դեմ գնալ նրա շահերին, բայց կարող ենք, առնվազն, թույլ չտալ, որ նա միջամտի մեր ներքին խնդիրներին։

Դիրքորոշվելու համար դժվարի՞ն կացություն, այո՛, բայց ելքը միշտ կարելի է գտնել քաղաքական իմաստությամբ, դաշնակցային ազնիվ հարաբերությամբ, արթնամտությամբ։

Դժվա՞ր ընտրության առաջ ենք կանգնած, անշո՛ւշտ։ Արդեն ե՞րբ դժվար չի եղել։ Ապրիլի 24-ը խորհելու, խորաչափելու, կողմնորոշվելու օրն է։ Կրկին մեր լինելության հարցն է դրված սեղանին, ինչպես 107 տարի առաջ։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Դժգույն» Շուշին՝ 2023-ին թուրքական պետությունների մշակութային մայրաքաղաք

Հաջորդ գրառումը

Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր, և մենք սկսելու ենք բանակի մարտական ոգին վերականգնելուց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմի գնալու հրաման տվողները ի սկզբանե համարել են, որ Արցախը հայրենիք չէ, ըստ այդմ` այն ենթակա է հանձնման

27/09/2025
Հաջորդ գրառումը

Այս իշխանության մեծագույն մեղքերից մեկը բանակը բարոյալքելն էր, և մենք սկսելու ենք բանակի մարտական ոգին վերականգնելուց

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական