Ուրբաթ, Նոյեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

Հակոբ Ավետիքյան
26/09/2025
- 26 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
80
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մերձավանի կրակոցները ազդարարեցին, որ մեր երկիրը անվտանգային լրջագույն խնդիրներ ունի նաեւ ներքին ճակատի վրա: Փարաքարի ընտրյալ քաղաքապետ Վոլոդյա Գրիգորյանի ու կրակոցների պահին նրա մոտ կանգնածներից Կարեն Աբրահամյանի սպանությունն ու Արծրուն Գալստյանի վիրավորումը ոճրային այդ գործողության մաֆիական ձեւաբնույթն ու սառնասիրտ կատարումը փաստեցին եւ ապացուցեցին, որ մեր երկրում առկա է բարոյահոգեբանական խորը ճգնաժամ, որն սպառնում է խախտել համակեցության, քաղաքացիական համերաշխության, փոխադարձ հանդուրժողականության բոլոր նորմերը, ինչը, չենք կարող չշեշտել, հղի է պետական ու հանրային ամբողջ համակարգի խարխլմամբ:

Անշուշտ, դեռեւս պետք է սպասել համապատասխան մարմինների ձեռնարկած քննության արդյունքներին՝ պարզելու համար, թե կատարվածը մեկուսի, անձնամիջյան արա՞րք էր, վենդետա՞, թե քաղաքական հաշվեհարդար: Այդուամենայնիվ, ի հառաջագունե պետք է պատրաստ լինել, որ հանրությունը չի՛ հավատալու այդ եզրակացությանը՝ ի՛նչ էլ որ լինի այն: Անվստահության մեծ վիհ կա հանրության եւ իշխանական կառույցների միջեւ, բոլորի՛ միջեւ, բոլոր մակարդակներով, ինչը գրեթե անհնար է դարձնում պետության կայունությունը, հետագա զարգացումը:

Եվ այս պայմաններում իզուր են ՔՊ-ականները, ինչպես սովորությունն է իրենց, կատարվածը «բացատրել» սովորութենականությամբ, այսինքն՝ «Նախկինների ժամանակ ամեն օր էր նման սպանություն կատարվում», այսինքն՝ մեղքը կրկին գցել նախորդների ու նախադեպերի վրա: Առանց անդրադառնալու, որ շարքային քաղաքացին կարող է, օրինակ, հարց տալ. «Իսկ դուք ինչո՞ւ եք եկել. նախորդներին կրկնելո՞ւ համար»:

Հասարակագիտության մեջ ընդունված է ծանր ճգնաժամերը բացատրել հանրային բարոյահոգեբանական վատթար վիճակով, որը երբ հասնում է կուլմինացիոն իր գծին՝ անպայման տեղի է ունենում պայթյուն: Եվ հասարակագետները այդ պայթյունը, ավելի ճիշտ՝ դրա կայծը տեսնում են ընդամենը անգամ մեկ կրակոցի մեջ, ինչպիսին էր սերբ ուսանող Պրինցիպի արձակած մեկ գնդակը,  որը սկիզբ դարձավ Համաշխարհային առաջին պատերազմի:

Հետեւաբար, ՔՊ անդամներին ու նրանց առաջնորդին պետք է խորհուրդ տալ, որ փոխանակ հիշաչարությամբ զբաղվելու, քաղաքական հետապնդումներ կազմակերպելու, եկեղեցականներին հալածելու, Մայր աթոռը գրավել նկրտելու,  կեղծ մեղադրանքներով դատական գործեր հարուցելու, ընդդիմադիր կամ ընդդիմախոս գործիչներին անիրավ բանտարգելության մատնելու, մարդկանց ինչքը բռնագրավելու, Արարատին «քար նետելու», մատղաշ սերնդին ազգային դաստիարակությունից զրկելու, ամեն օր ու ժամ ատելություն հրահրելու, չաքուջով եւ ասֆալտով սպառնալու, Արցախի հանձնումը պետականության հզորացում որակելու, պարտությունը՝ հաղթանակ եւ տարածքային զիջումները՝ որպես թշնամու իրավունք ներկայացնելու, եւ, վերջապես, ստախոսությունը ամենօրյա զբաղմունքի վերածելու ու, դրանցով իսկ, կոտրելու ժողովրդի դիմադրողականությունն ու կամքը, փորձեն վերահաստատել արդարությունն ու արդարադատությունը, աշխատեն ներքին համերաշխություն, սեր ու հարգանք, հայրենասիրություն, ազգասիրություն եւ, վերջապես, հայրենատիրություն քարոզելու եւ այդ ուղղությամբ տքնելու:

Կրակոց ու զոհեր. կրկնությունը կկործանի մեզ, բոլորիս:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

Հաջորդ գրառումը

Եթե ուզենային, մեկ օրում կգտնեին Վալոդյային սպանող դիմակավորված հանցագործին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը Վեհափառի հարցը պատրաստվում է «լուծել» ճնշման միջոցով. Սուրեն Սուրենյանց

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
Հաջորդ գրառումը

Եթե ուզենային, մեկ օրում կգտնեին Վալոդյային սպանող դիմակավորված հանցագործին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական