Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոստան Զարյանի Իսպանիան: Հայ Մալրոյի սիրահարված հայացքը*

ԱԶԳ
06/03/2026
- 06 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
100
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կոստան Զարյանը՝ հայ Մալրոն, անցնելով քսաներորդ դարի մրրկալից արյան եւ երկաթի միջից՝վեհության հասցրեց հայ ոգին: Thadde՛e հրատարակչությունը ֆրանսերեն թարգմանությամբ լույս է ընծայում կարեւորագույն այս գիրքը՝ նվիրված Իսպանիային, ուր նա խորապես ապրեց ու շրջեց 1934-1935 թվականներին: Այստեղից ծնվում է գերազանցապես վերացական մի երկխոսություն՝ Իսպանիայի ներքին վեհանց ու սերտորեն ապրած այդ էության հետ, որը արտացոլվում է հայ ոգում:

Կոստան Զարյանը (1885-1969) հայ արդի գրականության խոշորագույն ներկայացուցիչներից է, համամարդկային մտքերից մեկը: Վերադաս  բանաստեղծ, վիպասան, էսսեագիր եւ մտածող, ծնված Կովկասում, ռուսական կայսերական բանակի գեներալի որդի, կրթություն է ստացել նախ Ֆրանսիայում, ապա՝ Բելգիայում:

Նա ապրել է անցնելով Հայաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ Միացյալ Նահանգների միջով՝ խորապես մարմնավորելով Սփյուռքը, թեպետ նա երբեք չի ցանկացել նույնանալ նրա հետ: Փիլիսոփայությամբ, առասպելներով, քրիստոնեությամբ եւ եվրոպական գեղագիտությամբ սնված Զարյանն իր ողջ կյանքը նվիրեց հայկական ոգին համընդհանուրի հետ հաշտեցնելու: Նա ազգը ընկալում էր ոչ թե որպես քաղաքական իրողություն, այլ՝ որպես հոգեւոր ու մշակութային փորձառություն: Նրա ստեղծագործությունները, բնորոշվում են խիտ բանաստեղծական արձակով եւ մտահայեցողական բնույթով (Spania, Le Voyageur et la route, Le Bateau sur la montagne): Նա, հարցադրում է հուշը, աքսորը, գոյությունը եւ ստեղծագործությունը, դառնալով կամուրջ-գրող  Հայաստանի եւ աշխարհի միջեւ:

Ճանապարհորդություն Իսպանիայում

1934-1935 թվականներին Կոստան Զարյանը Իսպանիայում էր՝ որպես թղթակից L Epoca-ին եւ Միլանի L Ambrosiano-ին: Նա հանդիպում է Miguel de Unamuno, Ramon Gomez de la Serne եւ փիլիսոփա ու էսսեիստ Josռ Ortega y Gasset-ի հետ: Դասախոսություններ է կարդում հայ արվեստի եւ մշակույթի մասին Մադրիդի Աթենեում:

«Spania»-ն Կոստան Զարյանը չի ներկայացնում որպես ճանապարհորդական նկարագրություն, ոչ էլ որպես 1930ականների Իսպանիայի գեղատեսիլ մի ուղեւորություն: Նա ստեղծում է փոխակերպության մի այնպիսի գործ, ուր Իսպանիան դառնում է առասպելական մի տարածք, հոգեւոր եւ խիստ գեղագիտական ինքնաճանաչումի մի ներաշխարհ, որ հաջորդական արձագանքներով՝ ձգտում է դեպի հայ ոգին: Այս գիրքը, գրված քաղաքացիական պատերազմի նախօրեին՝ բանաստեղծական արձակի հազվագյուտ խտությամբ, լիովին միահյուսվում է զարյանական ոգուն: Նա հայության ճակատագիրը լիակատար ընդգրկելով հանդերձ ՝այն շրջում է դեպի միջազգայինը:

Զարյանը երբեք որեւէ երկիր չի դիտում որպես զբոսաշրջիկ, այլ՝ բնազանցական, գեղագետի հայացքով: Նրա անցած Իսպանիան այնքան աշխարհագրական տարածք չէ, որքան խորհրդանշական ներաշխարհ: Սա տաճարների եւ հանդիսարանների, քարի եւ արյան, ստվերի եւ լույսի Իսպանիան է, որտեղ իրար են միախառնվում խորհրդապաշտ քրիստոնեությունը, հնագույն հեթանոսությունը եւ ողբերգական ցասումը: Նրա աչքում այս երկիրը մարմնավորում է մի քաղաքակրթություն, որը ընդունել է պատմության բռնությունը՝ առանց հրաժարվելու հոգեւոր մեծությունից: Այս հիմնական լարումը պատկանում է նաեւ Հայաստանին է: Այն, ինչ հրապուրում է Զարյանին,  Իսպանիայի այն կարողությունն է, որով նա կարողացել է տառապանքը վերածել ձեւի, մահը՝ արվեստի, հավատը՝ ճարտարապետության եւ զոհաբերությունը՝ արարողության: Կրոնական շքերթները, ցլամարտը, արեւից ու ժամանակի շունչից  քանդակված դեմքերը, ամեն ինչ  խոսում է մի ժողովրդի մասին, որը ողբերգությունը չի ապրում որպես ստորադաս մի ճակատագիր, այլ որպես գոյաբանական ճշմարտություն: Նա այնտեղ վերագտնում է խորունկ ազգային  հայի  ճակատագիրը՝ հնագույն, վիրավոր, բայց կանգուն մի ժողովուրդ, որի հուշը  գրված է քարերի վրա, նաեւ իր արյունով:

Իսպանիայից դեպի Հայաստան

Հայկական եւ իսպանական ոգիների համեմատությունը պատահական չէ: Այն ծագում է ինքնաբերաբար՝ զգայուն մի միաբանությունից: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Իսպանիան Զարյանի համար սահմանների վրա գտնվող երկիրներ են՝ Արեւելքի եւ Արեւմուտքի, խորհրդապաշտության եւ բանականության, վերամբարձության եւ խանդավառության  միջեւ: Երկուսը կրում են նվաճումների, պարտությունների եւ չիրագործված վերածնունդների ընդհանուր մի պատմություն: Երկուսն էլ ստեղծել են արվեստի այնպիսի ձեւեր, որտեղ ցավը վեհացումի է հասնում: Հայ եկեղեցին արձագանքում է իսպանական տաճարին, միջնադարյան մանրանկարչությունը երկխոսում է Էլ Գրեկոյի հետ, իսկ հայկական ծիսական երգը իր արձագանքն է գտնում անդալուզյան տենչերի մեջ:

Զարյան բանաստեղծի ստեղծագործությունները գիտելիքով լի են: Նրա մոտ զգալի է իր ներքին զգացողությունը Աստվածաշնչի, եկեղեցու Մեծերի, քրիստոնեական խորհրդապաշտության ու եվրոպական մեծ ավանդույթների խորունկ իմացությանը: Իսպանիան նրան հնարավորություն է տալիս համադրել այն, ինչ նա միշտ որոնել է՝ արվեստի, հավատքի եւ ազգի մոտ: Նրա համար արվեստը երբեք զարդարանք չէ, այլ՝ ճանաչման ուղի: Յուրաքանչյուր հուշարձան, յուրաքանչյուր դեմք, յուրաքանչյուր բնանկար դիտակետ է դառնում  մեկնաբանության: Աշխարհը սուրբ մի բնագիր է:

Այս հոգեւոր խորությունը Spaniaն առանձնացնում է բազմաթիվ ժամանակակից ճանապարհորդական պատմություններից: Այնտեղ, որտեղ ուրիշները պարզապես նկարագրում են, Զարյանը խորհում է: Այնտեղ, որտեղ ուրիշները բացատրում են, նա լսում է: Նա չի փորձում հասկանալ Իսպանիան, նա փորձում է ներդաշնակվել նրան, որսալ նրա ներքին կշռույթը: Նրա գրությունը հաճախ հմայիչ է, ու միշտ հետեւում է այդ որոնմանը: Նա առաջանում է պատկերներով, փայլատակումներով, հավերժության բեկորներով: Արձակը այստեղ դառնում է աղոթք, երբեմն իսկ՝ արարողություն:

Բայց Spaniaն ժամանակից դուրս ստեղծագործություն չէ: Նա նաեւ խոր պատմական գիտակցությամբ է տոգորված: Զարյանը այս բուռն Իսպանիայի մեջ կանխազգում է գալիք բախումները, թաքուն քաղաքական բռնությունները, մոտալուտ քաղաքացիական պատերազմը: Ինչպես Մալրոյի մոտ՝ մի քանի տարի անց L’Espoir ում, Իսպանիան նա ներկայացնում է որպես XX դարի ողբերգական աշխատանոց: Սակայն այնտեղ, որտեղ Մալրոն առաջնահերթություն է տալիս գործողությանը, հեղափոխական եղբայրությանը եւ ներգրավվածությանը, Զարյանը ընտրում է մտահայեցումը, անցյալի հուշը, քաղաքակրթությունների խորությունը: Նրան այնքան չեն հետաքրքրում գաղափարախոսությունները, որքան՝ ոգին:

Հնարավոր է, որ ճիշտ սա է Զարյանի ամենաուժեղ առանձնահատկությունը. նա ազգը չի ընկալում որպես քաղաքական նախագիծ, այլ՝ որպես հոգեւոր եւ գեղագիտական փորձառություն: Նրա համար ազգը գոյություն ունի իր կարողությամբ՝ ստեղծելու իմաստով, գեղեցկությամբ եւ սրբությամբ: Այդ առումով Իսպանիան օրինակ է հանդիսանում, հակառակ իր բաժանումներին, որ կարողացել է պահպանել մշակութային եւ խորհրդանշական այնպիսի  մի զորություն, որ միայն հարգանք է ներշնչում: Դիտելով նրան՝ Զարյանը անուղղակիորեն խորհում է Հայաստանի ապագայի մասին: Ինչպե՞ս կարող է տառապած մի ժողովուրդ մնալ ստեղծող: Ինչպե՞ս վերածել վերքը ստեղծագործության:

Spaniaն նաեւ արձագանքների ու հայելիների գիրք է: Իսպանիայի մասին խոսելով՝ Զարյանը խոսում է նաեւ Հայաստանի, բայց նաեւ Եվրոպայի, Միջերկրականի ու նրա մարդկային վիճակի մասին՝ իր ողբերգակության մասին: Նա մեզ հիշեցնում է, որ քաղաքակրթությունները չեն գոյատեւում միայն քաղաքական ուժի շնորհիվ, այլ՝ աշխարհի ներքին տեսլականին հավատարիմ մնալով: Ահա թե ինչու, ապամարդկայացման եւ իմաստի կորստի այս ժամանակում, այս դասը շարունակում է հնչել անխաթար ուժով:

Այսօր Spania կարդալը նշանակում է նորից բացահայտել հայ համաշխարհային մեծ գրողի, որը երկար ժամանակ անտեսված էր, որ կարողացել է հայկական բազմափորձությունը ներառել համաշխարհային հորիզոնում առանց այն երբեւէ նոսրացնելու: Սա նաեւ նշանակում է, որ մեզ առաջնորդում է հազվագյուտ, պահանջկոտ, խորապես ներհուն մի ձայն, որի համար գրելը ոչ թե հնարք է, այլ՝ հավատքի արարք՝ մարդու հոգու եւ արժանապատվության հանդեպ:

*Հրատարակվել է ֆրանսիական Conflits Revue de Gռopolitique ամսագրւմ, 15.01.2026:
Հոդվածի բնօրինակ տիտղոսը` L Espagne de Kostan Zarian. Regard amoureux du Malraux arme՛nien par Tigran Ye՛gavian:

ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ

Փարիզ

Ֆրանսերենից թարգմանեց` ԱՆԱԻՍ ԶԱՐՅԱՆԸ

Կոստան Զարյանի գծանկարը՝ Արտո Չաքմաքչյանի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գոդըֆրուա Բեռնիե. «Կոմիտասը հեղափոխեց իմ մոտեցումը դաշնամուրին»

Հաջորդ գրառումը

«Հովեր»-ի համերգին հնչեցին հայ բանաստեղծների ստեղծագործությունների եղանակավորումները

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թրամփի TRIPP-ը ոչ միայն երազանք եւ հույս, այլեւ՝ վախ եւ թանկ գին

27/03/2026
Հաջորդ գրառումը

«Հովեր»-ի համերգին հնչեցին հայ բանաստեղծների ստեղծագործությունների եղանակավորումները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական