Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոնստանտին Զատուլին. «Լեռնային Ղարաբաղի հայերի հետ կատարվածը ոչ մի տեսակետից արդարացված չէ»

03/11/2023
- 03 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը այսպես հայտարարել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում, անցած շաբաթ: Նրա խոսքը  ներկայացնում է «Եվրասիա դեյլի» լրատվական գործակալությունը:

Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանում արդեն բոլորին բացատրում է, թե Ղարաբաղը ռուսները հանձնեցին, ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, մենք դրա հետ կապ չունենք»: Մեկնաբանելով սա եւ անդրադառնալով իր պետության դիրքորոշմանը, Կ. Զատուլինն ասել է. «Մեր (Ռուսաստանի) գիծը, որին չգիտես ինչու սկսել ենք հավատարիմ մնալ ինչ-որ փուլում, այն է, թե «այ, քանի որ Փաշինյանն ասաց՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, նա է գլխավոր հայը»: Փաշինյանը հայ ժողովրդի Հռոմի պա՞պն է: Ի՞նչ է, նա իրավունք ունի խոսել ողջ հայ ժողովրդի անունի՞ց, հատկապես Ղարաբաղի անունի՞ց, որը Հայաստանը երբեք չի ճանաչել որպես պաշտոնական կառույց: Անգամ խորհրդային տարիներին պարզ էր, որ հայերը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում տանելի գոյության համար պետք է երաշխիք ունենային: Երաշխիքը կարգավիճակն է: Այն կոչվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ: Հիմա կարգավիճակի մասին խոսք չկա, նա (Փաշինյանը – Գ. Մ.) բոլորովին մի կողմ է թողել այս խնդիրը: Եվ մենք նրան հետեւելով համաձայնել ենք՝ այո, մենք նույնպես այս թեմայի մասին այսօր արդեն չենք խոսում»:

Ռուսաստանցի պատգամավորի խոսքով՝ «նման մոտեցման հետեւանքով մենք թույլ տվեցինք մեր աչքի առաջ, մեր խաղաղապահ զորախմբի ներկայությամբ փաստորեն արտաքսել հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղի պատմական հողերից»:

«Ահա թե ինչ տեղի ունեցավ,- ասել է նա:- Մենք այնտեղ խաղաղապահներ  ուղարկեցինք, բայց նրանց ակտիվացնել հրաժարվեցինք: Մենք երկար ամիսներ հանդուժեցինք այն, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի արգելափակում էր սարքել: Ադրբեջանը զգաց, որ կարող է անել այն, ինչ ուզում է եւ արեց այն, ինչ ինքն ուզում է: Ուրիշ էլ ի՞նչ եք ուզում Կովկասում»:

Ռադիոկայանի զրուցակիցը համոզմունք է հայտնել, թե «Փաշինյանն այսպիսով փաստացի հրաժարվում է Ռուսաստանի հետ հարաբերություններից եւ հայ ժողովրդին տանում է փակուղի»: Նկատի ունի նաեւ ՀՀ վարչապետի արեւմտամետ ձգտումները:

Սակայն պրն Զատուլինը միայն Փաշինյանին կամ հայկական կողմին չի միակողմանի մեղադրում: «Մենք ինքներս մեզ վախեցրինք եւ խուսափեցինք իրավիճակի ճշմարտությունից,- նրա խոսքն է մեջ բերում լրատվամիջոցը:- Հեռանալով իրերն իրենց անուններով կոչելուց՝ մենք անհեթեթության ենք հասնում: Երբ, կներեք ինձ, Ռուսաստանում պաշտոնական անձն  ասում է «գիտե՞ք, հայերը հեռանում են Լեռնային Ղարաբաղից, մենք դա ընդհանուր առմամբ չենք ողջունում, բայց մեղավորներ փնտրել պետք չէ, մեղավորներ չկան», այդ ինչպե՞ս մեղավորներ չկան: 20-րդ դարի սկզբին մեղավորներ կային, դա կոչվում է հայ ժողովրդի ցեղասպանություն, բայց 21-րդ դարի սկզբին մեղավորներ չկան: Եվ ո՞վ է սա ասում. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը»…

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երուսաղեմի պատրիարքությունը չեղյալ է հայտարարել «Կովերու պարտեզ»ի համաձայնագիրը

Հաջորդ գրառումը

Հայաստանի փլուզման արարը՝ գորբաչովյան սցենարով

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի փլուզման արարը՝ գորբաչովյան սցենարով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական