Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելը աշխարհի ամոթն էր ու Ալիեւի «կանաչ լվացման» փորձը

Գեղամ Մկրտչյան
29/11/2024
- 29 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
19
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ադրբեջանին հաջողվում է ոչ միայն կատարել այդ հանցագործությունները եւ  պատիժ չկրել, այլեւ նրան հարթակ են տրամադրում այդ ահավոր հանցագործությունները, էթնիկ զտումները լեգիտիմացնելու եւ «կանաչ լվացման» համար»: Հիշեցնենք, այս դատապարտող խոսքերի հեղինակը շվեդ հայտնի երիտասարդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգն է, որը ծայրահեղ երկերեսանիություն էր  որակել ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովը Բաքվում անցկացնելը: «Կանաչ լվացման», ասել է թե՝ այդ երկրի կողմից իր մեղքերը կլիմայական համաժողովի անցկացմամբ քողարկելու, մոռանալ տալու ձգտման, ինչի մասին դեռ հոկտեմբեր ամսին գրել էր անգամ բրիտանական «Ֆայնենշլ թայմս» պարբերականը:

Նոյեմբերի 11-ից 24-ը Կլիմայի փոփոխության 29-րդ համաշխարհային գագաթնաժողովը («COP29») անցկացվեց մի երկրում, որն ունի հանածո վառելիքից ամենաշատ կախված տնտեսություններից մեկը. նավթն ու գազը կազմում են նրա արտահանության 90 տոկոսը եւ ապահովում են պետբյուջեի 60 տոկոսը: Բնապահպանների մի խմբի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թունավոր նյութերի արտանետումներն Ադրբեջանում տարեցտարի աճում են եւ 2023 թվականին հասել են վերջին տասնամյակի առավելագույն ցուցանիշին: Երկիրը մեղադրվում է ե՛ւ գործող բռնատիրական կարգի, ազատ խոսքի ու մարդկանց իրավունքների զանգվածային խախտումների, ակտիվիստների հետապնդումների (մոտ 300 քաղբանտարկյալ), ե՛ւ Արցախի բնիկ հայության դեմ գործած հանցանքների ու էթնիկ զտման, գերիների, պատանդների անօրինական պահման, Հայաստանի տարածքի մի մասի զավթման եւ այլ գործած մեղքերում: Ու անգամ Եվրոխորհրդարանը սույն թվականի հոկտեմբերի 23-ին ընդունած հատուկ բանաձեւով անդամ երկրներից պահանջել էր պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ, շատ կազմակերպություններ, նշանավոր անհատներ պահանջել էին չեղյալ հայտարարել այնտեղ ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի անցկացումը:

Նման ընտրությունը քննադատել էին նաեւ որոշ երկրներ, ինչպես օրինակ՝ Կանադան, Նորվեգիան: Արգենտինայի նախագահը ցուցում էր տվել Բաքվից հետ կանչել ազգային պատվիրակությանը՝ թույլ տալով մնալ միայն տարածքային կառավարությունների պատվիրակներին: ԱՄՆ 10 սենատորներ եւ 48 կոնգրեսականներ Բլինքենին կոչ էին արել ստիպել Ադրբեջանին՝ «իրական միջոցներ» ձեռնարկել քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար եւ դատապարտել Հայաստանի հասցեին սադրիչ հայտարարությունները, որոնք խաղաղ բանակցությունները ձախողելու վտանգ են պարունակում: ժամանակին բողոքի ցույցերով հանդես եկած հայաստանյան հասարակական կազմակերպություններն էլ մասնավորապես նշել էին, թե համաժողովը Բաքվում անցկացնելու 2023 թ. դեկտեմբերի 11-ին՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնագաղթից 2,5 ամիս հետո կայացված որոշումը Ադրբեջանի նախագահը գնահատել է իբրեւ իր գործողություններին հավանություն: Սակայն այս բոլոր առարկությունները եղան «ձայն բարբառոյ յանապատի»…

Աշխարհն առաջնորդվել եւ շարունակում է առաջնորդվել իր շահերով, տվյալ դեպքում՝ նավթագազային շահերով: Ալիեւն էլ դրանում համոզվել է ու լավ գիտե այդ հանգամանքից առավելագույնս օգտվելու կարգը: Այս կապակցությամբ հպարտությամբ նշած լինելով, թե Բաքուն երկու շաբաթով կդառնա աշխարհի կենտրոնը եւ կընդունի 70-80 հազար արտասահմանցի հյուրերի, նա համաժողովի բացման ժամանակ անգամ առիթն օգտագործեց՝ Հայաստանին մեղադրելու, Արցախի դեմ գործած հանցանքները որպես միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի բանաձեւերի իրացում ներկայացնելով:  

Այս ամենով հանդերձ որպես աշխարհի հեղինակավոր մի համաժողովի վայր Բաքուն ընտրելը, դրան 100-ից ավելի երկրների ներկայացուցիչների ու ղեկավարների մասնակցությունը (առաջատար տերությունների առաջին դեմքերի բացակայությամբ հանդերձ), մասնակիցների կողմից «Ադրբեջանի ներքին գործերին չմիջամտելու» նախապես դրված պահանջին հիմնականում հետեւելը, իրոք, աշխարհի երկերեսանիության, գործող բազմակի ստանդարտների արտահայտությունը, աշխարհի ամոթն էր: Եվ Ալիեւի լոպպազ գոնե մասնակի «կանաչ լվացումը», ասես այդ երկրի կողմից ոչինչ դատապարտելի չի եղել ու այլեւս չկա… Եվ ինչպես այդ մասին խանդաղատագին աճապարանքով նշել էր ՌԴ ԱԳՆ մեզ ծանոթ խոսնակ Մարիա Զախարովան, այս համաժողովը կբարձրացնի Ադրբեջանի միջազգային հեղինակությունը: Կարծում ենք՝ դժվար է դրան մասամբ չհամաձայնելը: Եվ դա՝ չնայած հետխորհրդային տարածքում առաջին նման համաժողովի ընթացքում եղած ինչ-ինչ թերություններին, անգամ ձախողումներին, առաջադրված որոշ խնդիրների անկատար մնալուն կամ, ասենք, ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հետ կապված ամոթալի սկանդալին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ   

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրակարգում Սեւանա լճի հարցերն են

Հաջորդ գրառումը

Ուրարտական սաղավարտ ու վահաններ Վանա լճի կործանված ամրոցում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
Նորություններ

Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն. Ռուբեն Հակոբյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հաջորդ գրառումը

Ուրարտական սաղավարտ ու վահաններ Վանա լճի կործանված ամրոցում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական