Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կինն ու կյանքը, մազափնջի արգելանքը

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բողոքի ցույցե՞ր,  թե՞ խռովություններ Իրանում

22-ամյա քրդուհի Մահսա Ամինիի մահով պայմանավորված «Կին, Կյանք, Ազատություն» նշանաբանով 2022 թվականի սեպտեմբերի 16-ից  Իրանի տարբեր նահանգներում անցկացվող բողոքի ակցիաները, կամ ԻԻՀ իշխանությունների  բնորոշմամբ՝ դրսից հրահրվող  խռովությունները, 2009  թվականի Իրանի խնդրահարույց  նախագահական  ընտրությունների հետեւանքը համարվող  իրադարձություններից տարբերվում  են իրենց ընդգրկվածությամբ ու միջազգային հնչեղությամբ: Ըստ միջազգային լրատվամիջոցների,  ի համերաշխություն Իրանում  անցկացվող բողոքի ակցիաների, աշխարհի ավելի քան 150 քաղաքներում  տեղի ունեցած հանրահավաքների ու այլ կարգի քաղաքական միջոցառումների  ժամանակ   կանայք ցուցադրաբար  կտրում էին սեփական  մազափնջերն  ու դրանով արտահայտում իրենց միաբանությունը Իրանում ապրող կանանց նկատմամբ: 

 Որոշ եվրոպական երկրների մայրաքաղաքներում  հավատարմագրված Իրանի դեսպաններ հրավիրվեցին  դեսպանընկալ պետությունների  արտաքին գործերի նախարարություններ՝ Իրանում մարդու իրավունքների խախտման դեպքերի կապակցությամբ պարզաբանումներ տալու համար: Մի քանի երկրներից  իրենց քաղաքացիներին ուղղված  կոչեր հնչեցին՝ չճամփորդել Իրան, կամ Իրանում գտնվելու պարագայում, անհապաղ լքել երկիրը:

Մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքական ու հանրային դեմքեր ԻԻՀ  իշխանություններին ուղղված կոչերով  պահանջեցին վերջ դնել ցուցարարների  նկատմամբ գործադրվող ճնշումներին…

Իրանում սովորական առօրյայի վերածված  այս օրերի բողոքի ցույցերը «Կանաչների շարժում» անվանումն ստացած  2009 թվականի   քաղաքական  անցքերից   տարբերվում  են  նաեւ շարժման լիդերների բացակայությամբ:  Եթե «Կանաչների շարժման» դեպքում, ի դեմս  2009 թ. նախագահական ընտրություններում պարտություն կրած Քառուբիի ու Միր-Հոսեյն Մուսավիի, իշխանությունները գործ  ունեին խոցելի, հետեւաբար նաեւ մեկուսացման  ենթակա լիդերների հետ, ապա 2022 թվականի բողոքի զանգվածային ցույցերի կազմակերպումը  թույլ չտալու  համար իշխանությունների տեսադաշտում  չկան կոնկրետ անձինք:

Կանանց ազատության համար սկիզբ առած այս շարժումը նախորդ ներքաղաքական խմորումներից տարբերվում է նաեւ  ժողովրդի ու իշխանությունների միջեւ գոյացած անվստահության  վիհով, որն  ահագնանում  ու խորանում է: Որքան էլ որ Իրանի իշխանությունները ներկայիս իրադարձութունների մեղքը բարդելու լինեն  օտար ուժերի վրա, միեւնույն է, նրանք չեն կարող   չընդունել այն իրողությունը, որ  ժողովրդի դժգոհությամբ պայմանավորված ներկայիս խառնակ իրավիճակը  օժտված է երկրի առօրյան քաոսի վերածելու բոլոր նախադրյալներով: Հարկ է նշել, որ ժողովրդի դժգոհության նախանշաններն իրենց զգացնել էին տալիս դեռեւս նախորդ ժամանակահատվածներում, որոնց մասին պատկան գերատեսչությունների կողմից նույնիսկ ներկայացվել են նախազգուշացնող  համապատասխան զեկույցներ:

Առայժմ  բավարար չեն կարող համարվել իսլամական հանդերձանքին վերաբերող  նորմերը   կարգավորելու  նպատակով  «Բարի արարքների քաջալերում եւ չարիքի մերժում» կոչվող Իրանի իսլամական հեղափոխությունից հետո ձեւավորված կառույցի միջոցառումները: Օրինակ, այդ կառույցի ղեկավար Գոլփայեգանիի օրերս արտահայտած կարծիքով, եթե իսլամական հանդերձանքին  չհամապատասխանող  կանանց տեղափոխելու համար տաքսու վարորդներին բարձր տուգանքներ նշանակվեն, ապա 50 տոկոսով կնվազի  հիջաբը մերժող կանանց թիվը:  Հիջաբը մերժող կանանց դեմ պայքարելու մեթոդներից մեկն էլ, ըստ նշված կառույցի, հիջաբի համար օգտագործվող որակյալ  սեւ կտորի գների սուբսիդավորումն է:

Հստակ է, որ տաքսիստներին տուգանելով, կամ բողոքավոր կանանց անվճար սեւ կտոր տրամադրելով,   ավելի արմատական թվացող քայլերով անգամ  հնարավոր չէ սաստել այլեւս  բռնությունների վախը թոթափած   քաղաքացիներին:

 Անորոշ է սակայն, թե ներկայիս աշխարհաքաղաքական վեկտորների ճշգրտման ու միջբեւեռային հավասարակշռությունների հստակեցման բարդ ժամանակաշրջանում  Իրանում տեղի ունեցող  ցնցումների պատկերը   որքանո՞վ կարող է   համեմատվել  որոշակի արժեքների ու նորմերի վերանայմանը հանգեցրած  1979 թվականի Իրանի հեղափոխական  շարժման տրամաբանության հետ:

Անկախ նրանից, թե ԻԻՀ իշխանությունները իսլամական հեղափոխության սահմանած արժեքների պահպանման  պայմանով  երկրի ներքաղաքական կյանքին սովորական ընթացք հաղորդելու  համար ինչպիսի կանխարգելիչ քայլերի կդիմեն, կամ սահմանած սեփական չափորոշիչներից հարկադրաբար  ինչպիսի նահանջ կարձանագրեն, միեւնույն է՝   Իրանի պատմության մեջ  2022 թվականի սեպտեմբերի 16-ը նշագրվելու է  որպես շրջադարձային օր:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանի հետ հանդիպմումը Էրդողանին վարակել է «անկեղծության» ախտանիշով

Հաջորդ գրառումը

«Հայաստանը պատրաստվում է հաջորդ էսկալացիային»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

«Հայաստանը պատրաստվում է հաջորդ էսկալացիային»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Մենք պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում։ Պատրաստ ենք այդտեղ ևս մեր...

ԿարդալDetails

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025

«Աջափնյակ» մետրոյի կայարանը կառուցվելու է, մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել շինարարության մրցույթը. Ավինյան

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական