Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԿԳՄՍ-ում գիտեն, թե թատրոնը կոնֆետ փաթեթավորող գործարան է»

Սևակ Վարդումյան
18/01/2024
- 18 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
85
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նախորդ տարի՝ թատրոնի միջազգային օրը, Փաշինյանի կաբինետը շնորհավորանքից առաջ աչքալուսանք էր տվել «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմին՝ շրջանառելով Արմեն Մազմանյանի Բեմարվեստի ազգային կենտրոնը Սունդուկյանի անվան Մայր թատրոնի հետ միավորելու նախագիծ: Թեեւ մինչեւ այս պահ (ընդուպ Ազգային ժողով-կառավարություն երեկվա՝ հունվարի 17-ի հարցուպատասխանը) գործադիրն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պնդում են՝ միավորումը լուծարում չի նշանակում, թատրոնի դերասաններն ու գեղարվեստական ղեկավարն, իրենց իսկ բնորոշմամբ, «չինովնիկների կտերը չեն ուտում»:

«Այնքան գեղեցիկ փաթեթավորմամբ են ամեն ինչ ներկայացնում, որ քիչ է մնում՝ հավատանք նրանց կեղծ խոստումներին»,- «Ազգ»-ի հետ զրույցում ասում է թատրոնի դերասան Էլիզա Մանթաշյանը: 2006-ից «Գոյ»-ում աշխատող Մանթաշյանն ապշած է՝ ինչպե՞ս կարելի է թատրոնի բախտի վրա քար գցել՝ գեթ մեկ անգամ չգալ ու սեփական աչքով չտեսնելով, թե ի՞նչ են խաղում եւ մատուցում էքսպերիմենտի թատրոնի բեմում:

«Ո՛չ Ժաննա Անդրեասյանը, ո՛չ փոխնախարարները չեն եկել, չեն տեսել, թե ինչ ասել է փորձարարական թատրոն: Մենք ենք անձնակազմով մի քանի անգամ նախաձեռնել եւ հանդիպել երկու տարբեր փոխնախարարների հետ, եւ կարող եմ վստահ ասել՝ նրանք չեն հասկանում՝ ի՞նչ ասել է թատրոն: Մտածում են՝ գործարան է, որտեղ կոնֆետի թուղթ են արտադրում ու փաթեթավորում կոնֆետը»,- ասում  է մեր զրուցակիցը, որ վստահ է՝ պաշտոնյաները հստակ ցուցում ունեն՝ էքսպերիմենտի թատրոնը լուծարել՝առանց ավելորդ աղմուկի:

Իրական փաթեթավորողը, ըստ դերասանի, նախարարությունն է, որն փորձում է լուծարումը որպես ինքնավարության դրսեւորում ներկայացնել: Բայց բոլոր «Գոյ»-ականներն են վստահ՝ Մայր թատրոնի կազմում անհետանալու է ոչ միայն նմանը չունեցող ձեռագիրը, այլեւ թատրոնն առհասարակ. «Մեզ՝ որպես գետ, փորձում են միացնել մեծ ծովի, բայց այդ ծովի մեջ մենք երբեք չենք երեւալու, այնպես՝ ինչպես Կուր գետի մեջ թափվող Դեբեդը չի երեւում»:

«Գոյ»-ը Սունդուկյանին միավորելու գործընթացքում դերասաններն ու գեղարվեստական ղեկավարը քաղաքական ենթատեքստ են տեսնում: Վստահ են՝ սա նախկին փոխնախարար Արա Խզմալյանի եւ Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ձեռքի գործն է: Չեն բացառում նաեւ, որ նախարարության՝ թատրոնից «վրեժխնդրությունը» կապված է «Գարեգին Նժդեհ» ներկայացման հետ:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամփոփենք կորստաշատ տարին

Հաջորդ գրառումը

Հաստատվել է Սեւանա լճի պահպանության աշխատանքային ծրագիրը

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հաստատվել է Սեւանա լճի պահպանության աշխատանքային ծրագիրը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական