Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

Գրիգոր Առաքելյան
26/09/2025
- 26 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
55
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկացի փոդքասթեր Փատրիկ Բեթ-Դեյվիդին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, արձագանքելով հաղորդավարի՝ Իսրայելի կողմից հայերի ու ասորիների ցեղասպանությունը չճանաչելու մասին հարցին, ասել էր. «Կարծում եմ՝ ճանաչել ենք», հավելելով, թե իբր Քնեսեթն այդ հարցով բանաձեւ է ընդունել: Նեթանյահուն, իբրեւ Իսրայելի նախկին վարչապետների բացթողումը շտկելու փորձ ասել էր, որ ինքը հենց այս պահին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Իսրայելի վարչապետի հայտարարությանը առաջինը արձագանքեց Անկարան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Նեթանյահուի հայտարարությունները Գազայի պատերազմական հանցագործությունները թաքցնելու փորձ են:

Նեթանյահուի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Գազայի շուրջ ընթացող իրադարձությունների խորապատկերին, դարձավ լրացուցիչ առիթ՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները լարվածության նոր աստիճանի հասցնելու համար:

Վերջին ամիսներին թուրք-իսրայելական հարաբերություններն անցնում են իրենց փորձությունների ամենալուրջ փուլը: Գազայի պատերազմով պայմանավորված՝ դիվանագիտական ճգնաժամն այսօր վերածվել է ռազմավարական մրցակցության, որտեղ երկու կողմերն էլ բացահայտ խոսում են ռազմական բախման հնարավորության մասին:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերություններն ընթացել են ռազմավարական համագործակցության եւ գաղափարախոսական լարվածության բարդ համադրության պայմաններում, ինչը ենթարկվել է բազմաթիվ վայրիվերումների:

Այս լարվածությունը վկայում է տարածաշրջանում ուժային դինամիկայի արմատական փոփոխության մասին: Իսրայելը հետամուտ է իր հեգեմոնիկ «Մեծ Իսրայել» նախագծի իրականացմանը, իսկ Թուրքիան՝ ինտենսիվ քայլերով իրականացնում է ռազմական արդիականացում՝ զարգացնելով տեղական պաշտպանական արդյունաբերությունը՝ հնարավոր բախման համար հարթակ ստեղծելու նպատակով:

Երկու մայրաքաղաքներում էլ փոխադարձ սպառնալիքի ընկալումն ահագնանում է: Իսրայելի ռազմավարական կենտրոնները Թուրքիային պաշտոնապես անվանել են «ռազմավարական սպառնալիք»՝ պահանջելով պատրաստ լինել Անկարայի հետ հնարավոր պատերազմի:

Թուրքիայի տեսանկյունից էլ այս սպառնալիքը լուրջ ահազանգ է: Էրդողանը Նեթանյահուին անվանել է «Մերձավոր Արեւելքի ամենամեծ սպառնալիք», իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելին բնութագրել է որպես տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիք՝ շրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ հարձակումների պատճառով:

Անկարայի տեսլականը Սիրիայի հարցում կայուն, միավորված, անկախ, ահաբեկչությունից զերծ, բայց Թուրքիայի կողմից կառավարվող պետության ստեղծումն է:

Իսկ Իսրայելի ռազմավարությունն այն է, որ Սիրիան շարունակի գոյատեւել որպես «ձախողված պետություն»՝ թուլացած, քաղաքացիական պատերազմների եւ կրոնական խմբավորումների միջեւ շարունակաբար բախումների մեջ ներքաշված սուբյեկտ, որպեսզի այն չհայտնվի Իսրայելի տարածաշրջանային գերակայությանն սպառնացող դիրքերում:

Իսրայելն այս նպատակին հասնելու համար ոչ միայն լայնածավալ օդային հարձակումներ է իրականացնում Սիրիայի նոր կառավարության դեմ, այլեւ բացահայտ աջակցում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին՝ ինքնավարության հաստատման ուղղությամբ:

Անկարայի տեսանկյունից ամենավտանգավոր ծրագիրն է «Դավթի միջանցքի» ստեղծումը՝ մի ուղի, որը հարավի դրուզական շրջանները կապում է Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվող քրդաբնակ տարածքների հետ՝ փաստացիորեն Իսրայելի ազդեցությունը հասցնելով Թուրքիայի սահմաններին: Այս ծրագիրը Անկարայի համար հանդիսանում է անվտանգության կարմիր գիծ:
Այս սպառնալիքներին ի պատասխան՝ Թուրքիան ձեռնամուխ է եղել իր զսպման կարողությունները ուժեղացնելու համապարփակ ծրագրի իրականացմանը: Սա ներառում է հիպերձայնային «Թայֆուն» հրթիռների եւ խրամատակործան «Գազա» ռումբերի արտադրությունը, որոնք հատուկ նախագծված են ստորգետնյա օբյեկտները թիրախավորելու համար:

Ամենամտահոգիչը Թուրքիայի ներսում միջուկային զենք ձեռք բերելու պահանջների ի հայտ գալն է՝ որպես վերջնական զսպման միջոց՝ սպառնալիքների դեմ:
Քաղաքական վերլուծաբանների մի զգալի հատվածի գնահատմամբ, կարծես երկու կողմերն էլ պատրաստվում են պատերազմի: Նեթանյահուի պատկերացմամբ, առճակատումն արդեն դարձել է անխուսափելի:

Այս մրցակցությունը մեծ խնդրի առաջ է կանգնեցնում ԱՄՆ-ին՝ որպես երկու երկրների դաշնակից, եւ ստիպում է Վաշինգտոնին լուրջ ճնշում գործադրել Նեթանյահուի վրա՝ խոշոր ճգնաժամից խուսափելու նպատակով:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

Հաջորդ գրառումը

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական