Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարեն Անդրեասյան՝ բանից «բեխաբարը»

Սևակ Վարդումյան
25/01/2024
- 25 Հունվարի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
139
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բարձրագույն դատական խորհրդում բազմած, ձմեռպապիկասեր Կարեն Անդրեասյանը, ըստ երեւույթին, լուրջ խնդիրներ ունի իրականության եւ ընկալումների հետ: Պետության տրամադրած պետական մեքենայով՝ «պադավատի հետ», շրջել է Հայաստանի մարզերում՝ դատարաններում, եւ մեքենայի ապակիներից նայելով՝ պարզել, որ Երեւանից դուրս կյանքը եռում է:

«Մեր բազմաթիվ բնակավայրերում տեսել եմ բարեկարգված փողոցներ ու պուրակներ, նորոգված կրթօջախներ ու հիվանդանոցներ, նորաբաց հյուրատներ ու բիզնեսներ: Ուրախալի են նույնիսկ մարզկենտրոններում երբեմն հանդիպող ճանապարհային խցանումները»,- ասում է համեմատելին անհամեմատելիի հետ կապող պարոնը, որ ասֆալտ անելն ու հյուրատուն բացելը համարում է «քաղաքակրթական աշխուժություն»:

Մարզերի ասֆալտն աշխուժության ուղիղ համեմատական համարող Կարեն Անդրեասյանին հրապարակավ առաջարկում ենք՝ միասին Ալավերդի գնալ, որ կեսօրից հետո վերածվում է քաղաք-ուրվականի: Ինչո՞ւ կեսօրից հետո, դա էլ բացատրություն ունի: Մինչեւ ժամը 1-2-ը տարածաշրջանային կենտրոն եկող եւ «աշխուժություն բերող» հարակից համայնքների բնակիչներն Ալավերդի գնում եմ վարկը փակելու, դեղերի հերթական չափաբաժինը ստանալու, ոսկի գրավադրելու կամ բժշկի այցելության համար: Ի՞նչ քաղաքակրթական աշխուժության մասին է խոսքը, երբ երբեմնի արդյունաբերական հսկա քաղաքում անգամ սրճարան, կինոթատրոն ու քաղաքակրթության հետ կապ ունեցող անհրաժեշտ այլ կենտրոններ չկան:

Դատական համակարգի համար պատասխանատու թիվ մեկ չինովնիկը, ավելի լավ է, իր իսկ ղեկավարած ոլորտի «աշխուժության» մասին մտածի: Նույն Ալավերդիին, օրինակ, դատավոր չի գալիս: Մայրաքաղաքից այստեղ գործուղված իրավապահներից ոմանք տարին մեկ անգամ էլ չեն «հեռավոր ռայոն» մեկնում: Բայց չգիտես ինչ աճպարարությամբ, մեկ էլ հանկարծ փոխնախարար են նշանակվում:

Փաշինյանի կաբինետի PR-ով զբաղվելու փոխարեն պարոն նամակագիրը (ձմեռ պապիկին նամակ գրելու սիրահար է) ճիշտ կլինի սեփական պատասխանատվության ոլորտի ծակուծուկերն ասֆալտելու մասին մտածի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու հրամայականը

Հաջորդ գրառումը

Հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման ժամանակը

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայ-իրանական առեւտրատնտեսական կապերի զարգացման ժամանակը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական