Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոշոր համաձայնագիր Իրանի ու Ռուսաստանի միջեւ

14/12/2023
- 15 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-ին, առանց մանրամասնելու, հայտարարեց, որ Մոսկվան ու Թեհրանը կարագացնեն «նոր խոշոր միջկառավարական համաձայնագրի» վրա աշխատանքը:

Այս հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ, իր պաշտոնն ստանձնելուց ի վեր, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրորդ անգամն  այցելեց Մոսկվա:

Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում նախագահ Ռայիսին լրագրողների ներկայաությամբ հայտարարեց, որ Մոսկվա է մեկնում ՌԴ նախագահ Պուտինի հրավերով՝ տարածաշրջանի զգայուն հարցերի եւ տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերւթյունների զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Սակայն  ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման հենց սկզբում ասաց, որ տարածաշրջանաին երկրներ այցելելուց հետո, տունդարձի ճանապարհին, մտադիր էր անակնկալ այց կատարել Թեհրան, սակայն իրեն զգուշացրեցին, որ նախագահ Ռայիսին արդեն ուղեւորվում է դեպի Մոսկվա:

Այս աղմկահարույց «բացահայտումից» հետո անգամ մամուլի տարածած հաղորդագրություններից հայտնի է դառնում, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական ու գործնական մթնոլորտում:
Երկու ժամ տեւած ընդլայնված հանդիպումից հետո, երկու նախագահները ունեցել են նաեւ երեքժամյա առանձնազրույց, որի բովանդակության մասին մեր ձեռքի տակ եղած  սուղ տեղեկատվությունից կարող ենք վկայաբերել նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերն առ այն, որ երկու երկրների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների մասին Պեսկովի թվարկած թեմաներից են նաեւ ՕՊԵԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Իսկ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի խոսքերով՝ բանակցությունների մի զգալի մասը կենտրոնացած է եղել պաղեստիյան հարցի վրա: Ըստ ԻԻՀ ԱԳ նախարարի, նախագահներն ընդգծել են պատերազմի անհապաղ դադարեցման, Գազայի հատվածում ցեղասպանության կանխարգելման, Գազայի բնակիչների բռնագաղթի դադարեցման եւ հումանիտար օգնություն հասցնելու նպատակով Ռաֆահի սահմանի անվերապահ ապաշրջափակման անհրաժեշտությունը: Նույն աղբյուրի համաձայն, նախագահ Ռայիսին, տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ իրանական կողմի կուտակած փորձը մատնանշելով՝ ռուսական կողմին առաջարկել է այդ ուղղությամբ համաձայնեցված քայլեր ձեռնարկել:

Բնականաբար, Ռայիսիի մոսկովյան այցի վերաբերյալ Վաշինգտոնի պատկերացումներն ու մտահոգություններն առավելապես վերաբերում էին ռազմական համագործակցության շուրջ քննարկումներին ու պայմանավորվածություններին, որի կապակցությամբ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին պարզաբանել է, թե «Վաշիգնտոնն այս մտահոգիչ ու հարաճուն համագործակցությունն իր ուշադրության կենտրոնում է պահում»: Իսկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը, դարձյալ խոսելով Իրան-Ռուսաստան համագործակցության առնչությամբ Վաշինգտոնի մտահոգության մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշտապես հետեւում է ԱՄՆ-ի պատժամիջոցենրը շրջանցելուն ուղղված Թեհրանի ու Մոսկվայի ջանքերին եւ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ քայլեր կձեռնարկի:
Որն էր, իրականում, Ռայիսիի Մոսկվա այցելության հիմնական նպատակը:

Որոշ լրատվամիջոցների կարծիքով, ԻԻՀ նախագահը ռուսական Սու-35 ինքնաթիռներ ձեռք բերելու հարցին վերջնական ընթացք տալու համար էր Մոսկվա այցելել: Իսկ նման ենթադրությունների համար հիմք էր ծառայել վերջերս ԻԻՀ պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Մահդի Ֆարահիի հայտարարությունն այն մասին, թե ավարտվել են ռուսական արտադրության Су-35 կործանիչներ, Ми-28 մարտական ուղղաթիռներ եւ Як-130 ռեակտիվ ինքնաթիռներ Իրան մատակարարելու նախապատրաստական աշխատանքները:

Չնայած պաշտոնական Մոսկվան այդ լուրը չի հաստատել, սակայն Ռայիսիի այցը Մոսկվա կարծես այդ տեղեկատվության հաստատումն է, որի համար Արեւմուտքը անհանգստացած է:
Միգուցե «խոշոր միջկառավարական համաձայնագրի» առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարարության դեկտեմբերի 12-ի հրապարակած հայտարարությունը հենց ռազմական համագործակցությա՞ն մասին էր:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Երբ խոսքը բոլորի բարօրության մասին է, պետք չէ վախենալ մի քանիսի դժկամությունից». Գայուս Սալյուստիուս Կրիսպոս (Ք.ա 86-Ք.ա. 32)

Հաջորդ գրառումը

Զրո կետից սկսելու մոգությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Զրո կետից սկսելու մոգությունը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական