Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղությունը մնում է անմատչելի

Հակոբ Ավետիքյան
29/08/2025
- 29 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
65
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեզ համար անցած, ուրիշների համար՝ դեռեւս անցնող արձակուրդային երեք շաբաթները, փաշինյանական-մախինացիական ամենօրյա սկանդալներից դուրս հատկանշվեցին ուշագրավ երկու իրադարձություններով, մեկը՝ տարածաշրջանային, մյուսը՝ համաշխարհային մակարդակով, երկուսն էլ խաղաղության հասնելու խոստումով, երկուսն էլ նույն վայրում, Սպիտակ տան Ձվաձեւ գրասենյակում, նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ:
Օգոստոսի 8-ին կայացած այդ հանդիպումը, որը ՔՊ-ականները կոչում են բանակցություններ, մինչ Իլհամ Ալիեւը օրերս հայտարարեց, որ այն ընթացել է ի՛ր նախագծած հունով, եւ այս պարագայում այդ հոխորտանքը չի կարելի նրա ինքնագովերգությանը վերագրել, քանզի առաջ քաշված բոլոր կետերը, որոնք իբրեւ համաձայնեցված փաստաթուղթ հանդիպման ավարտին ստորագրվեցին ու ներկայացվեցին որպես հուշագիր, արտացոլում են ադրբեջանական՝ անընդհատ կրկնվող նախապայմանները, մինչ հայկական կողմի որեւէ պահանջ կամ դույզն ակնկալություն գոյություն չունի այնտեղ: Ո՛չ Արցախի եւ արցախահայության գոյավիճակի, ո՛չ գերեվարվածների եւ առեւանգվածների ազատ արձակման, ո՛չ Հայաստանի Հանրապետությունից զավթված նոր տարածքների վերադարձման պահանջ:

Հարց է ծագում՝ Ն. Փաշինյանը ինչո՞ւ էր գնացել Վաշինգտոն. ո՞ւմ էր ներկայացնում, ի՞նչ էր ներկայացնում, կարիք կա՞ր նախագահ Թրամփի միջնորդության, բրոքերության, մանավանդ որ վերջինի երաշխավոր լինելը փաստաթղթում չի երեւում, եթե հաշվի չառնենք հանդիպման ավարտին նրա արտահայտած պատրաստակամությունը՝ դժվարություններ ծագելու դեպքում իրեն զանգահարելու վերաբերյալ…

Եվ այդ էր պատճառը, որ հռչակագրին ծանոթանալուց հետո շատերն այն անվանեցին «ղազագիր», իսկ ՀՀ երրորդ նախագահը իրավամբ այն կոչեց «Հայաստանի պարտության ընդունման՝ կապիտուլացիայի փաստաթուղթ:

Միակ շոշափելի բանը այդ հուշագրում այն է, որ Մ. Նահանգները պատրաստակամություն է հայտնում գործնականորեն ներգրավվել Սյունիքով անցնելիք ճանապարհի, տեղում շողոքորթաբար «Թրամփի միջանցք» անունով կնքված անցուղու կառուցման եւ կառավարման գործում, ինչը, ինչպես գրել եմ նախորդ՝ հուլիսի 27-ի հոդվածում, ուրիշ բան չէ, եթե ոչ՝ ռազմաստրատեգիական մնայուն եւ թեժ օջախ ստեղծել մեր երկրի հարավում եւ տեւական սպառնալիք ընդդեմ հարեւան Իրանի եւ հայ-իրանական սահմանը վերահսկող Ռուսաստանի համար եւ այն օգտագործել որպես ռազմահետախուզական հենակետ ե՛ւ Մ. Նահանգների, ե՛ւ Իսրայելի համար, ի վերջո հանգելու համար Գյումրիի 102-րդ ռազմաբազայի խոցելիությանը եւ ընդհուպ՝ հեռացմանը: Մի ծրագիր՝ որի իրականացմանը լծված է, ինչպես տեսանք օրերս, լավ վարձատրվող գործակալական մի ամբողջ խումբ:

Քաղաքագետ կամ ռազմագետ լինելու կարիք չկա այս բոլորը հասկանալու համար. ակնհայտ է վերահաս վտանգների մոտենալը մեր երկրին: Օգոստոսի 8-ի հուշագիրը՝ ստորագրված, չստորագրված կամ նախաստորագրված, հակառակ իշխող խմբակի ու նրա պարագլխի ինքնագովերգական, խաղաղասիրական ու սիրախաղային ճամարտակություններին, ազգաբնակչությանը դոլարախեղդ անելու շլացուցիչ խոստումներին, խոստանում է նորանոր պատուհասներ բերել մեր պետությանը, մանավանդ որ դեռեւս կան «տնային առաջադրանքներ», Ալիեւի կողմից տրված Փաշինյանին, որն ամեն ինչ անելու է Անկախության հռչակագիրն ու դրանից բխող Սահմանադրությունը աղճատելու, հայրենասեր մարդկանց պատժելու, հայրենիք պաշտպանած հերոսներին թշնամու ողորմածությանը հանձնելու համար, ի խնդիր իշխանական լծակները իր եւ յուրայինների ձեռքը պահելու գերնպատակի:

Այնքան ժամանակ, քանի դեռ պետական լծակներն ու միջոցները գտնվում են այս խմբակի ձեռքում, խաղաղությունը, այն էլ՝ տեւական խաղաղությունը, մեր ժողովրդի ու պետության համար կմնա անմատչելի երազանք:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

 Մտորումներ «Թրամփի ճանապարհի» մասին

Հաջորդ գրառումը

Զուրաբյանը Փաշինյանի հայտարարության առնչությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հաջորդ գրառումը

Զուրաբյանը Փաշինյանի հայտարարության առնչությամբ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ներկայացման միջնորդությունը քննարկվելու է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում (ք....

ԿարդալDetails

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025

ՄԻՊ-ը քննադատում է Արագածոտնի թեմի հոգևորականների գործով վարույթն իրականացնող մարմինների գործելաոճը

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական