Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսինե Ջանյանը շվեդական  «Ամառվա տերերը»  ծրագրում

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Շվեդիայում մեկնարկել է «Ամառվա տերերը» ծրագիրը, որի շրջանակներում տարբեր մասնագիտությունների տեր անձինք խոսում են իրենց անձնական փորձառությունների մասին: Այս տարվա խոսակցության թեման է՝ «Ես կպատմեմ, թե ինչպես ստացա կյանքիս բերկրանքը»: Օգոստոսի 16-ին հանդես կգա շվեդաբնակ նկարչուհի, ռուսական «Փուսի ռայըթ» («Հեշտոցի ապստամբություն») ֆեմինիստական փանք ռոք խմբի անդամ Լուսինե Ջանյանը: «Ես կխոսեմ «Փուսի ռայըթի» մասին,- ասում է Լուսինեն,- այն մասին, թե ինչպես մենք՝ արվեստագետներս, պայքարեցինք Պուտինի դեմ եւ ինչպես նա կործանեց գեղարվեստական կյանքը երկրում: Ուզում եմ ընդգծել, որ պատերազմը շարունակվում է արդեն ութ տարի, եւ մենք փորձում էինք զգուշացնել դրա դեմ: Ապա ուզում եմ խոսել նաեւ Ադրբեջանից Ռուսաստան, իսկ հետո՝ Շվեդիա փախչելու իմ փորձի մասին: Երգացանկում ուզում եմ ներառել ե՛ւ ռուսական, ե՛ւ ուկրաինական երգեր, նաեւ հայկական երաժշտություն, երբ խոսում եմ իմ արմատների մասին»:

Ռուսաստանի նկարիչների ստեղծագործական միության եւ Նկարիչների միջազգային դաշնության անդամ Լուսինե Ջանյանը ծնվել է 1981-ին, հայկական պատմական Գանձակ քաղաքում (այժմ՝ Գյանջա, Ադրբեջանում): 1995-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: 1998-2004 թվականներին սովորել է Կրասնոդարի մշակույթի եւ արվեստի պետական համալսարանի գեղարվեստական եւ արդյունաբերական ակադեմիայում, դեկորատիվ արվեստի դիզայնի եւ զգեստների ձեւավորման բաժիններում, որտեղ հետագայում դասավանդել է: 2004-2013 թվականներին ղեկավարել է «Լուսինե Ջանյանի արվեստանոցը», որի բազմաթիվ սաներ դարձել են երիտասարդ դիզայներների միջազգային մրցույթների հաղթողներ: 2011 թվականին ավարտել է Մոսկվայի Ժամանակակից արվեստի թանգարանի «Ազատ սեմինարներ» դպրոցը: 2013 թվականին Կրասնոդարի մշակույթի եւ արվեստի համալսարանը դադարեցրել է պայմանագիրը նկարչուհու հետ եւ հեռացրել նրան աշխատանքից՝ իբրեւ թե գիտամանկավարժական աշխատողի պաշտոնին մրցույթով ընտրված չլինելու համար, սակայն Ջանյանը կարծում է, որ իր պաշտոնանկությունը եղել է քաղաքական դրդապատճառներով: այն բանից հետո, երբ 2017 թվականի հունվարին Լուսինե Ջանյանի ամուսինը՝ նկարիչ Ալեքսեյ Կնեդլյակովսկին 15 օր կալանավորվել է «Նոր չեկիստ» ակցիայի համար, Շվեդիայի իշխանություններին խնդրել են իրենց քաղաքական ապաստան տրամադրել:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլ Գալանտերյան եւ Դեւ

Հաջորդ գրառումը

Հետընթաց՝ «Ընտրական օրենսգրքի» առաջարկվող փոփոխություններում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Հետընթաց՝ «Ընտրական օրենսգրքի» առաջարկվող փոփոխություններում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական