Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուսանկարչությունը դպրոցում

08/04/2022
- 08 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լուսանկարչությունն ամենուր է: Այսօր մենք չենք պատկերացնում մեր առօրյան առանց լուսանկարչության ու լուսանկարների՝ սկսած ընտանեկան ալբոմի էջերից, որտեղից մեզ նայում են հարազատ մարդկանց դեմքեր եւ հուշեր արթնացնում: Յուրաքանչյուր ընտանիքի համար ալբոմները պատմական էջեր են, որտեղ հավաքված ու ներկայացված է ընտանիքի անցյալն ու ներկան: Լուսանկարը նաեւ շատ կարեւոր միջոց է տեղեկույթ փոխանցելու համար, քանի որ բառերով նկարագրելը մի բան է, իսկ փաստը ցուցադրելը՝ մեկ այլ բան: Մենք մանկուց սովորում ենք խոսել, այնուհետեւ գրավոր արտահայտել մեր մտքերը, զարգացնում ենք գրավոր խոսքը դպրոցում, իսկ դրան համարժեք՝ պատկերի գրագետ մատուցման խնդիրը մնում է, մի տեսակ, նվազ բացահայտված, եւ չի ուսուցանվում: Ավելորդ է փաստել, որ անհատի բազմակողմանի զարգացման համար անհրաժեշտ է, որ անհատի բանավոր ու գրավոր խոսքի մշակույթը հավասարակշռի գրագետ պատկերի մատուցման մշակույթին: Այսօր պատկերի ֆիքսման ու փոխացման միջոցները դարձել են բավական հասանելի, քանի որ ակամա մենք դառնում ենք պայմանական լուսանկարիչ: Ինչո՞ւ պայմանական. քանի, որ հասարակության լայն շրջանները չեն տիրապետում կադրի գրագետ մատուցման կանոններին: Իսկ ինչո՞ւ խոսքի արարման մշակույթի ուսուցմանը զուգահեռ հանրակրթության համակարգում չուսուցանել պատկերի արարման մշակույթը:

Մի փոքր պատմական էքսկուրս: Նախկինում, երբ չկար թվային լուսանկարչություն եւ բացակայում էին թվային եղանակով պատկերը հեռախոսում ֆիքսելու միջոցները, լուսանկարչությունը ժապավենի վրա էր: Նկարահանումները կատարվում էին այնպիսի խցիկներով, որոնցով լուսանկարելը պահանջում էր որոշակի մասնագիտական փորձառություն: Փաստորեն, մինչեւ թվային եղանակով լուսանկարելն ու լուսանկարչական հարմարանքներով հեռախոսների համալրումը, հանրության մի ստվար զանգված ներառված էր հասանելի ու մատչելի լուսանկար կատարելու պրոցեսում: Թվային լուսանկարչության ներդրմամբ այս բանակը զգալիորեն ավելացավ, քանի որ յուրաքանչյուր ոք գրպանում դրված ժամանակակից նկարահանող հեռախոսով ակամա դարձավ պատկեր ֆիքսող՝ լուսանկարահանող: Այստեղ լուրջ մտորելու առիթ կա. հեռախոսները գրպանում կարող էին բոլորովին էլ չունենային լուսանկարելու հնարավորություն, ի վերջո այդպիսին էին նրանք, երբ նոր-նոր տարածում գտավ բջջային կապը: Ու մեկ էլ մի օր այս հեռահաղորդակցման միջոցը , որը միշտ մեզ հետ է, սկսեց նկարել: Ժապավենին փոխարինեցին թվային տեխնոլոգիաները, ու նորից սկսվեց նկարահանողների թվի աճ: Նոր տեխնոլոգիաները դյուրացրին այս պրոցեսը կիրառման տեսանկյունից. այլեւս պետք չէր սահմանափակ կադրերի քանակության համար ժապավեն ձեռք բերել: Կարծես մի աներեւույթ ուժ մղում է, որ մարդ ֆիքսի ու փոխանցի պատկերն այնպես, ինչպես կխոսեր ու կգրեր, ընդ որում՝ նույնքան գրագետ: Սա՛ է լիարժեք անհատը: Մանկուց մենք սովորում ենք ճիշտ խոսել, այնուհետեւ ճիշտ գրել: Փոքր հասակում նկարում ենք ձեռքով, սակայն մեծանալով թողնում ենք շատ անհրաժեշտ այս զբաղմունքը, քանի որ գիտակցում ենք, որ չենք տիրապետում նկարչությանը:

Այսպիսով, պատկեր կերտելու օրգանական պահանջը մնում է չիրագործված՝ առաջացնելով մի տեսակ միակողմանիություն: Այստեղ օգնության է հասնում լուսանկարչությունը, որի առաքելությունը պատկերի արագ ֆիքսումն է՝ ի տարբերություն գեղանկարչության, որտեղ պատկերի ֆիքսման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Ոմանք կհակադրվեն՝ ասելով, որ լուսանկարչությունն ամբողջությամբ չի փոխարինում մարդու՝ ձեռքով նկարելու օրգանական պահանջին, սակայն սա միակ հասանելի միջոցն է՝ պատկերներ ստեղծել ու փոխանցել հանրության լայն շրջանակներին եւ ի պահ տալ հետագա սերունդների համար: Իհարկե լուսանկարել բոլորովին էլ չի նշանակում սեղմել կոճակը: Պատկերներ ստեղծելու արվեստին պետք է վարժվել եւ ոչ պակաս ջանասիրությամբ, ինչպես խոսքին: Կադրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նկարագրությունից առավել ազդեցիկ է ու արագամարս: Լեզվի խնդիրը կադրի համար խոչընդոտ չէ, քանի որ այն տարբեր ազգերի հետ խոսում է իրեն բնորոշ պատկերավոր եղանակով, ուստի կադրն ունի իրեն բնորոշ արտահայտչամիջոցներ, սահմաններ, ուր անհրաժեշտ է գրագետ ու ճիշտ մատուցել նյութը:

Լուսանկարչությունը տարածվեց հասարակության լայն շրջանակներում, երբ յուրաքանչյուր հեռախոս համալրվեց լուսատեսանկարահանող միջոցով հատկապես այն լայն կիրառում գտավ երիտասարդների ու դեռահասների շրջանում, եւ անհրաժեշտ է վերջիններիս մոտ ձեւավորել գրագետ ու գեղագիտական տեսանկյունից ճիշտ մոտեցում լուսանկարչության մոգության նկատմամբ՝ դասավանդելով այն դպրոցում: Գեղարվեստական լուսանկարչությունը դասավանդելով կձեւավորվի աշակերտի մոտ գեղարվեստական արժեք լուսանկարչության հանդեպ: Լուսանկարահանել չի նշանակում պարզապես ուղղել խցիկը լուսակարահանվող նյութին ու սեղմել սեղմակոճակը այլ մտածել յուրաքանչյուր կադր նկարահանելիս. չէ՞ որ լուսանկարի արժեքը ամրապնդվում է ժամանակի մեջ:

Մի հավելում եւս: Լուսանկարահանման նրբություններին հասու դարձնելուն զուգահեռ աշակերտը պիտի սովորի որոշել լուսանկարի դիպուկ վերտառությունը, վերնագրի այն, ինչը մեծապես կնպաստի նրա գեղարվեստական մտածողության զարգացմանը, քանի որ վերնագրելու պրոցեսում աշակերտի մոտ տեսողական ընկալմանը զուգահեռ զարգանում է լեզվամտածողությունը: Աշակերտների եւ ուսանողների հետ աշխատանքի փորձից ելնելով կարող եմ փաստել, որ վերնագրման պրոցեսում ընտրվում են լավագույն լուսանկարները որոնք ասելիք ունեն: Դասավանդելով լուսանկարչությունը՝ կձեւավորենք աշակերտի մոտ պարտավորություն՝ պատասխանատու լինել նկարահանված ու հրապարակած յուրաքանչյուր կադրի համար: Դասավանդման առաջին օրից կուսուցանենք աշակերտին յուրաքանչյուր լուսանկար նկարելիս չվարկաբեկել նկարահանվողներին թեկուզ պատահական, ուստի գրագետ լուսանկարողը էթիկայի, վարվեցողության նորմերը պարտադիր պահպանում է:

Յուրաքանչյուր պետության եւ հասարակության համար կրթությունը հիմնարար նշանակություն ունի: Միայն սերնդեսերունդ գիտելիքների եւ փորձի փոխանցման եւ դրանց կատարելագործման շնորհիվ է հնարավոր կառուցել ազգային ամուր պետություն, ասել է թե՝ հասարակություն:

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի

Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ասիստենտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես չեմ եմ պատկերացնում ՀՀ իշխանություն, որը Արցախը դիտարկի Ադրբեջանի կազմում․ Դավիթ Բաբայան․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Անջրպետ` ցանկությունների եւ իրականության միջեւ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Անջրպետ` ցանկությունների եւ իրականության միջեւ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական