Համբուրգի՝ գիտական Dr. Kovac մասնագիտացված հրատարակչությունը օրերս լույս է ընծայել Գերմանահայ իրավաբանների միության հեղինակած Գերմաներեն-հայերեն իրավաբանական բառարանը, որն ընդգրկում է 10 000 բառեզր:
Գուրգեն Պետրոսյանի, Քրիստիան (Խաչատուր) Մխիթարյանի գլխավորած աշխատանքային խումբը համալրել են Արաքսյա Առաքելյանը, Անիտա Գրիգորյանը, Հասմիկ Գրիգորյանը, Արփի Գույումճեանը, Հովիկ Մարտիրոսյանը:
Հատորն ընդգրկում է՝ Մխիթար Գոշի «Դատաստանագրքից» հատված՝ հայերեն, գերմաներեն թարգմանությամբ, նախաբան, Գերմանիայի եւ Հայաստանի իրավակարգերի մասին համառտ ակնարկ, հապավում- համառոտագրություններ, լատիներեն-գերմաներեն-հայերեն բառեզրեր, հեղինակների մասին կենսագրական համառտ տեղեկատվություն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա





