Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը. Ստալինի կամայականությունից մինչեւ Ալիեւի ահաբեկչություն»

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 24-ին ժամը 9.20-ին Հեսսենի երկրամասային hr 2 ռադիոն (Hessischer Rundfunk)  վավերագրություն եւ ռեպորտաժ բաժնում անդրադարձել է Արցախի հարցին: Հեղինակ Դանիել Գութմանը (Daniel Guthmann) քաջածանոթ է հայերին, Արցախի հարցին, բազմիցս իր հեղինակային հաղորդումներում անդրադարձել է Հայաստանին ու հայությանը, 2018-ին նաեւ մեր երկրում ռեպորտաժ էր պատրաստել՝ փորձելով շրջանակել «Թավշյա հեղափոխության» հույսերն ու հիասթափությունները:

 «Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը. Ստալինի կամայականությունից մինչեւ Ալիեւի ահաբեկչություն» վերնագրյալ պոդքաստը մոտ 54 րոպե է: Հակիրճ շարադրենք, թե ինչպես է հեղինակը մատուցում նյութը:

«Հայերով բնակեցված ԼՂ-ի տարածքի համար դարերով պայքարել են հայերն ու ադրբեջանցիները: Այդ տարածքի նկատմամբ Ադրբեջանի պահանջը հենվում է Ստալինի 1921 թվականի հուլիսի որոշմանը, որով ավելի քան 90 տոկոսով հայերով բնակեցված բնակավայրը, թեեւ ինքնավար մարզի կարգավիճակով, տրվեց Խորհրդային Ադրբեջանին: ԽՍՀՄ-ի ավարտին, վկայակոչելով  միջազգային իրավունքի ինքնորոշման սկզբունքը, արցախահայերն ազատագրվեցին, 30 տարի ապրեցին դե ֆակտո ժողովրդավար կառավարմամբ պետության մեջ: Այդուհանդերձ Արցախի Հանրապետություն անվամբ ինքնիշխան պետական միավորը միջազգայնորեն չճանաչվեց: 2020 թվականի աշնանը, երբ աշխարհը դեռ պայքարում էր կորոնայի համաճարակի դեմ, Ադրբեջանը Թուրքիայի սատարմամբ հարձակվեց ԼՂ հայերի վրա, գրավեց Արցախի Հանրապետության մեկ երրորդը, իսկ երկու տարի անց Ադրբեջանի բռնապետ նախագահ Ալիեւն ամեն բան արեց, որ հայկական Արցախի մնացորդացը վայրագ կերպով իր վերահսկողության տակ լինի: 2022-ի դեկտեմբերից ի վեր ԼՂ-ի հետզհետե առավել սրվող շրջափակման ժամանակ այնտեղ ապրող հայերի հիմնարար իրավունքներն էին ոտնահարվում, նրանց աշխարհից կտրելու, ի վերջո սովահարության մատնելու Ադրբեջանի նպատակը մարդու իրավունքների պաշտպան կառույցները, միջազգային իրավունքի մասնագետները որակեցին՝ որպես ցեղասպանության փորձ: 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանը ԼՂ-ի վրա նոր հարձակմամբ պարտադրեց, որ հայերը բռնագաղթեն իրենց բնօրրանից»:

Գութմանը այս հաղորդման վրա սկսել է աշխատել 2023-ի հունիսից: Պոդքասթին մասնակցում են Ստեփանակերտի բնակչուհի տեղի համալսարանի իրավաբանության դոցենտ Սոնա Համբարձումյանը, որ սեպտեմբերի 24-ին է բռնագաղթել, նույն քաղաքից լրագրող Ալյոնա Հայրապետյանը, ինչպես նաեւ Արտակ Բեգլարյանը, որ պատմում է ԽՍՀՄ փլուզումից հետո Արցախի անկախացման գործընթացի, ինչպես նաեւ Բերձորի շրջափակման մասին, Զալցբուրգի համալսարանի դասախոս հայագետ Յասմին Դում-Թրագութը, որի հետ հաղորդման հեղինակը 2023-ի սեպտեմբերի վերջին հանդիպել է Երեւանում, եւ որը ցավով է արձանագրում Արցախի 1500-ամյա հայոց պատմության ընդհատման մասին: Գութմանի հաղորդմանը մասնակցում է նաեւ բեռլինաբնակ իրավապաշտպան, Արցախի բարեկամ Թեսսա Հոֆմանը, ինչպես նաեւ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի մայրն արցախցի է եւ որը Արցախի նախկին մյուս ղեկավարների հետ այժմ Բաքվի բանտում է:

Գութմանի հաղորդման մեջ արձանագրվում են արդեն իրողություն դարձած փաստերը եւ դրանք առնչելով Հայաստանի եւ հայության ներկա երկյուղներին, հիշեցվում է, որ Ալիեւն առանց դժվարության կարողացել է իրացնել իր կամայականությունները՝ չհանդիպելով իր հանդեպ անընդհատ ակնարկվող պատժամիջոցներին, իսկ նրա «Արեւմտյան Ադրբեջան» մտացածին «նախագիծը» խաղաղության պայմանագրի մասին հիշատակող Հայաստանին, ըստ Ալիեւի ստիպում է ընտրություն կատարել վատի եւ վատթարագույնի միջեւ:

Նոյեմբերի 26-ին «Բեռլիներ ցայթունգը» հրապարակեց պատմաբան, կովկասագետ Ֆիլիպ Ամմոնի (Philipp Ammon) գերծավալուն վերլուծությունը՝ « Հայաստան. Ինչպես են երկիրն ու նրա պատմությունը կրկին հայտնվում անդունդում» վերնագրով:

«Հայաստանը վերջերս կորցրեց իր հավակնությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Կորուստը մի շարք ցավալի շրջադարձային պահերի արդյունքն է, գրում է հեղինակը, որ ենթավերնագրերով շարադրում է հայոց պատմության՝ նախաքրիստոնեական ժամանակներից ի վեր իր ընդգծած դրվագները, դրանք ագուցում մերօրյա զարգացումներին: «Արցախի կործանումը» առաջին ենթավերնագրից սկսյալ, նախ հաստատվում է, որ հայաբնակ Արցախի տերը հայ ժողովուրդն է: «ԼՂ-ում, որին հայերն Արցախ են անվանում, այս օրերին ավարտվում է հայոց հազարամյա պատմությունը: Ք.Ա. երկրորդ դարում՝ որպես Արցախի նահանգ այն պատկանում էր Տիգրան Մեծի թագավորությանը: 4 դար անց Հայաստանում Տրդատը 301-ին հիմնադրեց աշխարհում առաջին քրիստոնեական պետական եկեղեցին, գրում է գերմանացի պատմաբան Ամմոնը, որ անդրադառնում է Արշակունիների գահակալությանն ու արքունի խարդավանքներին, այնուհետ 387 թվականին Հայաստանի բաժանմանը, Ավարայրի ճակատամարտին, պարսիկների տիրապետությունից փախած հայ ազնվականների, հոգեւորականների, ազատասեր հողագործների՝ Արցախի լեռներում հաստատվելուն, որը վերածվեց հայկական լեռնային ամրոցի, «Բեռլիներ ցայթունգի» հրապարակման մեջ արձանագրում է Ֆիլիպ Ամմոնը:

Դեռ առիթ կլինի անդրադառնալ հիշյալ պատմաբանի վերոբերյալ վերլուծության առանձին դրվագներին, մանավանդ  որ դրանք խոսուն ենթավերնագրերով՝ «Հայաստանը եւ Արեւմուտքը», «Fast forward to the Karabakh conflict», «Արեւմտյան Հայաստանը Աղետից առաջ», «Աղետը», «Արեւելյան Հայաստանը», «Հաղթանակը», «Փաշինյանը», «Պարտությունը» եւ «Նո՞ր պատերազմ», ստիպում են անտարբեր չմնալ: Ստորեւ բավարարվենք Ամմոնի վերլուծությունից մեզ առավել շատ մտորելու առիթ տվող մի պարբերություն ներկայացնելով.

 «Վարդան Մամիկոնյանի հետ վերջնականապես անկում ապրեց Մեծ Հայքը: Ավարայրում կոտրվեց Հայքի ողնաշարը. Ըստ էության Հայաստանն այդպես էլ չապաքինվեց այդ հարվածից: Այդ ժամանակվանից ի վեր հայոց մշակույթը ողբում է կորստի համար, այն խոր մելամաղձության կնիքն ունի: Դա մելիզմատիկ ճշգրտությամբ  արտահայտված է հայկական դուդուկի  ողբում: Սեփական հայրերի հետ խզված կապի, կորցրած ժառանգության, կարոտի մարմնավորումն է Հայաստանի ազգային խորհրդանիշ կռունկը»:

Մենք ներազգային զրույցի, լուրջ քննարկման, ազնիվ բանավեճի կարիք ունենք: Միգուցե վերջին ընդգծված հատվածը ստիպի հայ եկեղեցու հայրերին, փիլիսոփաներին, ռազմագետներին, պատմաբաններին վերցնել նետված ձեռնոցը: Լռությունն այս պարագայում բնավ ոսկու գին չունի:

 ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Lուսանկարը՝ «Բեռլիներ ցայթունգի»: 2023-ի սեպտեմբերի 28, Արցախից հայերի բռնագաղթը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փողն ու հեղափոխականը

Հաջորդ գրառումը

Դեպի անհայտը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հաջորդ գրառումը

Դեպի անհայտը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական