Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լարվածություն Արեւելյան Միջերկրականում

30/06/2023
- 30 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էրդողանը սխալ ճանապարհով է ընթանում

Միջին Արեւելյան տարածաշրջանում գազի պաշարների վերաբերյալ հետաքրքրական մանրամասնություններով հագեցած ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածի հեղինակը Աթենքի «Եվրոպական եւ Ամերիկյան ուսումնասիրությունների հետազոտական ինստիտուտում աշխատող միջազգային փորձագետ Ռոբերտ Էլիսն (Robert Ellis) է:

Հյուսիսային Կիպրոս այցելելով Թուրքիայի վերընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կղզու ապագայի վերաբերյալ բանակցություններին որպես պայման Կիպրոսի իշխանություններից պահանջել է ճանաչել այդ «անջատված պետությունը»: Կարծում ենք, նա անշրջահայաց է գործում:

Սկսած 1964 թվականից, երբ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNFICYP) տեղակայվեցին կղզում խոչընդոտելու համար ընդհարումը բնակչության երկու խմբերի՝ հույների եւ թուրքերի միջեւ, Կիպրոսի խնդիրը աշխարհի ամենաերկար հակամարտություններից մեկն է համարվում:
1974-ին այդ հակամարտությունը սրվեց, երբ թուրքական զորքերը ներխուժեցին եւ օկուպացրին կղզու մեկ երրորդ մասը՝ հիմնվելով 1960-ին Կիպրոսի, Հունաստանի, Թուրքիայի եւ Միացյալ Թագավորության միջեւ ստորագրված «Երաշխավորման պայմանագրի» վրա, որը թույլ էր տալիս Թուրքիային միջամտել եւ չթողնել, որ Կիպրոսը միանա որեւէ այլ պետության հետ:

Հուլիսին, նախքան ներխուժումը, Կիպրոսի նախագահ արքեպիսկոպոս Մակարիոսը պաշտոնանկ էր արվել EOKA-ի (Հունա-կիպրական աջակողմյան ազգայնամոլական պարտիզանական կազմակերպություն) նախկին մարտիկներից՝ Նիկոս Սամսոնի կազմակերպած հեղաշրջման հետեւանքով: Նրա թիկունքին կանգնած էր Աթենքի զինվորական խունտան, որը նպատակ էր հետապնդում «էնոսիս» հայտարարել՝ այսինքն Կիպրոսը միացնել Հունաստանին: Թուրքիայի ներխուժումը պատճառ դարձավ երկրի բաժանման եւ 1983-ին ի վերջո միակողմանիորեն հայտարարվեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» (TRNC) հռչակումը, որին միայն Թուրքիան է ճանաչում:

Կիպրոսի վերամիավորման բանակցություններն սկսել են 1945 թվականից ՄԱԿ-ի հովանու ներքո, նպատակ ունենալով հաստատել երկզոնային, երկհամայնքային դաշնակցություն: Հատկանշական էր 2004 թվի փորձը, հիմնված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կ. Անանի վերամիավորման ծրագրի վրա, որն ընդունվեց թուրք կիպրոսցիների 65 տոկոսի, սակայն մերժվեց հույն կիպրոսցիների 76 տոկոսի կողմից: Մի շաբաթ անց «պոչամաս» հանդիսացող պետությունը՝ Կիպրոսի հանրապետություն անվան տակ ապահով ապաստան գտավ՝ անդամակցելով Եվրոմիությանը:

Վերջին փորձը, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բնութագրել էր «ապարդյուն գործընթացի անվերջանալի հորիզոն», ձախողվեց Շվեյցարիայի Կրան-Մոնտանայում 2017-ին: Իսկ 2020-ի հոկտեմբերին, երբ դաշնային պետության կողմնակից Մուսթաֆա Աքընչիի փոխարեն թուրքական Կիպրոսի ղեկավար ընտրվեց Էրսին Թաթարը, հաստատվեց, որ Գուտերեշը ճիշտ էր նկատել, որ պատմական մի եզակի հնարավորություն բաց էր թողնված:

Կոշտ քաղաքականության կողմնակից Թաթարը, որն իր թիկունքում ունի Անկարայի պաշտպանությունը, հարցի լուծումը տեսնում է երկու առանձին պետություններ ստեղծելու մեջ: Մյուս տարբերակը, նրա կարծիքով, «անեքսիան» է, որն անհավանական է, քանի որ Հյուսիսային Կիպրոսն արդեն փաստացի դարձել է Թուրքիայի 82-րդ նահանգը:

Հարցի լուծման խաղի կանոնները փոփոխվեցին, երբ 2010-ին Լեւանտի ավազանում հայտնաբերվեցին գազի եւ նավթի հսկայական պաշարներ: Կիպրոսն այդ ժամանակ արդեն սահմանագծել էր «Տնտեսական բացառիկ օգտագործման (EEZ) իր զոնան» եւ համաձայնություն էր կնքել Եգիպտոսի, Լիբանանի եւ Իսրայելի հետ: Թուրքիան, որ UNCLOSի (ՄԱԿ-ի Ծովերի Օրենքի կոնվենցիայի) պայմանագիրը ստորագրած պետություն չէ, պնդում է, որ իր ստորջրյա «մայրցամաքային խութերն» ու «առափնյա ծանծաղուտները» առ ոչինչ չեն դարձնում պայմանագրի սկզբունքները:

Այն փաստը, որ ածխաջրածնի հետազոտությունների համար Կիպրոսը EEC-ի շրջանակներում զիջումների է գնացել օտար ընկերությունների պահանջներին, պատճառ է դարձել Թուրքիայի հետ շարունակական տարաձայնությունների, քանի որ այդ զիջումները բախվում են Թուրքիայի այսպես կոչված «Կապույտ հայրենիք» (Blue Homeland) ծովային դոկտրինայի հետ:

Եթե մի կողմից գործում է տասնամյա վաղեմության եռակողմ՝ Հունաստան, Կիպրոս եւ Իսրայել համագործակցությունը, որն ունի նաեւ զինվորական բաղադրամաս, ապա մյուս կողմից Եգիպտոսը, որի «Զոհր» հանքավայրի գազի պաշարները ամենամեծն են Միջերկրականում, 2019-ին հիմնադրել է «Արեւելյան Միջերկրականի գազային ֆորումը», որին մասն են կազմում Իսրայելը, Կիպրոսը, Հունաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Հորդանանը եւ պաղեստինյան իշխանությունները: Թուրքիան մաս չի կազմում, իսկ Մ. Նահանգներն ու Եվրոմիությունը դիտորդներ են հանդիսանում:

Ըստ Թուրքիայում Մ. Նահանգների նախկին դեսպան Էրիկ Էդելմանի, Էրդողանը հավատացած է, որ Թուրքիան կկարողանա սպառնալիքների միջոցով նշված կառույցներից մեկի մեջ խցկվել:
Միեւնույն ժամանակ 2019-ին ԱՄՆ-ի կոնգրեսը ընդունեց «Արեւելյան Միջերկրականի անվտանգության եւ էներգետիկայի ոլորտում գործընկերության օրենքը» ի պաշտպանություն Հունաստանի՝ որպես ՆԱՏՕ-ի հուսալի անդամ-պետություններից մեկի, Իսրայելի՝ որպես անուրանալի հավատարիմ դաշնակցի, եւ Կիպրոսի՝ որպես կարեւոր մարտավարական գործընկերոջ:

Ավելին, 2021-ի հոկտեմբերին Մ. Նահանգները բարեփոխեց Հունաստանի հետ իր MDCA (Փոխադարձ պաշտպանության եւ համագործակցության) պայմանագիրը, ներառելով այնտեղ Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը, որպես մարտավարական կարեւոր հանգրվան:

2014-ին, երբ Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության ճարտարապետ Ահմետ Դավութօղլուն նշանակվեց արտգործնախարար, իր «մանիֆեստում» նա ներառել էր նաեւ Թուրքիայի տեսլականը որպես էներգիա մատակարարող միջանցքի: 2009-ին Եվրոհանձնաժողովը համաձայնեց կառուցել գազի «Հարավային միջանցք» անունը կրող խողովակաշարը, որպեսզի կարողանա այլընտրանքային ձեւով գազի պաշարներ փոխադրել եվրոպական շուկաներին՝ Կասպից ծովից: 2020-ի վերջին շահագործման հանձնված այդ խողոկավաշարը ներառում է նաեւ Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից «Հարավային Կովկասի» խողովակաշարը (SCP-ն), «Տրանս-Անատոլյան» խողովակաշարը (TANAP-ը), որն անցնում է Թուրքիայի տարածքով եւ «Տրանս-Ադրիատիկ» խողովակաշարը (TAP-ը), որը ձգվում է մինչեւ Իտալիա:

Թուրքիան քանիցս փորձել է շահագրգռել Իսրայելին, որ իր Լեւանտի հանքավայրերից դեպի Ջեյհան (Հարավային Թուրքիա) խողովակաշար կառուցի, սակայն Իսրայելը առ այսօր չի տվել իր համաձայնությունը: Վարչապետ Բենյամին Նաթանյահուն պատրաստվում է հանդիպել նախագահ Էրդողանի հետ, բայց վերջինս հասկացրել է, որ կհանդիպի նրա հետ այն ժամանակ, երբ գազի խողովակաշարի համաձայնության շուրջ ինչ-որ նորություն ունենա իրեն փոխանցելու:
Թուրքիան նաեւ մեծապես կախված է Ռուսաստանի գազից, որն իրեն հասնում է «Blue Stream» (Կապույտ հոսանք) եւ «TurkStream» (Թուրքական հոսանք) խողովակաշարերով: Եվ Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է գործել որպես էներգափոխադրող պետություն ռուսական գազը Եվրոպա հասցնելու համար, «Nord Stream» (Հյուսիսային հոսանք) խողովակաշարի շարքից դուրս գալուց հետո:

2022-ի հունվարին Մ. Նահանգները բանավոր արգելք դրեց իրականացնելու Հունաստանի, Կիպրոսի եւ Իսրայելի մտադրություններին՝ կառուցելու 1.900 կմ. երկարությամբ «Արեւելյան Միջերկրական» խողովակաշարը, որի միջոցով պետք է «Լեւանտի Ավազանից» Հունաստանի տարածքով գազ փոխադրվեր Եվրոպա: Նշված պատճառներից մեկը «տարածաշրջանում լարվածություն չառաջացնելն էր», ինչը նշանակում էր չգրգռել Թուրքիային:

Հաշվի առնելով Եգիպտոսի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարը, անհրաժեշտ է պատշաճ նշանակություն տալ Եգիպտոսին, որպես գազի տարածաշրջանային մատակարարի եւ հատկապես որպես EMGF ֆորումի հիմնադրի: Անցյալ տարվա հունիսին, օրինակ, իրարհասկացողության մի հուշագիր ստորագրվեց Եվրոմիության, Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ այն մասին, որ եգիպտական երկու LNG գործարանների միջոցով իսրայելական գազ է Եվրոպա արտահանվելու: Այնպես որ միեւնույն տրամաբանությամբ, ինչո՞ւ Կիպրոսը չի կարող որպես միջնորդ հանդես գալ Արեւելյան Միջերկրականի գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու համար: Ինչպես Մ. Նահանգներում Եգիպտոսի դեսպան Մոթազ Զահրանն է նշել՝ «EMGF-ը ամենակատարյալ օրինակն է» տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանն ու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը միտված ջանքերին աջակցելու:
Նույնը կարելի է կիրառել Կիպրոսի հարցի կարգավորմանն ու Արեւելյան Միջերկրականում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերին նպաստելու համար: Գործընթացում անշուշտ կլինեն դժվարություններ ու խոչընդոտներ, բայց Հելուանի համալսարանի (Եգիպտոս) դասախոսներից Հատեմ Զադեկի համոզմամբ Միջերկրականի գազը կարող է հարթել այն բոլոր անհարթությունները, որ քաղաքականությունն է ստեղծել:

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ավելի լավ է՝ չարձագանքեր. պատգամավորը՝ ԳՇ նախկին պետին

Հաջորդ գրառումը

Համահայկական ամառային 8-րդ խաղերին արդեն հայտավորվել է 5500 մասնակից

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Համահայկական ամառային 8-րդ խաղերին արդեն հայտավորվել է 5500 մասնակից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական