Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լավատեսական ողբերգություն՝ չորս հեղինակների ստեղծագործությունների համադրմամբ

30/09/2022
- 30 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երաժշտական երկերի հեղինակներն էին Ժիրայր Շահրիմանյանը, Աննա Հակոբջանյանը, Սուրեն Զաքարյանը եւ Էդուարդ Հայրապետյանը

Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնի շրջանակներում հերթական համերգը կայացավ սեպտեմբերի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հնչած երաժշտական բոլոր երկերը մինոր հնչողությամբ, սակայն ներքին լուսավոր շեշտադրությամբ էին. թախծության մեղմ տոներից մինչեւ դրամատիկ սրացումներ, ողբերգական հունչից մինչեւ պայծառ առավոտների սպասում… Այս լուսաստվերումներով երկերի հեղինակները հայ կոմպոզիտորական դպրոցի տարբեր սերունդների ներկայացուցիչների մտքի արդյունք էին: Բայց բոլորը, թեեւ առանձին-առանձին՝ մեկմեկուց զանազանվող ձեռագրերով եւ ծավալներով, բայց գաղափարով եւ տրամադրությամբ ընդհանրություններ ունեին՝ սահմանակից ողբերգականությանը, երաժշտական պատումների դրամատիկ զարգացումներով, որ ունկնդրին հաղորդում էին մեր ապրած  ժամանակների լարվածությունը, մտահոգ մտածումը, ելքերի փնտրտուքի տարուբերումները: Հնչեցին պրեմիերաներ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ. դիրիժորն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը:

Համերգը սկսվեց Ժիրայր Շահրիմանյանի N2 սիմֆոնիայի պրեմիերայով: Այն գրվել է 2018-ին, եւ ոնց հեղինակն է ասում, «մաքուր» երաժշտություն է եւ չունի ծրագրային ենթատեքստ, բայց դրամատիկական լարվածությամբ այս երկն, ասես, հենց վերջերս է ստեղծված: Այնքա՜ն են նրանում մեղեդայնորեն արտացոլված զգացմունքները համահունչ մերօրյա հայկական իրականությանը, այնքա՜ն են ակնհայտ  տագնապի, անհանգստության, գուցե թե՝ անհայտության զգացողությունները, որ չորս տարի առաջ գրված ստեղծագործությունը, թվում է, հենց նոր է թղթին հանձնվել: «Մաքուր» երաժշտության մասին հիշատակումը զուր չէ հեղինակի կողմից: Նրա վաղ շրջանի կամերային ստեղծագործությունները, թերեւս, հենց այդ բնութագրմանն են արժանի. երաժշտական ոգորումներ՝ երիտասարդական փորձարարության սահմանագծումներով: 34-ամյա կոմպոզիտորի կամերային, խմբերգային, վոկալ եւ սիմֆոնիկ երկերը հնչել են տասնյակից ավելի երկրներում՝ ԱՄն-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, այլուր: Քսան տարեկանում արդեն դարձել է Ղ. Սարյանի անվ. վոկալ ստեղծագործությունների մրցույթի դափնեկիր, հետագայում մրցանակների են արժանացել նրա մանկական խմբերգերը, 2011-ին իրեն է շնորհվել Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հատուկ մրցանակը, նույն տարում՝ Cro Patria միջազգային երգչախմբային փառատոնի դիպլոմը, մեկ տարի անց՝ «Ավե Մարիա» հայ-շվեյցարական մրցույթի հատուկ մրցանակը, Երիտասարդ կոմպոզիտորների կամերային երաժշտության հանրապետական մրցույթի 1-ին մրցանակը եւ այլն: Նրա «Սիմֆոնետան» տիեզերական փնտրում, շրջապտույտ ասես լինի, իբրեւ մենության նվագներ կբնութագրեի նրա կամերային շատ գործեր: N2 սիմֆոնիայում, գուցե թե, «մաքուր երաժշտություն» ասվածը տեղին չէ: Այն որակապես նոր աստիճան է Ժ. Շահրիմանյանի ստեղծագործությունում. նրանում, կամա թե ակամա, գուցե թե ենթագիտակցորեն մեր ապրած ժամանակների ողբերգական իրադարձություններն ու դրանցով պայմանավորված խորն ապրումներն են մակերես ելել՝ դրամատիկ ապրումի անկեղծությամբ, անկարելիության ծանրությամբ եւ սպասման բազմակետումով, որ իր արտահայտությունն է գտել երկի հատկապես վերջին հատվածում: Պատմությունն, ասես, չի ավարտվում, ամբողջացումը, վերջաբանը, կարծես, մնում է օդի մեջ: Երկն ունի լեյտմոտիվ՝ առաջին երեք մասերում կրկնվող եւ երաժշտականորեն զարգացող հիմնական միտք. հայկական ժողովրդական մեղեդու հունչեր կան նրանում. երկը մինոր տոնայնությամբ է, բայց ավարտական մասում փոխվում է՝ հույս, առաջ ընթանալու, ոտքի կանգնելու ձգտման զգացողությամբ:

Բենջամին Բրիտտենի անվան երրորդ մրցանակը երիտասարդ կոմպոզիտորների մրցույթում Աննա Հակոբջանյանի անդրանիկ նշանակալից ստեղծագործական նվաճումն էր: Դրանից 15 տարի անց՝ 2018 թ. ապրիլին Հայաստանի կոմպոզիտորների միության մրցանակն Աննայի նվաճումների շարքում ամենապատվավորներից է. հայկական վիոլայի եւ տավղի համար գրված նրա «Հազարան հավքի թեւով» ստեղծագործությունը լավագույնն էր ճանաչվել կամերային ժանրում: Վանաձորւմ ապրող եւ ստեղծագործող կոմպոզիտորը ճանաչելի ձեռագիր ունի, հետաքրքրական են նրա գործիքավորումները՝ հայկական վիոլայի գործածությամբ: Այս նվագարանը հատկապես վերականգնել է Գրիգոր Առաքելյանը, որն էլ հենց նվագեց Ա. Հակոբջանյանի «Տաղ անանձնական»-ում՝ գրված սոպրանոյի, հայկական վիոլայի եւ լարային նվագախմբի համար: Այս գործը՝ նոր խմբագրմամբ, կնոջ ողբ-ձայնարկություն էր հենց իր՝ Աննայի սոպրանոյով կատարված, որին համաձայնում էր հայկական վիոլայի հունչը՝ լարային գործիքների նվագի տարածավալի «ֆոնին»: Տագնապ, խոկում, անձնուրաց աղոթարար վերարձակումներ, հայկականություն, որ օրորոցային հիշեցնող երգեցողությանը միախառն հոգեւոր-տաճարական կարող է որակվել՝ նորօրյա լուծումներով ստեղծված:

«Post scriptum» փոքրածավալ գործը միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ Մշակույթի նախարարության «Մեսրոպ մաշտոց» շքանշանակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի երկարամյա ղեկավար Սուրեն Զաքարյանի հեղինակած բազմաթիվ կամերային ստեղծագործություններից առնված այն մեկն էր, որ համերգային երեկոյին հնչեց՝ իբրեւ ռեքվիեմ – հետգրություն՝ ի հիշատակ. ստեղծագործության հնչմանը մտովի տալիս էի նրանց անունները, որոնք ընկան երկրիս սահմաններին, ու թեեւ բավարար չէր ժամանակը՝ բոլորին անուն առ անուն հիշատակելու համար, բայց այդ գործում ամփոփված էր մի ողջ սերնդի կերպար ու նաեւ հեղինակի անունը, որ կնքել է իր մահկանացուն մեկ տարի առաջ վաղաժամ՝ իր 64-րդ տարում:

Նախորդ գործերի նման դեպի հավերժ ուղղված հայացք, միաժամանակ յուրովի հոգեքննություն ու տառապալից հարցումներ պարունակող գործ էր Էդուարդ Հայրապետյանի N1 կոնցերտը՝ ջութակի եւ լարային նվագախմբի համար: Գրիգոր Եղիազարյանի կոմպոզիտորական դպրոցն անցած Էդ. Հայրապետյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, Մշակույթի նախարարության Ոսկե մեդալակիր: Հեղինակ է տասներեք սիմֆոնիաների, 22 սոնատների, տարբեր նվագարանների համար գրված 26 կոնցերտների, գրել է «1915» եւ «Երկիր Նաիրի» օրատորիաները, վոկալ եւ խմբերգային ստեղծագործություններ՝ Մ. Մեծարենցի, Ե. Չարենցի, Ջ. Բայրոնի, Ռ. Մ. Ռիլկեի, այլոց բանաստեղծությունների հիման վրա: N1 կոնցերտը նվիրված էր ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանին, որի մենակատարմամբ էլ հնչեց առաջին անգամ՝ ծայրագույն տագնապով եւ հուզական ներքին լարմամբ, որ մի կողմից շատ անձնական ապրումի արդյունք է, մյուս կողմից՝ համընդհանուր – մարդկային է, հատկապես երբ այն քննում ենք հայոց ազգի համար արդի ճակատագրական ժամանակների դիտանկյունից: 

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Երաժշտագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չարենցի մի թարգմանության շուրջ

Հաջորդ գրառումը

Հայապատում ֆիլմ ռումինական կինոփառատոնում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Հայապատում ֆիլմ ռումինական կինոփառատոնում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական