Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի ՀՈՒՇ. Սյուզաննա Միլդոնյան (1940-2022)

28/10/2022
- 28 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 7-ին Բրյուսելում 82 տարեկան հասակում վախճանվել է տավղահարուհի եւ երաժշտական մանկավարժ Սյուզաննա Միլդոնյանը (Շուշանիկ Միլտոնյան): Նա ծնվել էր Վենետիկում: 1959 թվականին ավարտել է Վենետիկի կոնսերվատորիան (Մարգարիտա Չիկոնյարիի դասարան), հետագայում դարձել նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր: Համերգներով հանդես է եկել 13 տարեկանից, շրջագայել աշխարհի շատ երկրներում, Հայաստանում՝ 1968 թվականին: 1959 թվականին Թել Ավիվում տավղահարների միջազգային մրցույթի, 1962 թվականին՝ Փարիզի ազգային կոնսերվատորիայի, 1964 թվականին՝ Շվեյցարիայի, 1971 թվականին Մարսել Տուրնիեի անվան եւ տասնյակ այլ միջազգային մրցույթների դափնեկիր էր: Սյուզաննա Միլդոնյանը Փարիզում արժանացել է նաեւ Ձայնապնակների մեծ մրցանակին: 1960 թվականից բնակվել է Փարիզում, ուսանել տեղի կոնսերվատորիայում Պիեռ Ժամեի մոտ, ապա դարձել է Բրյուսելի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարը: Հանդես է եկել եվրոպական նշանավոր նվագախմբերի հետ: Համերգային հայտագիրն ընդգրկել է հնագույն երաժշտությունից մինչեւ նորագույնը: Տավղի համար փոխադրել է Մատեո Ալբենիսի ռե մինոր կլավիրի սոնատը: Կատարել է նաեւ Կոմիտասի ստեղծագործություններից: Դասավանդել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայում եւ Սիենայի (Իտալիա) Կիջի ակադեմիայում: Նիդեռլանդների թագուհի Յուլիանան եւ արքայադուստր Մարգրիտն ընդունել են Սյուզաննա Միլդոնյանին դստեր՝ Ալիսայի հետ միասին:

Սյուզաննա Միլդոնյանը խոնարհ ու խոհեմ կին էր, առատաձեռն, բարեսիրտ, ջերմ, իր սաների հետ մտերիմ, ոգով ու հումորով լեցուն: Նա եղել է ոգեշնչման եւ մոտիվացիայի աղբյուր բազմաթիվ տավղահարների համար:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երեւանը գնաց իր ճանապարհով Ղարաբաղի հարցում․ Պուտին

Հաջորդ գրառումը

Գիտնականները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականները նկարագրել են նոր բրածո բուսատեսակներ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական