Չորեքշաբթի, Հունիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի հեճուկս Կրեմլի, Զելենսկին ջերմ ընդունելության է արժանացել Վաշինգտոնում

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ կոնգրեսը պատրաստվում է 45 միլիարդի օգնություն տրամադրել Ուկրաինային

Դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելեց Վաշինգտոն: Այցը լայն արձագանք գտավ միջազգային լրատվամիջոցներում: Դրան արձագանքեցին ռուսական, թուրքական, նաեւ հայկական լրատվամիջոցները: Նախքան այցի բովանդակությանն անդրադառնալը նշենք, որ դեկտեմբերի 21-ին լրացավ ռուսական զորքերի Ուկրաիան ներժուխուժման 300-օրը, որն իրականացվել էր այդ երկիրը 72 օրում ծնկի բերելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջադրանքով: Հարկ է նշել, որ Զելենսկին ԱՄՆ ուղեւորվելու համար գնացքով մեկնել է Լեհաստան, որտեղից Վաշինգտոն հասել ամերիկյան ռազմաօդային ուժերի տրամադրած ինքնաթիռով, որին անվտանգության նկատառումներով թռիչքի ողջ ընթացքում ուղեկցել են ռազմական ինքնաթիռները:

Սա Զելենսկու ռուսական զորքերի ներխուժումից հետո արտասահման կատարած առաջին այցն է, որը արեւմտյան լրատվամիջոցները  գնահատում են որպես անակնկալ, իսկ ռուսականները` «հանկարծակի»: Նույնպես է գնահատվել նաեւ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւի դեկտեմբերի 20-21-ի այցը Պեկին, որտեղ նա մոսկովյան աղբյուրների վկայությամբ հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որ բանակցություններ վարի Ռուսաստան-Չինաստան ռազմավարական գործընկերությանն ու Ուկրաինայի հակամարտությանն առչվող հարցերի շուրջը:

Հակառակ մոսկովյան աղբյուրների, արեւմտյան լրատվամիջոցները Մեդվեդեւի այցը պայմանավորում են Ուկրաինայում շարունակվող պատերազմը «վերջնական ավարտին» հասնելու համար Չինաստանից ռազմական օգնություն ստանալու Կրեմլի հաշվարկներով: Թեեւ Պեկինը, չհաշված միջուկային զենք օգտագործելու Պուտինի սպառնալիքները, Ուկրաինա ներխուժելու համար Ռուսաստանին չի դատապարտել, , սակայն չի էլ արդարացրել վերջինի ռազմական օգնություն ստանալու հույսերը, սահմանափակելով դա քաղաքական աջակցությամբ: Մինչդեռ այդ օգնությունը խիստ անհրաժեշտ է Ռուսաստանին, այլապես նա անօդաչու ինքնաթիռներ գնելու խնդրանքով չէր դիմի Իրանին, ոչ էլ կպահանջեր Հյուսիսային Կորեայից, որ զենք վաճառի, նախապես իմանալով, որ վաճառելուց առաջ Փհենյանը պետք է հարցնի Պեկինին:

Ինչ խոսք, Չինաստանն էլ իր հաշվարկներն ունի, եւ անկախ ռազմավարական գործընկերության հանգամանքից, Ուկրաինայում Կրեմլի հաղթանակը առանձնապես չպետք է ոգեւորի նրան, որովհետեւ Պեկինին նախընտրելի տնտեսապես արդեն քայքայված Ռուսաստանը լինի նաեւ մեկուսացված միջազգային ասպարեզում, այլապես Հյուսիսային Կորեան չէր մերժի զենք տրամադրելու Մոսկվայի խնդրանքը:  

Համենայն դեպս, Զելենսկու այցը Վաշինգտոն կայացավ: Նրան Սպիտակ տանն ընդունեց նախագահ Ջոզեֆ Բայդենը, իսկ երեկոյան նա ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում: Դա իբրեւ հանկարծակի բնութագրելիս ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես  News.ru -ն, պատճառաբանում էին, թե Զելենսկին, հասկանալով, որ «լուրջ հարված» է ստանալու, իսկույն «թռավ» ԱՄՆ: Սպիտակ տանը տեղի ունեցած Բայդեն-Զելենսկի հանդիպումից հետո, ի հեճուկս Մոսկվայի պարզվեց, որ վերջինի այցը իրականացվում է Ուկրաինայի դիմադրողականությունն ու պաշտպանությունն ամրապնդելու համար ԱՄՆ-ից ռազմական եւ ֆինանսական օգնություն ստանալու առաջահերթ նպատակով:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, ընդունելով Զելենսկուն՝ նախագահ Բայդենն ասել է, որ «հպարտությամբ է աջակցում Ուկրաինային» եւ համերաշխ է նրա` «արդարացի խաղաղության հասնելու ձգտումների հետ»: ԱՄՆ նախագահը վերստին դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինայի ենթակառույցները թիրախավորելու եւ նպատակներին հասնելու համար «ձմեռվա ցուրտը զենք» դարձնելու համար: Զելենսկին իր հերթին նշել է, որ մեծ պատիվ է Ապիտակ տանը հյուրընկալվելը, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին, Կոնգրեսին եւ ժողովրդին Ուկրաինային ցուցաբերած աննախադեպ աջակցության համար:

Կողմերն այս խոսքերը կրկնել են հանդիպումից հետո հրավիրված մամուլի համատեղ ասուլիսում, որտեղ, ըստ ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ի, Սպիտակ տան ղեկավարը նաեւ ասել է. «Նախագահ Պուտինը պատերազմն ավարտելու մտադրություն չունի, սակայն ԱՄՆ-ը պատրաստ է ուկրաինական ժողովրդին տրամադրելու պաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցները»: Ինչպես «Sputnik»-ն է նշում, Բայդենը խոսել է նաեւ  Patriot զենիթահրթիռային համալիրներ տրամադրելու մասին, խոստանալով, որ կհոգա դրանց օգտագործման համար ուկրաինական բանակում համապատասխան կադրերի պատրաստման մասին:

Այդ նպատակով, ինչպես պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է նշել, Միացյալ Նահանգները հատկացնելու է 1.85 միլիարդ դոլար: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի՝ Զելենսկու դիպուկ արտահայտությամբ «աննախադեպ ռազմական եւ ֆինանսական օգնությունը» դրանով չի սահմանափակվում: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում գտնվող 45 միլիարդ դոլարի օգնության լրացուցիչ փաթեթին է վերաբերում, ինչն արծարծվել է մամուլի համատեղ ասուլիսում, որին կիսապաշտոնական «Անադոլու» գործակալության գլխավորությամբ անդրադարձել են նաեւ թուրքական լրատվամիջոցները:

Դրանց հավաստմամբ, նախագահ Բայդենը խոսել է Ուկրաինային ամերիկյան օգնությունը շարունակելու Վաշինգտոնի պատրաստակամության մասին եւ շրջվելով Զելենսկու կողմը բառացի հայտարարել. «Պարոն նախագահ, մի անհանգստացեք, քանի դեռ Ուկրաինան կա, մենք կլինենք նրա կողքին»: Ի պատասխան Զելենսկին խոսել է Ուկրաինայի համար  Patriot  համալիրների կարեւորության մասին, ընդգծել երկրի օդային տարածքն անվտանգ դարձնելու անհրաժեշտությունը եւ շնորհակալություն է հայտնել իր երկրին լրացուցիչ 45 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու ԱՄՆ Կոնգրեսի պատրաստակամության մասին:

Խնդիրը տվյալ պարագային սոսկ Կոնգրեսի պատրաստակամությունը չէ, այլեւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ծրագրավորվածությունն ու միջազգային հեղինակությունը: Ակնհայտ է, որ հայտարարված օգնությունը չտրամադրելը կնշանակի լուրջ վնաս հասցնել այդ հեղինակությանը, հատկապես ԱՄՆ-ի պարագային, քանի որ իբրեւ միակ լիարժեք գերտերություն՝ ինքն է ուղղորդում միջազգային քաղաքականության ընթացքը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Թուրքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ընդդիմադիրներն ու իշխանականները տպավորված են ՄԱԿ-ում հնչած ելույթներից, բայց դրանք միանաշանակ չեն ընդունում

Հաջորդ գրառումը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը դիտմա՞մբ է Հայաստանը հեռացնում Եվրոպայից

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրորդի փոխարինումն է, այլ ոչ թե հոգևորականների կուսակրոնությունը. Հարութ Սասունյան

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

LOOK WHO’S TALKING?! ԿԱՄ, ՔԱՆԴԵԼ ՔԱՆԴԵԼ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ

10/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Կամ իմ մարդը կլինի կաթողիկոս, կամ Հայաստանը կաթողիկոս չի ունենա»-ն չի անցնելու. քաղաքագետ

10/06/2025
Հաջորդ գրառումը

Ուրսուլա ֆոն դեր Լայենը դիտմա՞մբ է Հայաստանը հեռացնում Եվրոպայից

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայ եկեղեցին հայ ժողովրդին  «մահվան պայքարի» կոչ է անում և նրա ապագան ներքաշում նոր վտանգների ու աղետների մեջ. Փաշազադե

11/06/2025

Կովկասի մուսուլմանների վարչության  նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բողոքի նամակ է հղել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյին: Փաշազադեն...

ԿարդալDetails

Պատկերացնում ենք, որ իմպիչմենթի գործընթացը հնարավոր է բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում. Սաղաթելյան

11/06/2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

11/06/2025

«Զվարթնոց» օդանավակայան ընդամենը 1500-2000 հոգի էր գնացել. Դավիթ Խուդաթյան

11/06/2025

Նոր Հայաստան, նոր երանիներ

11/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական