Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-Իսրայել հակամարտության անդրադարձումը Հայաստանի վրա

ԱԶԳ
04/07/2025
- 4 հուլիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 13-ին Իսրայելը մի շարք օդային հարվածներ սանձազերծեց Իրանի դեմ, իրականացնելով այսպես կոչված «Արթնացող առյուծը օպերացիան»: Ուժի այս ցուցադրումը լրջորեն թեժացրեց երկու երկրների միջեւ հարաբերությունների առկա լարվածությունը, որի հետեւանքում մի քանի օր շարունակվեցին օդային փոխադարձ հարվածները:

Հունիսի 18-ի դրությամբ Իսրայելը ավելի քան 400 բալիստիկական հրթիռներ եւ հարյուրավոր ԱԹՍ-եր (UAVs) էր արձակել: Իսրայելի կառավարությունը պնդում է, որ հարվածները «կանխարգելիչ» բնույթ ունեին՝ անմիջական, անխուսափելի սպառնալիքի առաջքն առնելու համար, որովհետեւ «Թեհրանն արդեն ի վիճակի էր ստեղծելու միջուկային ռումբեր»: Իսրայելին հաջողվեց հարվածել Իրանի ավելի քան 100 գլխավոր թիրախներ, որոնց թվում նաեւ «Նաթանզ» միջուկային տեղանքն ու Սպահանի միջուկային ուսումնասիրությունների կենտրոնը եւ սպանել մեծ թվով ռազմական ավագ հրամանատարներ եւ գիտնականներ:

Թեժացումը հետեւանք էր ՄԱԿ-ի միջուկային հետազոտությունների հանձնաժողովի զեկույցի, որ նշում էր, թե «Իրանը է՛լ ավելի է մեծացրել ուրանի հարստացման իր պաշարները` հասցնելով այն միջուկային զենք ունենալու մակարդակին»:

Միաժամանակ, Թրամփի վարչակազմը փորձում էր խաղաղ գործարք կնքել Իրանի հետ, բայց բանակցությունների մի քանի հանդիպումներից հետո այն ձախողվեց: Սոցցանցերում իր հատուկ «Truth» հարթակում, Թրամփը Իրանին 60 օրվա վերջնաժամկետ էր ներկայացրել կնքելու գործարքը, եւ գուցե պատահական զուգադիպություն չէր, որ օդային հարվածները տեղի ունեցան հենց 61-րդ օրը:

Չնայած սկզբնական շրջանում Մ. Նահանգների, կառավարությունը ժխտում էր իր ներգրավվածությունը հարձակումներին, այդուհանդերձ նա էր, որ Իրանին զգուշացրել էր ոչ մի գործողություն չձեռնարկել ամերիկյան զինված ուժերի դեմ: Իսկ Թրամփը հայտարարել էր, որ Մ. Նահանգների զինված ուժերը իրենց ամբողջ հզորությամբ կհարվածեն Իրանին այնպիսի մակարդակով, որ երբեւէ տեսնված չէ»: «G7-ի» ղեկավարները նույնպես արտահայտել էին իրենց զորակցությունը Իսրայելին, նշելով, որ «Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու»: Ներկա դրությամբ հռետորաբանությունը բոլոր կողմերից չափազանց սուր է: Իրանը խոստանում է մեծ անակնկալ մատուցել: Անակնկալ, որ աշխարհը կհիշի դարեր շարունակ, իսկ Մ. Նահանգների նախագահը Իրանից պահանջում է հանձնվել «առանց նախապայմանների»:

Հակամարտության այս իրավիճակից տուժող երկրների թվում է Հայաստանը, որի համար տեղի ունեցածը բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնեցրել երկիրը ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության եւ ժողովրդագրական ոլորտների առումներով: Չմոռանանք նաեւ, որ այս ամենին զուգահեռ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի սահմանակից Նախիջեւանում համատեղ զորավարժություններ են անցկացնում: Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության զեկույցի, դրանց ընթացքում «տանկեր, հրետանային, սաբոտաժային եւ օդային պաշտպանության միավորներ կատարելու են ամենատարբեր ու բարդ հանձնարարություններ»: Սա անշուշտ ահազանգող երեւույթ է, հաշվի առնելով, որ 2020 թվի հուլիս-օգոստոս ամիսներին, հենց նախքան Արցախի եւ Հայաստանի դեմ նախաձեռնված լայնածավալ պատերազմը, այդ նույն վայրում Ադրբեջանը դարձյալ զորավարժություններ էր անցկացրել Թուրքիայի մասնակցությամբ:

Ադրբեջանը նաեւ շարունակում է արծարծել «Զանգեզուրի միջանցքի» հարցը: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հունիսի 14-ին Չեխիայում կայացած «GLOBSEC 2025» ֆորումի ընթացքում, պատասխանելով Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վերաբերյալ հարցին, պահանջեց, որ այդ միջանցքը բացվի: Հաշվի առնելով, որ միջանցքի բացմանն ընդդիմացող միակ պետությունը` Իրանը, այժմ գտնվում է ծանր վիճակում, հնարավոր չի լինելու հավանաբար հակադրվել այդ պահանջին:

Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես օգտվելու են տարածաշրջանի ներկա իրավիճակից: Սրան հավելյալ Հայաստանում Մ. Նահանգների դեսպանատունը զգուշացրել է զսպվածություն գործադրել եւ խուսափել գտնվելուց իրանական որոշ կառույցների (ինչպիսիք են, օրինակ, Երեւանում Իրանի դեսպանատունը, Սյունիքում Իրանի հյուպատոսրաանը, Կապույտ մզկիթը Երեւանում եւ Իրանի առեւտրային կենտրոնը) տեղանքներում:

Հայաստանի տնտեսությունը նույնպես լուրջ խնդիրների առաջ է կանգնած: Ներկայիս բազմաթիվ բեռնափոխադրամիջոցներ Բանդար Աբբաս նավահանգստում եւ որոշ մայրուղիներում անշարժացել են` չկարողանալով հատել սահմանը, խոչընդոտելով ոչ միայն արտահանման եւ ներմուծման հնարավորությունները, այլեւ Իրանի տարածքով տրանզիտային երթեւեկությունների շարժը:

Նախագահ Թրամփի «Ամեն ոք պետք է դուրս գա Թեհրանից» հայտարարությունից հետո բազմաթիվ իրանցիներ փախուստի են դիմել, եւ Հայաստանը լինելով սահմանակից երկիր, որոշել են այնտեղ ապաստանել: Հայաստանի Սյունիքի շրջանին լուրջ վտանգ է սպառնում, քանի որ հնարավոր է մեծ թվով թուրքախոս փախստականներ Հյուսիսային Իրանից մտնեն Սյունիք: Ներկայիս մարդկանց եւ փոխադրամիջոցների մոտ երկու կմ երկարությամբ կուտակումներ են գոյացել սահմանում, որտեղ տաքսու ծառայություններից օգտվելը հասել է մինչեւ 350 դոլարի:

Եթե կացությունը դիտարկենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, Մ. Նահանգներ-Իրան բանակցությունները, որոնք տապալվեցին հակամարտության հետեւանքում, անկասկած կարող էին համաձայնության հասնելու դեպքում դրական ելք ապահովել Հայաստանի համար: Նույնը կարելի է ասել Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների մասին, որտեղ նույնպես շոշափելի առաջընթաց չի նկատվում: Սրանք հույժ կարեւոր գործընթացներ էին Հայաստանի համար: Դրանց ձախողումը եւ Ռուսաստանի ու Իրանի դիրքերի թուլացումը եւ նրանց ազդեցության ոլորտների նվազումը Հարավային Կովկասում, հատկապես Մ. Նահանգների պասիվ կեցվածքի պայմաններում, զգալիորեն խախտում է տարածաշրջանի առանց այն էլ ուժային փխրուն հավասարակշռությունը, թույլ տալով, որ Թուրքիան է՛լ ավելի ազդեցիկ դերակատարություն ստանձնի Հարավային Կովկասում եւ առաջ տանի իր շահերը Ադրբեջանի աջակցությամբ: Այդ շահերի թվում է նաեւ Զանգեզուրի միջանցքը, որը ոչ միայն Ադրբեջանն է միացնելու Թուրքիային, այլեւ դուռ է բացելու դեպի ավելի ընդարձակ թյուրքական աշխարհը:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄն արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(Արմինյն Միրոր-Սփեքթեյթր)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սոֆյա Խանդամիրովա. «Հպարտ եմ, որ իմ երակներով հայկական արյուն է հոսում»

Հաջորդ գրառումը

 Մոսկվայի կրավորական կեցվածքը Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դուք հասկացաք ու վստահեցիք ինձ ու «Ղարաբաղ կոմիտեի» իմ ընկերներին, ինչի արդյունքը անկախ Հայաստանն է ու ազատագրված Արցախը. հատված՝ Տեր-Պետրոսյանի ելույթից

19/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եռաբլուրում մեր քույրերն ու եղբայրները սգում են իրենց հարազատների կորուստը, վարչակարգի պարագլուխը հրապարակում է երաժշտությամբ տեսանյութ՝ «աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկի մասին» վերնագրով

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
Հաջորդ գրառումը

 Մոսկվայի կրավորական կեցվածքը Իրան-Իսրայել 12-օրյա պատերազմի ընթացքում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական