Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-Աֆղանստան «Ջրային պատերազմ»

26/05/2023
- 26 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրանի ու Աֆղանստանի ջրերը նույն առվով չեն գնում

Վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետությունը ճշգրտումներ է մտցնում իր տարածաշրջանային քաղաքականության մեջ, ընդունելով սեփական թերացումներն այն խաղերի մեջ, որոնց կանոնները թելադրված էին Թեհրանի առաջարկած ռազմավարությամբ:
ՄԱԿ-ի կողմից դեռեւս պաշտոնապես չճանաչված Աֆղանստանի Իսլամական Էմիրության (ԱԻԷ) հետ վերջին շրջանում Իրանի համագործակցության ակտիվացումն այդ իրողության վառ ապացույցներից է:

Աֆղանստանի հարցերով ԻԻՀ նախագահ Ռայիսիի հատուկ ներկայացուցիչ Հասան Քազեմի-Ղոմիի՝ 2023 թ. հունվարին ժամանակավոր հավատարմատարի (պաշտոնակատար) կարգավիճակով գործուղումը Քաբուլ, ԱԻԷ-ի կողմից ընկալվեց որպես թալիբների ձեւավորած Աֆղանստանի Իսլամական Էմիրության պաշտոնական ճանաչմանը նպաստող քայլ:

Քաբուլը գոհունակությամբ ընդունեց նաեւ փետրվարի 23-ին Թեհրանում Աֆղանստանի դեսպանատունը թալիբների ներկայացուցչին հանձնելու փաստը, այն գնահատելով որպես երկկողմ հարաբերությունների բարելավմանն ուղղված կարեւորագույն քայլ:

Սակայն, այն պահին, երբ թվում էր, թե այլեւս Իրանին հաջողվում է մերձավորարեւելյան տարածաշրջանում, այդ թվում՝ թալիբների իշխանության հետ կարգավորել իր կնճռոտ հարցերը, պարզվեց, որ Թեհրանի ու Քաբուլի ջրերն այնքան էլ  նույն առվով չեն գնում:

Տեւական ժամանակ է, ինչ Իրանը Աֆղանստանի հետ սահմանային Հիլմենդ գետի ջրային պաշարների օգտագործման հարցում լուրջ տարաձայնություններ ունի:

Փորձագետների կարծիքով՝ Իրանի եւ Աֆղանստանի միջեւ ջրային պաշարների հետ կապված խնդիրները պատմական տարբեր փուլերում երկու երկրների միջեւ սահմանազատման ժամանակ թույլ տրված սխալների հետեւանք են:

Անցնող 150 տարիների ընթացքում Իրանի եւ Աֆղանստանի միջեւ ստորագրվել Է սահմանային գետերի ջրօգտագործման մասին չորս համաձայնագիր, սակայն դրանք այդպես Էլ լիովին չեն իրագործվել:

Աֆղանստանի տարածքից սկիզբ առնող սահմանային Հիլմենդ գետի՝ չորս համաձայնագրերով նախատեսված Իրանին հասանելիք բաժինը կենսական նշանակություն ունի Աֆղանստաի հետ սահմանակից, հաճախ երաշտի մատնվող Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգի բնակչության համար:

Դեռեւս 2014 թվականի մարտ ամսին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հրավերով իրանական Նորվրուզի տոնակատարությանը մասնակցելու համար Քաբուլ այցելած ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, իր պաշտոնակցի հետ հանդիպման առիթն օգտագործելով, կրկնելով երկու երկրների օրակարգում եղած կարեւորագույն հարցերից մեկը, հիշեցրել էր սահմանային Հիլմենդ գետի ջրօգտագործման հարցում ձեռք բերված պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը:

Ռոհանիին փոխարինելու եկած ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նույնպես մի քանի անգամ անդրադարձել է Հիլմենդ գետից Իրանին հասանելիք մասնաբաժնին:

Մայիսի 14-ի կառավարության հերթական նիստի ժամանակ, նախագահ Ռայիսին  հանձնարարել է ԻԻՀ արտաքին գործերի ու էներգետիկայի նախարարներին, ինչպես նա»õ Աֆղանստանի հարցերով իր հատուկ ներկայացուցչին՝ լրջագույնս զբաղվել Հիլմենդի ջրային պաշարներից Իրանին հասանելիք մասնաբաժնի ապահովման հարցով:

Իսկ մայիսի 18-ին Սիստան-Բելուջիստան նահանգ այցելած Իրանի նախագահ Ռայիսին, վերջնագրային տոնով զգուշացրեց Աֆղանստանի կառավարիչներին՝ Հիլմենդ գետի առնչությամբ ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին եւ խորհուրդ տվեց իր ասածներին  լուրջ մոտենան:

Թալիբների իշխանությանն ուղղված ԻԻՀ նախագահի զգուշացումներն անպատասխան չմնացին: Մի քանի ժամ անց հրապարակվեց Աֆղանստանի Իսլամական Էմիրության պաշտոնական հայտարարությունը, որտեղ մասնավորապես նշված է՝

«Իրանի իշախնությունները պատկերացում անգամ չունեն Հիլմենդ գետի իրավիճակի մասին, ուստի նախ պետք է հարստացնեն իրենց գիտելիքները: Եվ քանի դեռ ուսումնասիրված չէ հարցը, նման հռետորաբանությամբ հանդես գալը մթագնում է քաղաքական մթնորոտը, ինչը չի բխում երկու մուսուլման ժողովուրդների շահերից»:

Դիվանագիտական լեզվի պահանջներին ինչ-որ չափով համապատասխանող ԱԻԷ պաշտոնական հայտարարությանը հաջորդեց նաեւ դիվանագիտական էթիկայի հետ կապ չունեցող մի հայտարարություն, որը հնչեցրել էր Փաքթիայի նահանգապետ Աբդուլհամիդ Խորասանին, հետեւյալ բովանդակությամբ՝

«Երկար ժամանակ պատերազմ չմղելու պատճառով խումար վիճակում ենք հայտնվել: Տա Աստված մեկ անգամ էլ ռազմաճակատում զրադաշտականներին դեմ հանդիման դուրս գանք ու նրանց խրատենք, որպեսզի Արեւմուտքին հասցրած մեր հարվածներից դասեր չքաղած երկրները նույնպես սթափվեն»:

Ճիշտ է, դիվանագիտական էթիկայի կանոններին անահղորդ այդ գործչին իր չկշռադատված արտահայտությունների պատճառով անմիջապես պաշտոնանկ արեցին, սակայն իր հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հարցում հաստատակամություն ցուցաբերած Իրանը հարստացրեց Աֆղանստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում իր գիտելիքները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիր Պուտին. «Աշխարհը փոխվում է, մեծ Եվրասիան դառնում է ավելի հզոր, տնտեսական և քաղաքական կենտրոն»

Հաջորդ գրառումը

Չի բացառվում, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթի Էրդողանի մրցակիցը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025
Հրապարակախոսություն

Մի՛ զարմացեք, որ սրանք շնորհավորում են բազմահազար հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը

07/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի կողմից Նիկոլին պարտադրված հայ- ադրբեջանական սահմանը «проходной двор» է. Գագիկ Համբարյան

07/06/2025
Հաջորդ գրառումը

Չի բացառվում, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթի Էրդողանի մրցակիցը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025

Հանրապետության տարածքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ին, 11-12-ի կեսօրից հետո, 10-ի և...

ԿարդալDetails

Մենության մեջ մնա բլրի գլխի քո սև քարանձավում, վերհիշի քո ընկերների, անունները, որոնց գլուխը կերար. Ալեն Սիմոնյան

08/06/2025

Քաղաքական գործիչների/գործիքների մեծ մասը, որ պաշտպանում է Գարեգին Բ-ին, չի էլ փորձում հերքել, որ վերջինս ուխտադրուժ է. Վահագն Ալեքսանյան

08/06/2025

Լեւոն Տեր-Պետրոսյանը իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին. Փաշինյան

08/06/2025

Դոնալդ Թրամփի և Էլոն Մասկի միջև վեճ է բռնկվել

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական