Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-ԱՄՆ հակամարտություն

Գրիգոր Առաքելյան
04/04/2025
- 4 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
61
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերա՞զմ, թե՞ դիվանագիտություն

Բացահայտում արած չենք լինի, եթե ասենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ ուղիղ   բախման հավանականությունը գնալով ավելի է մեծանում:  Այս պահից սկսած յուրաքանչյուր սխալ հաշվարկ  կարող է իրավիճակը  անդառնալիության աստիճանի հասցնել: Թեհրանի ու Վաշինգտոնի կայացրած որոշումներից է կախված լինելու տարածաշրջանի հետագա ճակատագիրը: Պատերազմին կամ դիվանագիտությանը տրվելիք նախապատվությունը պայմանավորված է լինելու  հակամարտող կողմերի առաջիկա քայլերով:  
 
Իրանական ամանորի նախաշեմին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հոգեւոր առաջնորդին հղած նամակի առաջացրած  շփոթը  դեռ շարունակվում է:

Նամակին վկայակոչելիս որոշ լրատվամիջոցներ  օգտագործում էին    «առեղծվածային», կամ   էլ՝  «ենթադրյալ» նամակ արտահայտությունները:

Ու թեեւ Թրամփն ակնարկաբար խոսել էր նամակի մասին ու բացահայտել Իրանի առաջնորդին հղած  իր մտքերի որոշ մանրամասներ, սակայն, քանի դեռ պաշտոնական Իրանը չէր հաստատում  այդպիսի նամակի գոյության փաստը, վերլուծաբանների հանրույթն էլ ստիպված էր կասկածանքով մոտենալ հրապարակված լուրերին:  

Բայց երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահի նամակը Էմիրությունների միջուցով փոխանցվել է իրանական կողմին եւ նամակի պատասխանն Օմանի միջնորդությամբ հանձնվել  հասցեատիրոջը, միջազգային հանրությունն սկսեց հետաքրքրվել նամակների բովանդակությամբ: Ու հանկարծ  բրիտանական Sky News-ի արաբական ծառայությունը հրապարակեց Թրամփի նամակի գաղտնազերծված բովանդակությունը, որի  հավաստիությունը դեռ չի հաստատվել ոչ մի  վստահարժան  աղբյուրի կողմից:

ԻԻՀ գերագույն  առաջնորդին ուղղված ԱՄՆ նախագահի նամակի բովանդակությունը՝ ըստ Sky News կայքի,  հետեւյալն է՝

Նամակս գրի եմ առնում մեր հարաբերություններում նոր հորիզոններ բացելու եւ   նախորդ տասնամյակներին բնորոշ անհարկի  հակամարտություններին ու թյուրիմացություններին վերջ դնելու ակնկալիքով: Այժմ եկել է ռազմական գործողությունների էջը փակելու  եւ համագործակցության ու փոխադարձ հարգանքի նոր էջ բացելու ժամանակը: Այսօր մենք կանգնած ենք այդպիսի  պատմական հնարավորության առջեւ:

Իմ ղեկավարած Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է լուրջ քայլ կատարել խաղաղության եւ լարվածության թուլացման ուղղությամբ: Մենք կարող ենք միասին աշխատել՝ վերացնելու  պատժամիջոցները, հզորացնելու Իրանի տնտեսությունը եւ բացելու երկու երկրների միջեւ համագործակցության դռները՝  ոչ միայն ի շահ  մեր ժողովրդի, նաեւ ի փառս  Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում կայունության ու խաղաղության հաստատման:

Այդուհանդերձ, ես զգուշացնում եմ՝  եթե դուք մերժեք իմ մեկնած բարեկամության ձեռքը, եւ եթե Իրանի իշխանություններն  ընտրեն  լարվածության, ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ ռազմական արկածախնդրության ուղին, մեր պատասխանը կլինի վճռական եւ արագ: Մենք մեր ձեռքերին ազատություն կտանք՝ կանխարգելելու մեր ժողովրդի կամ մեր դաշնակիցների դեմ ուղղված ձեր վարչակարգի սպառնալիքները:

Խաղաղությունը թուլության նշան չէ, այլ՝  ուժեղի  ընտրություն: Իրանցի ժողովուրդը մեծ ժողովուրդ է, որն արժանի է ավելի լավ ապագայի՝ հեռու մեկուսացումից, աղքատությունից եւ տառապանքից: Եթե   դուք պատրաստ եք բանակցելու, մենք էլ ենք պատրաստ: Բայց եթե շարունակեք անտեսել աշխարհի պահանջները, պատմությունը կարձանագրի, որ դուք  մեծ հնարավորություն եք բաց թողել: 

ԱՄՆ ժողովրդի եւ նրա դաշնակիցների դեմ Իրանի վարչակարգի ենթադրյալ վտանգները կանխարգելելու համար ձեռքերին ազատություն տալու Թրամփի սպառնալիքներին իր պատասխան,  ԻԻՀ   գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին   ծոմապահության ավարտն ազդարարող Ֆիտր տոնի կապակցությամբ արտասանած ելույթի ժամանակ ասել է՝   «Եթե ԱՄՆ-ը չարամիտ կամ դավադիր քայլի դիմի, հակահարված կստանա»: Խամենեին  նաեւ հավելել  է,  որ չի հավատում իր երկրի վրա ԱՄՆ-ի կողմից դրսից հարձակման հնարավորությանը, սակայն եթե Վաշինգտոնը փորձի երկրի ներսում ապստամբություն հրահրել, կոշտ պատասխան կստանա:

ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էլ թշնամական քայլերին արժանի հակահարված հասցնելու հարցում  երկրի զինված ուժերի բարձր պատրաստականության  մասին է հայտարարությամբ հանդես եկել:

Լրատվամիջոցների հետ զրույցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի հրամանատար Հաջիզադեն էլ հայտարարել է, որ «ԱՄՆ-ը տարածաշրջանում առնվազն ունի 50.000 զինվորական անձնակազմով տասը բազա, որոնք  խոցելիության աստիճանով  գտնվում են Իրանի տեսադաշտում»:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ձեւակերպել է իր դիրքորոշումը Թրամփի հայտարարությունների կապակցությամբ: ԱԳՆ խոսնակն ասել է՝ «Իրանը ռմբակոծելու մասին ԱՄՆ սպառնալիքը խաղաղության ու անվտանգության միջազգայնորեն ընդունված նորմերի կոպտագույն  խախտում է»: 

Թրամփի սպառնալիքներին տրված պատասխաններից բացի, Իրանում քննարկվում  է նաեւ ԱՄՆ նախագահի դիվանագիտական ուղիներով տարաձայնությունների կարգավորմանը վերաբերող առաջարկություններին, կամ, ինչպես ենթադրյալ նամակում է ձեւակերպված, «մեկնված բարեկամական ձեռքին»  արձագանքելու հարցը, որը կարծես մթնոլորտը մեղմելուն միտված քայլ կարելի է համարել:

Այսպիսով, չբացառելով ԱՄՆ-ի հետ Թրամփի առաջարկած բանակցությունների մեկնարկը՝ իրանական կողմը առաջարկել  է   քննարկել միջնորդավորված  բանակցությունների տարբերակը:

Իրանական կողմի պատասխան նամակի բովանդակության մասին միջազգային հանրությանը հայտնի է միայն որոշ շեշտադրումներ, որոնք տեղ են գտել ԻԻՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում:  

Իրանի կառավարության խոսնակ տիկ. Մոհաջերանին, օրինակ,  պատասխան նամակի մասին ասել է. «Օրակարգում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների տարբերակն է: Դիվանագիտական գործընթացը շարունակվում է»:

Թրամփի նամակի բովանդակության գաղտնազերծումից հետո Իրանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ ու նշել՝ «քանի դեռ երկրի ազգային շահերն են պահանջում,  կպահպանվի Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ գրագրության գաղտնիությունը»: 

ԻԻՀ ԱԳՆ հայտարարության մեջ նաեւ նշված է. «Երկրների միջեւ ընթացիկ  նամակագրությունների  հանրայնացման համար ներկայացվող պահանջը, այն դեմագոգիկ  հայտարարությունների քողի ներքո, թե իբր  ժողովուրդը  չունի գաղտնի փաստաթղթերին հասանելիության իրավունք, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ հասարակության մեջ անհարկի շահարկումների ու    հոգեբանական արշավ կազմակերպելու  փորձ»: 

Իրանի արտաքին գոգրծերի նախարարությունը  միջազգային բանակցությունների եւ նամակագրությունների  գաղտնիության պահպանումը,  ինչպես նաեւ  դիվանագիտական   գործընթացներին վերաբերող  մանրամասների հանրայնացումից զերծ մնալը  համարում է պրոֆեսիոնալիզմից ու ազգային նպատակահարմարությունից բխող վարքագիծ:

Մինչ այդ հայտարարության հրապարակումը, Իրանի ԱԳ նախարար Արաղչին Թրամփի նամակի բովանդակության մասին ասել էր. «Նամակի որոշ հատվածներ   սպառնալից շեշտադրումներ ունեն, իսկ մենք որեւէ մեկին թույլ չենք տա մեր ժողովրդի  հետ այդ տոնով խոսել»: Արաղչին նաեւ հավելել է՝ «Անշուշտ, այդ նամակում նաեւ դիվանագիտության համար պատուհան բացելու ձգտում կա»:   

Թեեւ Թրամփին ուղղված Խամենեիի նամակի բովանդակությունը դեռ  չի գաղտնազերծվել, սակայն օգտվելով Իրանի բարձրագուն իշխանության ներկայացուցիչների հրապարակային ելույթներում տեղ գտած հայտարարություններից, եւ հետեւելով Sky News-ի օրինակին, փորձեցինք կազմել  Խամենեիի դեռեւս չհանրայնացված նամակի բովանդակությունը: 

Այսպիսով, չենք բացառում, որ  ԱՄՆ նախագահին ուղղված ԻԻՀ գերագույն առաջնորդ Խամենեիի նամակը կարող էր ունենալ հետեւյալ բովանդակությունը՝

«Ուշադիր կարդացել ենք Ձեր նամակը: Գնահատում ենք  մեկնած բարեկամության ձեռքը,  ինչպես նաեւ  ռազմական գործողությունների էջը փակելու  եւ համագործակցության ու փոխադարձ հարգանքի նոր էջ բացելու  Ձեր ցանկությունը: 

Հաշվի առնելով որոշ հանգամանքներ, կգերադասեինք, թյուրիմացություններից խուսափելու համար, նախնական փուլում քննարկել միջնորդավորված բանակցությունների տարբերակը»:

Հուսանք, որ Իրանի պատասխան նամակը կունենա այդպիսի բովանդակություն:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաշար Ասադի տապալումով Հայաստանը տարածաշրջանում զրկվեց անկեղծ բարեկամից

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է նախագահ Շթայնմայերը խուսափում իր էջում հրապարակել Ծիծեռնակաբերդ, Սուրբ Էջմիածին իր այցի մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանն ու զինակից են դարձել մեզ. Սամվել Կարապետյան

11/10/2025
Հրապարակախոսություն

Երբ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա անվերահսկելիության խորքային դրսևորում է որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին

11/10/2025
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ է նախագահ Շթայնմայերը խուսափում իր էջում հրապարակել Ծիծեռնակաբերդ, Սուրբ Էջմիածին իր այցի մասին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Այսօր «Մեր մանկության տանգոն» էի նայում ու հանկարծ հասկացա, որ Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը, ում մասին խոսել...

ԿարդալDetails

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025

Լեգենդար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը նշում է իր 99-ամյակը

12/10/2025

Մահացել է ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը

12/10/2025

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական