Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում պատերազմը՝ «Թրամփի ուղու» եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի փորձություն

Գեղամ Մկրտչյան
20/03/2026
- 20 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
33
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԹՐԻՓՓ նախագիծը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի կենտրոնական տարր է, եւ դրա իրականացման հետ կապված խնդիրները կարող են բացասական հետեւանքներ ունենալ երկու երկրների համար, զգուշացնում են փորձագետները: Այս պնդմամբ է սկսվում բրիտանական BBC ընկերության ռուսական ծառայության մարտյան մի հրապարակումը, որը վերնագրված է  «Խաղաղության գործընթացի փորձություն. արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ուղուն» եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին»:

Խնդիրն այն է, նկատում է կայքը, որ այս երթուղին պետք է անցնի Արաքս գետի երկայնքով, որով  ձգվում է Հայաստանի եւ Իրանի սահմանը, մինչդեռ այս շրջանը Իրանի համար խիստ կարեւոր առեւտրային հանգույց է, այստեղով է անցնում նաեւ Իրան-Հայաստան գազատարը: «ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ պատերազմը ԹՐԻՓՓ նախագիծը Իրանի տեսանկյունից հավանաբար շատ ավելի վիճելի կդարձնի, չնայած դա ավտոմատ կերպով չի  դադարեցնի նախաձեռնությունը»,- BBC-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Կոնուլ դե Մորը: «Եթե նախագծի իրականացումը հետաձգվի կամ չեղարկվի, դա կարող է բարդացնել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության գործընթացը»:

Իրանական սահմանի մոտ ամերիկյան ներկայությունը մեծացնելու փորձերը ապագա երթուղին կվերածեն «Թրամփի վարձկանների գերեզմանոցի», 2025 թ. օգոստոսին սպառնացել է մարտին սպանված Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Բայց հայ դիվանագետներն իրանցի գործընկերներին վստահեցրել են, որ  նախագիծը որեւէ սպառնալիք չի ներկայացնում նրանց երկրի համար, եւ այս հարցում դրական տեղաշարժեր են եղել, ասում է Երեւանում գտնվող Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանը: Այժմ հարկ է սպասել, որ Թեհրանի դիրքորոշումն ավելի անզիջում կդառնա,- նշում է նա,- բայց դա չի նշանակում, թե երթուղին չի իրականացվի: «Հարցն այն է, թե ինչ միջոցներ ունի Իրանն այս նախագծի իրականացմանը խոչընդոտելու համար: Կարծում եմ՝ ամեն ինչ կսահմանափակվի քաղաքական հայտարարություններով»,- ավելացնում է Գրիգորյանը:

Այնուամենայնիվ, եթե ԹՐԻՓՓ-ի շինարարությունը հետաձգվի կամ ընդհանրապես չեղարկվի, դա լուրջ հետեւանքներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ  խաղաղության գործընթացի համար, նշում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան: ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը Իրանի հետ միայն մեծացրել է Ադրբեջանի համար Հայաստանով ճանապարհի կարիքը, նշում է փորձագետը: Իրանի միջով առեւտուրը խափանվել է, իսկ Նախիջեւանի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է իրանական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո:

Ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը, վկայակոչելով վարչապետ Փաշինյանի պնդումն առ այն, որ «Թրամփի ուղու» նախագիծը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մի մասն է, գրում է, թե իրականում այն ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Պոլ Գոբլի դեռ 1992 թվականին առաջարկած հին ամերիկյան նախագիծն է: Միայն թե՝ լրջորեն շտկված ու մկրատված՝ ոչ Հայաստանի օգտին: Սկզբում ամերիկացիներն առաջարկում էին տարածքային փոխանակում. Բաքուն ստանալու էր «Զանգեզուրի միջանցք» (այժմ՝ ԹՐԻՓՓ)՝ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ գտնվող Լաչինի միջանցքի դիմաց: Այդ ժամանակ Հայաստանը մերժեց այդ ծրագիրը, քանի որ կկորցներ Իրանի հետ իր սահմանը: Մինչդեռ Բաքուն դժգոհ էր, որ ծրագիրը կամրագրեր Ղարաբաղի դուրս գալը իր իրավասությունից: Սակայն ԱՄՆ-ը համառորեն այս նախագիծը,  տարբեր փոփոխություններով, դնում էր բանակցությունների սեղանին: Մինչեւ որ, «Փաշինյանի աղոթքների շնորհիվ» Լաչինի միջանցքի եւ հենց Ղարաբաղի հարցը հանվեց օրակարգից եւ Բաքվին հարկավոր, Հայաստանի տարածքով տրանսպորտային «միջանցքը» հանձնվեց երրորդ կողմի հսկողությանը:

ԹՐԻՓՓ-ը կդառնա Եվրոպան Չինաստանի եւ Կենտրոնական Ասիայի հետ կապող այլընտրանքային տրանսպորտային միջանցք՝ շրջանցելով Ռուսաստանը եւ Իրանը: ԱՄՆ-ը կստանա ուղիղ մուտք դեպի Իրանի սահման: Եվ Ռուսաստանի շուրջը վերջնականորեն կփակվի «ոչ բարեկամ պետությունների» օղակը, բանաձեւում է լրատվամիջոցը:

Ռուսական «Կավկազսկի ուզել» կայքը, անդրադառնալով Հայաստանի համար Իրանի պատերազմի հնարավոր վտանգներին, հայաստանցի փորձագետներից բերում է մասնավորապես՝ իրանագետ Վարդան Ոսկանյանի հետեւյալ միտքը. «Եթե, Աստված մի արասցե, պատերազմի արդյունքում Իրանում հաստատվի ԱՄՆ խամաճիկ կառավարություն, այս երթուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար, քանի որ, պատկերավոր ասած, Իրանի ամբողջ տարածքը կդառնա ԹՐԻՓՓ: Այդ դեպքում Սյունիքով անցնող ճանապարհը հարկավոր կլինի միայն Բաքվին եւ Անկարային՝ Նախիջեւանի միջոցով միմյանց միջեւ կապ հաստատելու համար, ընդսմին արդեն առանց իրանական զսպող ներկայության»:

Հուսանք, որ այս հոռետեսական սցենարը համենայն դեպս իրականություն չի դառնա:

«Իրանում պատերազմը լայնածավալ տարածաշրջանային պատերազմ է, որն ակնհայտորեն ցույց է տալիս, թե ինչպիսին է աշխարհը, որտեղ չկա միջազգային իրավունք եւ ամեն ինչ որոշվում է բիրտ ուժով»,- հրապարակման մեջ նշում է քաղաքագետ Արթուր Խաչիկյանը: Նրա խոսքով, «Հայաստանի կառավարությունը պետք է լրջորեն գնահատի Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակը, բոլոր հնարավոր սցենարները եւ մտածի դրանց լուծումներ, այլ ոչ թե զբաղվի էժանագին ռեալիթի շոուներով»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոչ եւս է արուեստագէտներ յայտնաբերող եւ իր հայութեամբ հպարտ՝ Թորոս Սիրանոսեանը

Հաջորդ գրառումը

Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

Վարչական ռեսուրսի չարաշահում, իսկ այս անգամ՝ ճնշում ազատ մամուլին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական