Իրանը Ադրբեջանի հետ թե՛ ցամաքային, թե՛ ծովային սահման ունի, մտադիր է ռազմական ոլորտում համագործակցության հարաբերություններ կառուցել, ըստ «Ազերթաջի» գերմաներեն տարբերակի, սեպտեմբերի 7-ին Թեհրանում հայտարարել է Իրանի պաշտպանության փոխնախարար, ծովակալ Ամիր Ռաստեգարին: Նա Բաքվում է, ժամանել է մասնակցելու Ադրբեջանի՝ պաշտպանության վերաբերյալ միջազգային 2 ցուցահանդեսի՝ «ADEX-2022» -ին, ինչպես նաեւ՝ ներքին անվտանգության, պաշտպանության եւ փրկության «Securex Caspian»-ին, որ անցկացվում է 13-րդ անգամ: «Ազերթաջի» փոխանցմամբ, ծովակալը պարզաբանել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջատարն է, Իրանի ԶՈՒ մշակում է ռազմական ոլորտում Ադրբեջանի հետ փոխշահավետ համագործակցությունը ընդլայնելու նախագիծ, իսկ Ռաստեգարին Բաքվում կհանդիպի Ադրբեջանի ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ:
Մյուս կողմից, Իրանում ՌԴ դեսպան Ճաղարյանին թոշակի չեն ուղարկել, այլ՝ պաշտոնավարման նոր երկրներ՝ Շրի Լանկա, Մալդիվյան Հանրապետություն

«Ազերթաջը» դեռ չի անդրադարձել Իրանում ՌԴ դեսպանի փոփոխությանը, իսկ «vestikavkaza» կայքը երեկ ծանուցել է, թե Պուտինի սեպտեմբերի 8-ի հրամանով 65-ամյա հայազգի Լեւան Ճաղարյանն ուղարկվել է թոշակի եւ նրան փոխարինելու է Ալեքսեյ Դեդովը: 2011 թվականից Իրանում ՌԴ դեսպան Ճաղարյանը, ըստ Պուտինի նույն օրվա հրամանագրի, որը տարածել են ռուսական բազմաթիվ ԶԼՄ-ներ, կպաշտոնավարի Շրի Լանկայում եւ Մալդիվյան Հանրապետությունում:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա