Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի ներքաղաքական իրավիճակն ու Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Բաքու

07/10/2022
- 07 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեհրանը համոզված է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի խորհրդապահական այցելը Բաքու հակաիրանական ուղղվածություն է ունեցել: Այդ մասին է վկայում իրանական հարցերով  իսրայելցի հայտնի փորձագետ, ռադիո Իսրայելի պարսկերեն հաղորդումների նախկին ղեկավար  Մանաշե Ամիրի խոստովանությունն այն մասին, որ Իսրայելի պաշտպանության գերատեսչության ղեկավար  Գանցի  խորհրդապահական այցի եւ Իրանի ներքաղաքական լարված  իրավիճակի միջեւ  ուղղակի կապի առկայությունը բացառել չի կարելի:  

Նախարար Բենի Գանցը Բաքու կատարած այցելության ընթացքում իր պաշտոնակից Զաքիր  Հասանովից ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Գուլիեւից բացի, հանդիպել  է նաեւ Ադրբեջանի  նախագահ Ալիեւին: 

«ԱզերԹաջ» լրատվական գործակալության կարճ հաղոդագրությունից տեղեկանում ենք, որ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի  Գանցի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների միջեւ  ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: 

Վերլուծաբանների կարծիքով, Իսրայելի պաշտպանության նախարարի Բաքու այցելության գաղտնիությունը վկայում է Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ պաշտոնական համագործակցության  հակաիրանական ուղղվածության  մասին: 

Թեհրանում հիմնավոր կասկածներ գոյություն ունեն, որ Ալիեւը պատրաստ է  որոշակի քաղաքական շահաբաժինների դիմաց աջակցել այն երկրներին, որոնք Իրանի ներքաղաքական խառնակ իրավիճակից օգտվելու ցանկություն կհայտնեն: 

Բենի Գանցի խորհրդապահական այցի մասին պաշտոնապես հայտարարվեց միայն այն ժամանակ, երբ նախարարն արդեն  լքել էր Ադրբեջանի տարածքը: Իսրայելական մամուլը տեղեկացրեց, որ նախապես չհայտարարված պաշտոնական  այցելության ժամանակ Բենի Գանցը Իլհամ Ալիեւի հետ քննարկել է երկու երկրների հարաբերոթւյունների խորացման նպատակով  «Աբրահամի համաձայնագրերով» պայմանավորված «մերձավորաեւելյան փոփոխություններին» եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր: 

Հայտնի է, որ 2020 թվականի օգոստոսի 13-ին  ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Իսրայելի միջեւ կնքված եռակողմ գործարքը, որն ի պատիվ երեք աստվածային կրոնների  հետեւորդների հոգեւոր հոր,  ստացել է «Աբրահամի  համաձայնագրեր» անվանումը,   հակաիրանական ուղղվածություն  ունի: 

Անդրադառնալով Բենի Գանցի այցին,  «IRNA»   լրատվական գործակալությունն, արտահայտելով Իրանի փորձագիտական համայնքի հավաքական տեսակետը, նշում է, որ Արցախյան պատերազմի ետնաբեմի  գլխավոր դերակատարներից մեկը «սիոնիստական» վարչակարգն էր, որը ձգտում է սեփական շահերից ելնելով վերանայման  ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր փրկությունը մեր զինվելու մեջ է

Հաջորդ գրառումը

Պետք չէր Պրահայում հանդիպմանը տեղի տալ Էրդողանի պահանջներին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Պետք չէր Պրահայում հանդիպմանը տեղի տալ Էրդողանի պահանջներին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025

2025 թվականի Համաշխարհային ճանապարհորդության մրցանակաբաշխությանը (World Travel Awards, WTA) Հայաստանը Եվրոպական մշակութային ժառանգության երկիր է ճանաչվել, հայտնում է WTA-ի պաշտոնական...

ԿարդալDetails

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական