Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի նախագահի երեւանյան այցելության գնահատականներն ու արձագանքները

Գրիգոր Առաքելյան
29/08/2025
- 29 օգոստոսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
20
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

 «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքն է՝ պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ շարունակել երկու երկրների ջերմ հարաբերությունները: Համատեղ սահմանների մոտ երրորդ երկրների ուժերի ներկայության հետ կապված մեր մտահոգությունները լիովին պետք է վերացվեն»:

ԻԻՀ նախագահ

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստան հետաձգվել էր 12-օրյա պատերազմի պատճառով: Եվ քանի որ Փեզեշքիանը այս տարվա ապրիլի 27-ին երկկողմ ձեւաչափով այցելել էր Բաքու եւ հուլիսի 4-ին՝ օկուպացված Արցախում, մասնակցել էր ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովին, ուստի իրանական արարողակարգով պիտի տեղի ունենար նաեւ ԻԻՀ նախագահի այցը Հայաստան:

Հաշվի առնելով Թեհրան-Բաքու եւ Թեհրան-Երեւան հարաբերությունների բալանսավորման հարցում Իրանում ավանդույթի ուժ ստացած քաղաքականությունը, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների առաջնահերթության մասին Փեզեշքիանի հռչակած քաղաքականությունը՝ Հայաստանը կարող էր ԻԻՀ նախագահին ավելի վաղ ժամկետներում Երեւանում հյուրընկալելու ակնկալիքներ ունենալ:

Ուշագրավն այն է, որ գերմանական Deutsche Welle միջազգային լրատվական գործակալությունը Փեզեշքիանի Հայաստան այցը գնահատել է որպես նրա նախագահ ընտրվելուց ի վեր կարեւորագույն արտասահմանյան այցելություններից մեկը:

Թեեւ ԻԻՀ նախագահի այցը Երեւան ուշացած էր, սակայն, նկատի ունենալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ին հայկական տարածք արտապատվիրակելու ինտրիգը, այցելության պահն Իրանի համար կարելի էր ավելի քան արդարացված համարել:

Իրանական պատվիրակության այցի ծրագիրը բավականին հագեցած ու բազմաբովանդակ էր, ստորագրված փաստաթղթերը՝ նույնպես:

Իրանի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները ստորագրել են համատեղ հայտարարություն, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային եւ քաղաքական ոլորտներին վերաբերող ավելի քան 10 փաստաթուղթ:
Այցի շրջանակներում բիզնես ֆորումի անցկացումն էլ անհրաժեշտ էր երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության առաջընթաց տեմպերին համապատասխան պայմաններ ստեղծելու համար: Նշենք, որ կողմերը մտադիր են ապրանքաշրջանառության տարեկան ծավալը հասցնել 3 մլրդ դոլարի:

Այնուամենայնիվ, հանդիպումների ընթացքում իրանական կողմի գլխավոր նպատակը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Իրանին մտահոգող հարցերի մասին հայկական կողմից հավաստիացումներ ստանալն էր, որի շուրջ քննարկումներ են եղել բարձր մակարդակով առանձնազրույցների ժամանակ:

Մինչեւ Երեւան այցելելը Իրանի ԱԳ նախարարությունը «Թրամփի ճանապարհի» մասին զգուշավոր հայտարարություններ էր տարածում: ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է. «Հայկական կողմից հավաստիացումներ կան, որ այդ ճանապարհին անվտանգային ուղղվածությամբ ամերիկյան մասնավոր ընկերություններ չեն տեղակայվելու», հավելելով, որ «աշխարհաքաղաքական փոփոխություններն անընդունելի են Իրանի համար»:

Արդյո՞ք իրանական կողմին հաջողվել է երեւանյան այցելության ընթացքում «Թրամփի ճանապարհի» մասին Թեհրանին բավարարող հավաստիացումներ ստանալ: Այդ հարցին փորձել են պատասխանել իրանական մամուլի մի շարք ներկայացուցիչներ:

2008 թվականից Իրանում լույս տեսնող khabaronline կայքը, որն Իրանի արմատական թեւի խոսնակը լինելով՝ ներկայացնում է բարեփոխականների դիրքորոշումները, անդրադարձել է ԻԻՀ նախագահ Փեզեշքիանի երեւանյան այցելությանը եւ օգոստոսի 8-ին «Թրամփի ճանապարհի» շուրջ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հնարավոր հետեւանքներին:
Կայքի կարծիքով, մի կողմից առկա են Իրանի ճանապարհը դեպի Եվրոպա փակելու վտանգները, մյուս կողմից՝ կան մոտեցումներ այդ սպառնալիքների չափազանցված լինելու մասին:

Հոդվածագիրը կարծում է, որ Իրանի նախագահն այս այցելության ժամանակ, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության այլ ծրագրերի շնորհիվ, կարող է Հայաստանում ուժեղացնել իր դիրքերը: Khabaronline-ը հավատացած է, որ միջանցքի ապագան կախված է լինելու բանակցություններից եւ ուժերի հավասարակշռությունից, պայմանով, որ Իրանը կարողանա անհրաժեշտ ներդրումներ կատարել այլընտրանքային երթուղիներում՝ ապահովելու իր շահերի անվտանգության վերահսկողությունը՝ միաժամանակ չանտեսելով հարեւանների հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը:

Khabaronline-ի հոդվածագիրը այն կարծիքին է, որ թեեւ ճանապարհը Թրամփի անունով է կոչվելու, սակայն այն անխուսափելիորեն ազդեցություն է ունենալու Հայաստանի հարեւանների՝ Ռուսաստանի եւ Իրանի անվտանգային հարցերի ու քաղաքաքաղաքական շահերի վրա, ուստի չի կարելի դրա նկատմամբ չեզոք դիրք ընդունել:

«Թրամփի ճանապարհի» թեման զբաղեցրել է նաեւ իրանական Masireqtesad կայքի ուշադրությունը, որը, հիմվելով Հռոմում հրապարակվող Specialeurasia կայքի գնահատականների վրա, փորձել է քննության առնել Փեզեշքիանի երեւանյան այցելության աշխարհաքաղաքական հետեւանքները:

Ըստ Masireqtesad կայքի, Հայաստանի վարչապետի եւ ԻԻՀ նախագահի միջեւ ստորագրված համաձայնագրերն ակնհայտ են դարձնում Հայաստանում Թեհրանի ներկայությունն ուժեղացնելու ձգտումը՝ ելնելով այն իրողությունից, որ տարածաշրջանը գտնվում է աշխարհաքաղաքական վերաձեւավորման կարեւոր փուլում:

Իրանական կայքի պատկերացմամբ, Իրանը, հատկապես Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» ստորագրումից ու Հայաստանի տարածքում Ադրբեջանն ու Նախիջեւանը իրար կապող ճանապարհը ԱՄՆ-ին արտապատվիրակելուց հետո, Հարավային Կովկասում կտրուկ ավելանում է Արեւմուտքի ազդեցությունը: Այդ պատճառով էլ, նշված է կայքի հրապարակման մեջ, Սյունիքի վրա Հայաստանի վերահսկողության թուլացումը դիտարկվում է որպես սպառնալիք Իրանի սահմանային անվտանգության նկատմամբ:

Այդ հիմնավորմամբ էլ կայքը բացատրում է Երեւանում Իրանի ներգրավվածության անհրաժեշտությունը, որի նպատակը պետք է լինի ԱՄՆ-ի դեմ ռազմավարության հավասարակշռումը:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Հաջի-Միրզային Փեզեշքիանի երեւանյան այցելության մասին ասել է. «Կովկասյան տարածաշրջանը չպետք է օտարերկրյա տերությունների մարտադաշտի վերածվի: Տարածաշրջանի երկրներն իրենք կարող են լուծել սեփական խնդիրները: Աստծո կամոք՝ տնտեսական եւ քաղաքական համագործակցության զարգացման հետ մեկտեղ մենք ականատես կլինենք տարածաշրջանային հարաբերությունների աճին եւ զարգացմանը»:

Իրանի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո «X» սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ գրել է.

«Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության համոզմունքն է՝ պահպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ շարունակել երկու երկրների ջերմ հարաբերությունները: Համատեղ սահմանների մոտ երրորդ երկրների ուժերի ներկայության հետ կապված մեր մտահոգությունները լիովին պետք է վերացվեն»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանում ՀՀ նախկին դեսպան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ Բրիտանիայի հետախուզությունը (Mi-6) կշարունակի իր ռազմավարությունը

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ի համար Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը քիչ կոնկրետ օգուտներ եւ բազմաթիվ ռիսկեր ունի

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ի համար Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը քիչ կոնկրետ օգուտներ եւ բազմաթիվ ռիսկեր ունի

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական